Կեչի թղթյա

բույսերի տեսակ
Կեչի թղթյա
Կեչի թղթյա
Կեչի թղթյա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Կեչազգիներ (Betulaceae)
Ենթաընտանիք Կեչայիններ (Betuloideae)
Ցեղ Կեչի (Betula)
Տեսակ Կեչի թղթյա (B. papyrifera)
Միջազգային անվանում
Betula papyrifera
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կեչի թղթյա (լատին․՝ B. papyrifera), կեչածաղկավորների ընտանիքի, կեչազգիների ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Հզոր, ճյուղավորված ծառեր են՝ 25-30 մ բարձրությամբ և 1-1,2 մ բնի տրամագծով։ Սաղարթը ցրված է, անկանոն ձևի։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը սպիտակ է կամ սպիտակ-վարդագույն, չափազանց երկար, երբեմն 15-20 սմ-ի հասնող դեղնավուն կամ շագանակագույն ոսպնյակներով։ Վերնակեղևը բնից հեշտությամբ է անջատվում նեղ, հորիզոնական շերտերով։ Ընձյուղները մազմզուկապատ են, ծածկվածնոսր, խեժային գեղձիկներով, կանաչավուն են կամ բաց դեղնագույն։ Ավելի ուշ ստանում են փայլուն մուգ դարչնագույն գունավորում և մերկանում են։ Բողբոջները նեղ-ձվաձև են, 4-8 սմ երկարությամբ և 2-5 սմ լայնությամբ, սրածայր, կլորավուն, սեպաձև կամ հատված հիմքով, ատամնասղոցաեզր, երբեմն թեթևակի բլթակավոր, սկզբում ծածկված աղվամազով, ավելի ուշ մերկանում են և ստանում անփայլ, կանաչավուն գունավորում։ Կոթունները հաստ են, մազմզուկապատ, 1,5-3 սմ երկարությամբ։ Պտղաբերող կատվիկները հասնում են 2-5 սմ երկարության և 1 սմ տրամագիծ ունեն, կախված են նուրբ, խեժապատ կոթուններից։ Թեփուկների երկարությունը 5 մմ է, միջին բլթակը ավելի երկար է կողմնայինից, թևիկները լայն են ընկուզիկից։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Արմատային համակարգը մակերեսային է։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում, ժայռոտ լեռներից մինչև Ատլանտյան օվկիանոս և Նյուֆաունդլենդ։ Հյուսիսում հասնում է մինչև Հուդզոնի ծոցը։ Հյուսիս-արևմուտքում ավելի դեպի հյուսիս է բարձրանում։ Հանդիպում է անտառի բոլոր տիպերում, հատկապես շաքարային թխկու և հաճարենու հետ խառը, ինչպես նաև մի շարք ասեղնատերևավոր ծառերի հետ միասին։ Աճման պայմանների նկատմամբ ավելի քչապահանջ է, քան վերը նշված կեչիները, որոնք տարածված են նաև մեր հանրապետությունում։ Լավ է աճում ինչպես չոր, քարքարոտ, այնպես էլ խոնավ վայրերում։ Հայաստան է ներմուծվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և ներկայումս հաջողությամբ է աճում ինչպես Երևանի բուսաբանական այգում, այնպես էլ նրա լեռնային բաժանմունքներում։ Արտակարգ ցրտադիմացկուն է, միաժամանակ աչքի է ընկնում նաև շոգադիմացկունությամբ։ Հաճախակի է ողողվում ոռոգման ջրերով և երբեմն էլ ստիպված է լինում դիմանալ երկարատև երաշտին։ Պահանջկոտ չէ հողի բերրիության նկատմամբ։ Բավականին արագ է աճում։ Ամեն տարի առատորեն ծաղկում և պտղաբերում է։

Կիրառություն խմբագրել

Խորհուրդ է տրվում լայնորեն ներդնել ինչպես դեկորատիվ, պարտիզագործության, այնպես էլ անտսամշակության բնագավառում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (199)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի թղթյա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի թղթյա» հոդվածին։