Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նարեկ (այլ կիրառումներ)

Նարեկ (թուրքերեն՝ Yemişlik), գյուղ Արևմտյան Հայաստանում` Վանի վիլայեթի Վանի գավառում։

Գյուղ
Նարեկ
Yemişlik
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՎանի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն824[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ432
Փոստային ինդեքս65700
Փոստային ինդեքսներ23350
Ավտոմոբիլային կոդ65
Պաշտոնական կայքyerelnet.org.tr/koyler/koy.php?koyid=264102 (թուրքերեն)
Նարեկ (Վանի գավառ) (Աշխարհ)##
Նարեկ (Վանի գավառ) (Աշխարհ)

Նարեկ գյուղը եղել է պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառի կազմում։ X դարում այստեղ հիմնվել է հայոց միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցը՝ Նարեկավանքը՝ իր Սբ. Սանդուխտ և Սբ. Աստվածածին եկեղեցիներով և Գրիգոր Նարեկացու մատուռ-դամբարանով, ուր ուխտի են եկել Հայաստանի տարբեր ծայրերից։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայաթափվելը գյուղն ամբողջությամբ եղել է հայաբնակ և ունեցել շուրջ 250 տուն։

Նարեկավանքից 2 կմ հեռավորությամբ եղել է Սուրբի ճգնավայրը՝ սրբատեղի քարայրը։ Ներկայումս վանական համալիրն ամբողջովին ոչնչացված է։ Վանական համալիրը հիմնովին ավերվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Տեղի հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ 1951 թ. Վանի նահանգի նահանգապետի որոշմամբ գյուղը վերանվանվեց` ստանալով Եմիշլիք անվանումը, սակայն մինչ այսօր բնակչության կողմից լայն օգտագործվում է հին հայկական "Նարեկ" անվանումը։ Ներկայում գյուղը կրում է Եմիշլիք անվանումը, գտնվում է Թուրքիայի Վանի նահանգի Գևաշի գավառում։

Նարեկ գյուղում է ծնվել հայ մեծ բանաստեղծ, հոգևորական, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին (951-1003)։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 203