Մկրտիչ Փորթուգալյան
Մկրտիչ Ռափայելի Փորթուգալյան (հոկտեմբերի 21, 1848[1], Գում Գափու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբեր 1921[2][3], Մարսել), գաղափարախոս և հայ ազատագրական ակնառու գործիչ։ Եղել է հայկական առաջին կուսակցություններից մեկի՝ «Արմենականների» հիմնադիրներից, պոետ, հրապարակախոս։ Կողմնակից է եղել պարտիզանական շարժման։ Արևմտյան Հայաստանում գործել է Վան քաղաքում։
Մկրտիչ Փորթուգալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1848[1] |
Ծննդավայր | Գում Գափու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբեր 1921[2][3] |
Մահվան վայր | Մարսել |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և ուսուցիչ |
Աշխատավայր | Արմենիա, Ասիա, Մանզումեի էֆքյար և Մեղու Հայաստանի |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կուսակցություն | Արմենական կուսակցություն |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Մկրտիչ Փորթուգալյանը 1863 թվականին ավարտել է Կ. Պոլսի Սահակյան-Նունյան վարժարանը։ 1873 թվականի հունվարին թուրքական կառավարությունը բանտարկել է Փորթուգալյանին և փակել նրա տնօրինության տակ գտնվող Եվդոկիայի Վարդուհյան վարժարանը։ Բանտից ազատվելուց հետո Փորթուգալյանը 1873-1875 թվականներին խմբագրել է «Ասիա»[4] (Կ. Պոլիս) լրագիրը։ Եղել է Արևմտյան Հայաստանի գավառներում լուսավորություն տարածելու նպատակով ստեղծված «Արարատյան ընկերություն Հայոց»-ի հիմնադիր անդամ և ատենապետը։ 1881 թվականին Վանում հիմնել է Հայկազյան կեդրոնական վարժարանը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի, Սան Ստեֆանոյի բանակցությունների և Բեռլինի կոնգրեսի օրերին շրջել է Հայաստանի, Անդրկովկասի քաղաքներում, հայ ժողովրդին զինված պայքարի կոչել։ Փորթուգալյանի խորհրդով և մասնակցությամբ Վանում ստեղծվել է «Սև խաչ» ազատագրական կազմակերպությունը, 1885 թվականի հունվար-փետրվարին՝ «Հայրենասիրաց ընկերությունը։ Մարտի 15-ին թուրքական իշխանությունները Փորթուգալյանին արտաքսել են։ Նա անցել է Մարսել, այնտեղ հրատարակել «Արմենիա» պարբերականը[5]։ Ըստ Փորթուգալյանի՝ համազգային հեղափոխությամբ պետք է թոթափել օսմանյան լուծը և հռչակել Հայաստանի անկախությունը։ Նա գնահատել է հայ եկեղեցու դերը հայապահպանման, ազգային համախմբման գործում՝ չընդունելով սակայն հայ հոգևորականության ղեկավար դերը ազգային կյանքում։ Փորթուգալյանը մտածում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին Անտանտի պետությունների օգնությամբ հայերը կարող են լուծել իրենց դատը, և կոչ է արել կամավորներով ու նվիրատվությամբ օգնել Անտանտին։ Նրա կարծիքով՝ արևմտահայերը կարող էին նաև փրկվել՝ Ռուսաստանի հովանավորության տակ անցնելով[6][7]։
ԵրկերԽմբագրել
- Հնդկաստանի տնակը։ Սէն-Բիէր, Պէռնարտէն տը, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Կ. Պոլիս, տպ. Մ. Էքսէրճեան, 1874։
- Սաղմոս Իսրայէլի։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1886։
- Վարդապետարան Հայաստանի ազատութեան։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, 1848-1921, Մարսէյլ, Հայոց հայրենասիրական միութեան հրատարակչություն, 1889։
- Հայաստանի թշուառները։ Իրական վէպ, Թյությունճյան Մկրտիչ Սարգսի, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայել, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1889։
- Թիւրքիաի հայերն և իրենց դրացիներ։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1890։
- «Արմէնիա»ի յուշարար։ Ա տարեկան (1885-1886), Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1890։
- Նմոյշներ Մ. Փորթուգալեանի գրած ոտանաւորներէն։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1891։
- Գրացուցակ «Արմենիա»-ի խմբագրատան։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Արմենիա խմբագրատուն, Մարսէյլ, Ա. հ., 1891:
- Մի պուլկար հայրենասէր։ (Զաքարիա Սթոյանով), Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1894։
- Ժողովրդական ընթերցարան։ Յետ այբուբենն աւարտելուն, Պատկանյան գրական ընկերություն, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, Ա. թ։
- Հայ դյուցազնուհի մը։ Ոսկան Ս, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Բ. տպագրություն, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1912։
- Մի գաղթէք։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1913։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k9756279t/f163 (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՍԻԱ»։ Վերցված է 2022-12-14
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐՄԷՆԻԱ»։ Վերցված է 2022-12-15
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 642-643։
- ↑ Daily A. Z. G.։ «ՄԿՐՏԻՉ ՓՈՐԹՈՒԳԱԼՅԱՆ (1848-1921)»։ AZG Daily։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 2019 թ․ մայիսի 31
ԳրականությունԽմբագրել
- Թորոսյան Պ. Ռ., Ո՞վ է Մկրտիչ Փորթուգալեանը։ Նյու Յորք, 1912։
- Քառասուն տարուան աշխատաւորը, Մկրտիչ Փորթուգալեան, ԿՊ, 1914։