Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարո Ստեփանի Դավթյան (1904, Տափ, Գավաշի գավառակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1985, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու։

Կարո Դավթյան
Ծնվել է1904
Տափ, Գավաշի գավառակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1985
Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Հայաստանի Առաջին Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1936)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1904 թվականին, Վանի վիլայեթի Գավաշի գավառակի Տափ գյուղում։ 1907 թվականին, ընտանիքի հետ տեղափոխվել է հարևան Նարեկ գյուղը։ 1915 թվականի Մեծ եղեռնի օրերին թուրքերն սպանել են նրա հարազատներին։ Որբացած տղան բռնել է գաղթի ճանապարհը։ Կարոյի մահամերձ մայրը հացի փոխարեն որդու շալակին հայերեն գիրք է դրել։ Տղան գիրքը շալակին հասել է մինչև Վաղարշապատ։

Հետագայում կրթություն է ստցել և 1922 թվականից դարձել հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1936 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը։ Կյանքի մեծ մասը անցկացրել է Լեռնային Ղարաբաղում։

Գիտական գործունեություն խմբագրել

Երկար ժամանակ զբաղվել է Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությամբ, որին նվիրված դիսերտացիայի համար էլ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Ընտանիքը խմբագրել

Կարո Դավթյանը ամուսնացել էր բախտակից, նույնպես Մեծ եղեռնից մազապուրծ ուսուցչուհի Սալաթի հետ։ Նրանք ունցել են չորս դուստրեր՝ Էլա, Ռազմիկա, Նինել և Էմմա։

Մահացել է 1985 թվականին Ստեփանակերտ քաղաքում, որտեղ և հանգչում է նրա աճյունը։ Նրա շալակած ու կործանումից փրկած հայերեն ձեռագիր մատյանն այժմ պահվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում։

Աղբյուրներ խմբագրել