Քենան Էվրեն

Թուրքիայի Հանրապետության 7-րդ նախագահ
(Վերահղված է Կենան Էվրենից)

Ահմետ Կենան Էվրեն (թուրքերեն՝ Ahmet Kenan EvrenAhmet Kenan Evren ( հուլիսի 17, 1917, Ալաշեհիր, Մանիսա, Օսմանյան կայսրություն - մայիսի 9, 2015, Անկարա, Թուրքիա) թուրք ռազմական, պետական գործիչ։ Մահվանից ոչ շատ առաջ դատապարտվել է ցմահ ազատազրկման[1]։

Ահմետ Կենան Էվրեն
Ahmet Kenan Evren
Դրոշ
Դրոշ
(7-րդ) Թուրքիայի նախագահ
1982-1989
Նախորդող Ֆահրի Կուրուտուրկ
Հաջորդող Տուրգուտ Օզալ
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Maltepe Military High School?, Թուրքական ռազմական ակադեմիա, School of Artillery and Missiles?, Army War Institute? և Balıkesir Lisesi?
Մասնագիտություն՝ պետական գործիչ և ռազմական գործիչ
Ազգություն Թուրք
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր հուլիսի 17, 1917
Ծննդավայր Մանիսա
Վախճանի օր մայիսի 9, 2015
Վախճանի վայր Անկարա
Թաղված Թուրքական պետական գերեզմանատուն
Քաղաքացիություն  Թուրքիա
Ամուսին Սեկինե Էվրեն (1922-1982)
Զավակներ Շենայ, Գյուլայ, Միրայ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կենան Էվրեն ավարտել է ռազմական դպրոց (1938) և ռազմական ակադեմիա (1948)։ Մասնակցել է Կորեական պատերազմին[2]։ 1974 թվականին ստացել է գեներալի կոչում, 1977 թվականին զբաղեցրել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, 1978 թվականից եղել է գլխավոր շտաբի պետ։ 1975 թվականին Կենան Էվրենը գլխավորել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանության զինվորական կցորդը[2]։

Ռազմական հեղաշրջումը և հետագա գործունեությունը խմբագրել

Կենան Էվրենը եղել է 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից։ Հեղաշրջումից հետո նա զբաղեցրել է գերիշխող դիրք նոր վարչության մեջ, իսկ հետո ընտրվել է նախագահ և այդ պաշտոնում մնացել մինչև 1989 թվականը։

Հեղաշրջումը և Էվրենի կառավարման սկիզբն ուղեկցվել են մասսայական քաղաքական ճնշումներով. 178 հազար մարդ ձերբակալվեց, 64 հազարը բանտարկվեց, 30 հազարը զրկվեց քաղաքացիությունից, 450 մարդ մահացավ խոշտանգումներից, 50 մարդ ենթարկվեց մահապատժի շատերը անհետ կորան։

Դատական հետապնդում խմբագրել

2012 թվականի հունվարի 10-ին Թուրքիայի դատական մարմինները մեղադրեցին Կենան Էվրենին և իր զինակից Տաքսինա Շախինակին (Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարին) 1980 թվականի հեղաշրջմանը մասնակցելու մեջ։ Դատախազությունը նրանց համար ցմահ ազատազրկում էր պահանջում։

2014 թվականին հունիսի 18-ին Անկարայի 10-րդ քրեական դատը նրանց մեղավոր ճանաչեց «պետական իշխանության դեմ հանցագործություն» կատարելու համար և նրանց դատապարտեց ցմահ ազատազրկման, ինչպես նաև զրկեց նրանց զինվորական կոչումներից[1]։

Մահ խմբագրել

2015 թվականի մայիսի 1-ին որովայնի սուր ցավով նա տեղափոխվել է հիվանդանոց և հենց այնտեղ մայիսի 9-ին մահացել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1264416 Экс-президент Турции Кенан Эврен приговорен к пожизненному заключению
  2. 2,0 2,1 The International Who’s Who 2004. Р. 508.