Կենտուկի
Կենտուկի (անգլերեն՝ Kentucky (Քենթաքի)), նահանգ ԱՄՆ-ի հարավում։ Տարածությունը՝ 104,6 հզ. կմ2, բնակչությունը՝ 3,2 միլիոն (1970)։ Վարչական կենտրոնը՝ Ֆրանկֆորտ։ Մեծ մասն զբաղեցնում է կրաքարային Քամբեռլենդ սարավանդը։ Բնորոշ են ռելիեֆի կարստային ձևերը (հայտնի է Մամոնտի քարայրը)։ Ինդուստրիալագրարային նահանգ է։ Զարգացած են քիմիական, էլեկտրատեխնիկական, սննդի, ծխախոտի արդյունաբերությունը, մեքենաշինությունը։ Արդյունահանվում է քարածուխ, նավթ, շինաքար, ֆլուորական սպաթ, բնական գազ։ Մշակում են ծխախոտ (համախառն բերքով 2-րդը՝ ԱՄՆ-ում), եգիպտացորեն, կերային կուլտուրաներ, ցորեն։ Զարգացած է անասնապահությունը։
Կենտուկի անգլ.՝ Kentucky | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||
Հիմն | My Old Kentucky Home? և Blue Moon of Kentucky? | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Ֆրանկֆորտ | |||
Ամենաբարձր կետ | Black Mountain? | |||
ԲԾՄ | 230 մետր | |||
Օրենսդրական մարմին | Kentucky General Assembly? | |||
Դատական մարմին | Kentucky Supreme Court? | |||
Միության մուտք | հունիսի 1, 1792 (15-րդ) | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||
Բնակչություն | ▲4 505 836 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (26 տեղ) | |||
Տարածք | 104 659 կմ² (37 տեղ) | |||
Հիմնադրված է | հունիսի 1, 1792 թ. | |||
Սահմանակցում է | Արևմտյան Վիրջինիա, Օհայո, Ինդիանա, Վիրջինիա, Թենեսի, Միսսուրի և Իլինոյս | |||
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |||
Հապավում | KY և Ky. | |||
Փոխարինեց | Kentucky County? | |||
ISO 3166-2 կոդ | US-KY | |||
Անվանված է | Kentucky River? | |||
Մականուն | Bluegrass State | |||
Միության մուտք | հունիսի 1, 1792 (15-րդ) | |||
kentucky.gov(անգլ.) | ||||
Աշխարհագրություն և կլիմա
խմբագրելԿենտուկիի տարածքը կազմում է 104 659 կմ² (ԱՄՆ նահանգներում զբաղեցնում է 37-րդ տեղը, որը հաշվարկված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային վիճակագրական ծառայության կողմից)[2]։ Արևելքից սահմանակից է Արևմտյան Վիրջինիային և Վիրջինիային, հարավից Թեննեսիին, արևմուտքից Միսսուրիին և հյուսիսից Իլլինոյսին, Ինդիանային և Օհայոյին։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Ապալաչյան լեռների վրա։
Ոչ խոշոր, բայց հայտնի գետերից են` Օհայոն և Թեննեսին։ Կլիման սուբտոպրոպական մայրցամաքային է, միջին ջերմաստիճանը ամռանը +31 °C, ձմռանը մոտ 0 °C:
Տնտեսություն
խմբագրել2003 թվականի տվյալներով նահանգի ՀՆԱ-ն կազմել է 129 միլիարդ դոլլար։ Նահանգի կարևորագույն օգտակար հանածոներից են ածուխը, բնական գազը և նավթը։ Նահանգի արդյունաբերությունը կենտրոնացած է Օհայո գետի երկայնքով։ Առավել զարգացած են սննդամթերքի, տեքստիլ և ծխախոտային արտադրանքները, ինչպես նաև մեքենաշինական, գունավոր մետաղի շարժակազմի, մետաղների արտադրության, տրանսպորտային միջոցների, էլեկտրոնիկայի, կահույքի, կոշկեղենի, ալկոհոլային խմիչքների և քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտադրությունը։
Գյուղատնտեսության մեջ առաջատար դերը խաղողագործությունն է` ծխախոտի արտադրությունը (Կենտուկին Վիրջինիայից հետո ծխախոտի երկրորդ խոշորագույն արտադրողն է) կերային խոտեր, սոյա, եգիպտացորեն։ Անասնաբուծության մասնագիտացումը ձիաբուծություն է։ Ձիերի կենսաբազմազանությամբ Կենտուկին առաջինն է ԱՄՆ-ում։ Բացի այդ, նահանգը վեցերորդ տեղը զբաղեցնում է երկրում անասնապահությամբ։
Կենտուկին համարվում է բուրբբոնի` ամերիկյան եգիպտացորենի վիսկիի արտադրության հիմնական տարածք։ Կենտուկիում ամենախոշոր և ամենահայտնի նմուշներ են, որոնք արտադրում են բուրբոն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Kentucky.gov – Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտուկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 381)։ |