Կենտրոն- Լուարայի հովիտ (ֆր.՝ Centre-Val de Loire, Սանտր-Վալ-դե-Լուար), Ֆրանսիայի 18 ժամանակակից վարչական շրջաններից մեկը՝ տեղակայված երկրի կենտրոնական հատվածի հյուսիսում։ Շրջանի վարչական կենտրոնը Օռլեան քաղաքն է, խոշորագույն քաղաքը` Տուրը։ Բնակչությունը կազմում է 2 577 435 մարդ (շրջանների մեջ 12-րդ տեղը)։ Բաժանված է 6 գավառների՝ Շեր, Էր և Լուար, Էնդր, Էնդր և Լուար, Լուար և Շեր, Լուարե։

Կենտրոն- Լուարայի Դաշտ
ֆր.՝ Centre-Val de Loire

Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՎարչկենտրոնՕրլեան
Խոշորագույն քաղաքՏուր
Ֆրանսուա Բոննո (2015-2021 թթ.)
Բնակչություն (2014)2 577 435 մարդ (12-րդ տեղ)
Խտություն66 մարդ/կմ² (16-րդ տեղ)
Տարածք39 151 կմ² (7-րդ տեղ)

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքի մակերեսը 39151 կմ² է։ Ֆրանսիայի 4-րդ շրջանն է ըստ մակերեսի։ Դրա միջով են հոսում Շեր, Լուարա, Լուար և Լուարե գետերը։

Կենտրոն շրջանը բաղկացած է Ֆրանսիայի երեք նախկին պատմական շրջաններից՝ Տուարին, Բերին և Անժուի շրջանի մի մասը։

Պատմություն խմբագրել

Տեղեկատվական անբավարար և անհասկանալի Կենտրոն անվանումը դժգոհություն է առաջացրել Ֆրանսիայում շատերի շրջանում, ոչ միայն այն պատճառով, որ այն չի արտացոլում տարածաշրջանի աշխարհագրական և պատմական առանձնահատկությունները[1], այլ նաև այն պատճառով, որ տարածաշրջանը տեղակայված չէ երկրի կենտրոնում։ 2015 թվականի հունվարի 17-ին ֆրանսիական շրջանների տարածքային բարեփոխման ակնկալիքով տարածաշրջանը պաշտոնապես անվանափոխվեց «Կենտրոն-Վալ դե Լուար» (ֆր.՝ Centre-Val de Loire)[2], որն ասոցացվում է հայտնի Լուարա ամրոցի, Լուարա գինիների և այլնի հետ։

Կենտրոնը բազմաթիվ հայտնիների ծննդավայրն է, օրինակ՝ Բալզակը, Դեկարտը, Ռաբլեյը, Ռոնսարդը, Ժորժ Սանդը,Շառլ Պեգին, Պրուստը,Ժյուլ Ռոմենը,Անատոլ Ֆրանսը, Մորիս Գենևոիսը և Մաքս Ժակոբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История региона
  2. «Journal officiel of 17 January 2015» (фр.) 17 января 2015.

Արտաքին հղումներ խմբագրել