Գավաշի գավառակ
Գավաշ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր Վանա լճի հյուսիսային կողմում։ Կենտրոնը պատմական Ոստան ավանն էր, որտեղ նստում էր գավառակի կառավարիչը՝ գայմագամը։
Գավառակ | |
---|---|
Գավաշ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Վանի գավառ |
Այլ անվանումներ | Գավաշ-Կարճկան, Գեվեշ, Գյավաշ, Գյավաշ-Կարճկան, Կավաշ, Կյավաշ, Ոստան |
Ազգային կազմ | հայեր |
Տեղաբնականուն | գավաշեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Տարածքով մոտավորապես համապատասխանում էր Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառին։ Երբեմն կենտրոնի անունով կոչվել է նաև Ոստան գավառ։
Անվան ստուգաբանություն խմբագրել
Գավառակն իր անվանումը ստացել է համանուն (կամ Կավաշ) հին գյուղի անվանումից, որի ավերակները նշմարվում են դեռ XXI դարի դրությամբ։
Աշխարհագրություն խմբագրել
Տարածվում է Վանա լճի հարավային կողմում։ Գավառի կազմում են մտնում նաև Աղթամար և Առտեր կղզիները։ Մակերևույթը հիմնականում լեռնային է։ Լեռնալանջերը պատված են անտառներով։
Գավաշի տարածքով հոսում են Ոստան, Փշավանց, Մոխրաբերդ և այլ գետակները։
Կլիմա խմբագրել
Ունի բարեխաոռն ցամաքային կլիմա։
Բնակչություն խմբագրել
1909 թվականին ուներ 6741 զուտ հայ բնակիչ։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու այգեգործությունն էր։ Նաև զբաղվում էին շալագործությամբ և ձկնորսությամբ։
Հացահատիկի մշակությամբ աչքի էին ընկնում Փշավանց, Նոր-գյուղ, Տախմանց և մի քանի այլ գյուղեր, շալագործությամբ՝ Նարեկն ու Նոր-գյուղը, ձկնորսությամբ՝ Մոխրաբերդն ու Փշավանցը։
Օգտակար հանածոներ խմբագրել
Գավառակում կան երկաթի, կապարի, զառիկի և քարածխի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Գյավաշի նշանավոր հնություններից էին Նարեկա վանքը, Աղթամարը և Ս. Նշան վանքը։
Վարչական բաժանում խմբագրել
1909 թվականին ուներ 23 գյուղ, որոնք բոլորն էլ հայաբնակ էին[1]։
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 797