Սիրելի՛ս, ես մեծացրել եմ երեխային

«Սիրելի՛ս, ես մեծացրել եմ երեխային» (անգլ.՝ Honey, I Blew Up The Kid), ամերիկյան ընտանեկան ֆիլմ։ «Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ երեխաներին» ֆիլմի շարունակությունը։

Սիրելի՛ս, ես մեծացրել եմ երեխային
անգլ.՝ Honey, I Blew Up the Kid
Սիրելի՛ս, ես մեծացրել եմ երեխային
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԿատակերգություն, Ընտանեկան ֆիլմ, Ֆանտաստիկ ֆիլմ
Թվական1992
Պրեմիերա17 հուլիսի 1992 թվական
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՌենդալ Կլայզեր
ՊրոդյուսերԴոն Ստիլ և Էդվարդ Ֆելդման
Սցենարի հեղինակՀարրի Գուդրոու
ԴերակատարներՌիք Մորանիս, Մարշա Ստրեսմեն
ՕպերատորՋոն Հորա
ԵրաժշտությունԲրյուս Բրոտոն
ՄոնտաժՀարրի Հիթներ
Պատմվածքի վայրԼաս Վեգաս Վելլի
Նկարահանման վայրՖլորիդա
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն89 րոպե
Բյուջե40 միլիոն դոլլար
Շահույթ76 միլիոն դոլլար
ՆախորդՍիրելի՛ս, ես փոքրացրել եմ երեխաներին
ՀաջորդՍիրելի՛ս, մենք փոքրացրել ենք մեզ
Պաշտոնական կայքէջ

1997 թվականին թողարկվել է նաև երրորդ և վերջին մասը՝ «Սիրելի՛ս, մենք փոքրացրել ենք մեզ»։

Համառոտ բնութագրում

խմբագրել

Երկամյա Ադամը պատահաբար դառնում է իր գիտնական հայրիկի գիտական փորձի օբյեկտը։ Փոքրիկը սկսում է անընդհատ մեծանալ։ Նա զբոսնում է Լաս Վեգասով և սարսափ է տածում մարդկանց մեջ։

Նկարահանումներ

խմբագրել
  • Սկզբում ֆիլմի անվանումն է եղել «Մեծ փոքրիկը» («Big Baby»), և այն չէր համարվում շարունակություն, սյուժեյի կենտրոնում եղել է փոքրիկը, ով մեծացել է հսկայական չափերով միամիտ հայտնվելով մեծացնող ճառագայթի դաշտում, հետագայում վախեցնելով գիշերային Լաս Վեգասին։ Դիսնեյ հեռուստաընկերությունը տեսնելով ֆիլմը իրենց հիթի շարունակությունը դարձնելու լավ հնարավորությունը՝ սցենարը փոփոխել է։
  • Ֆիլմը եղել է տասնհինգամյա Կերի Ռասելի դեբյուտային ֆիլմը։
  • «Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ երեխաներին» ֆիլմի նախկին գլխավոր հերոսներից Էմի Զալինսկին ստացել է ոչ շատ կարևոր դեր։ Հեղինակները դուրս են եկել այդ իրավիճակից՝ ցույց տալով ֆիլմի սկզբում նրա տանից հեռանալը դեպի քոլեջ։ Այդ պատճառով ֆիլմում չեն հայտնվել Թոմսոնների ընտանիքը։
  • Այն պահը, որտեղ հսկա Ադամը պատրաստվում է մեքենան դնել բերանը, իսկ Նիքը գոռում է նրան «Ադամ, մ՛ի կեր մեզ», ծառայում է որպես համապատասխանեցում իրական ֆիլմի նման մի պահի։ Այնտեղ Նիքը, ընկնում է նման իրավիճակում, միայն թե իր հոր հետ, որտեղ ասում է «Հայրիկ, չուտես ինձ»։
  • Ֆիլմը նկարահանվել է 1991 թվականի հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 4-ը։

Տես նաև

խմբագրել