Կարո Թոմասի Հովնաթանյան (հոկտեմբերի 21, 1902(1902-10-21)[1], Բաքու, Ռուսական կայսրություն - հունիսի 29, 1970(1970-06-29)), հայ խորհրդային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1943), Ուկրաինայի ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1963)։

Picto infobox med.png
Կարո Հովնաթանյան
Ծնվել էհոկտեմբերի 21, 1902(1902-10-21)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 29, 1970(1970-06-29) (67 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

ԳործունեությունԽմբագրել

1927 թվականին ավարտել է Ադրբեջանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1941 թվականը աշխատել է Բաքվի հոսպիտալային վիրաբուժության կլինիկայում։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

  • 1943 թվականից Հյուսիս-օսեթական բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ,
  • 1953 թվականից Դոնեցկի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ։

Նրա ղեկավարությամբ մշակվել են սրտի ձեռքբերովի արատների, ստոծանու, լյարդի, լեղուղիների, փայծաղի, բարակ աղիքների ուռուցքների վիրահատության հարցերը։ Նա զբաղվել է նաև ուրոլոգիայով։ ԽՍՀՄ-ում առաջինն է մշակել տեղային հիպոթերմիայի մեթոդը երիկամների և շագանակագեղձի վիրահատությունների ժամանակ։ 1963 թվականին հիմնադրել է անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների Դոնեցկի մարզային գիտական ընկերությունը։ Նրա «Լյարդի և լեղուղիների ասկարիդոզ» (1952) մենագրությունն արժանացել է Ս. Ի. Սպասոկուկոցկու անվան համամիութենական մրցանակի (1952)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։

ԵրկերԽմբագրել

  • Хиpypгическиe oсложнения аскаридом. M., 1970.
  • Опухоли и кисты средостехия, Киев, 1971. (համահեղինակ).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 575  
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11830