Վալերիուս Փլակկուս (լատին․՝ Gaius Valerius Flaccus, մոտ 45[1], Իտալիա - մոտ 95), I դարի հռոմեացի բանաստեղծ, 8 գրքից բաղկացած «Արգոնավորդներ» («Argonauticon libri») էպիկական պոեմի հեղինակ։ Պոեմը հյուսված է Յասոնի և Մեդեայի մասին հունական հայտնի առասպելի մոտիվներով։ Վալերիուսի պոեմը մեծածավալ երկ է, հագեցված է միջադեպերով ու տեսարաններով և համեմված հռետորականությամբ։ Հեղինակը շարադրման մեջ մեծ չափով տուրք է տվել Վերգիլիոսի «Էնեականին»։

Վալերիուս Փլակկուս
Ծնվել էմոտ 45[1]
ԾննդավայրԻտալիա
Վախճանվել էմոտ 95
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ

Աղբյուրներ խմբագրել

  • Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Երևան, 1975։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.