Կարո Անդրեասյան
Կարո Անդրեասյան (անգլ.՝ Garo Antreasian, լրիվ անուն՝ Garo Zareh Antreasian, փետրվարի 16, 1922[1][2][3], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4] - նոյեմբերի 3, 2018[5][6]), հայկական ծագմամբ ամերիկացի նկարիչ և մանկավարժ[7]։
Կարո Անդրեասյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1922[1][2][3] |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ[4] |
Մահացել է | նոյեմբերի 3, 2018[5] (96 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Herron School of Art and Design? (1948) և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա (1950) |
Մասնագիտություն | վիմագրող և գրող |
Կայք | antreasian.com/garotop |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1922 թվականի փետրվարի 16-ին Ինդիանապոլիսում՝ Զարեհ և Թագուհի Անդրեասյանների ընտանիքում, որոնք փրկվել էին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից[8]։
Արվեստի ուսումնասիրությունը սկսել է Ինդիանապոլիսի Arsenal Technical High School-ում։ Ապա կրթությունը շարունակել է Herron School of Art and Design գեղարվեստի դպրոցում՝ ընդհատելով այն Երկրորդ աշխարհամարտի պատճառով։ 1942 թվականին անցել է զինվորական ծառայության առափնյա պահպանութունում և որպես ռազմական նկարիչ աշխատել է հետախուզական նավի տախտակամածում՝ պատկերելով ռազմական գործողությունները խաղաղօվկիանոսյան թատերաբեմում։ Պատերազմի վերջում Անդրեասյանը ավարտել է կրթությունը Herron School of Art and Design-ում և որոշ ժամանակ դասավանդել է այնտեղ մինչև 1948 թվականին արվեստի բակալավրի աստիճան ստանալը։ Նույն թվականին նա արժանացել է Mary Milken Award for Travel and Study մրցանակի[9] և, ստանալով դրամական պարգև, մեկնել է Նյու Յորք, որտեղ հետագա երկու տարիների ընթացքում սովորել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում Ուիլ Բարնեթի մոտ և Նյու Յորքում Սթենլի Ուիլյամ Հեթերի մոտ նրա լեգենդար Atelier 17 ստուդիայում։
Փորագրության նկատմամբ հետաքրքրությունը Կարո Անդրեասյանին տարել է դեպի վիմագրություն։ 1950-ական թվականներին նա շարունակել է կատարելագործել վիմագրությունը, 1952 թվականին իր առաջին անհատական ցուցահանդեսն է անցկացրել Մանհեթենում, որտեղ ցուցադրել է իր ժամանակակից փորագրանկարները[10]։ Նա դարձել է Ջուն Ուեյնի՝ Կալիֆորնիայում հիմնած արհեստանոցի՝ Tamarind Lithography Workshop (1960—1970)-ի առաջին տեխնիկական տնօրենը, այժմ՝ Թամարինդի ինստիտուտ։ 1964 թվականին նա տեղափոխվել է Նյու Մեքսիկո նահանգ՝ Ալբուկերկե, որտեղ դարձել է Նյու Մեքսիկո համալսարանի արվեստի ֆակուլտետի դասախոս։ 1971 թվականին Քլինթոն Ադամսոնի հետ դարձել է «The Tamarind Book of Lithography: Art and Techniques» գրքի համահեղինակ, որը դարձել է միջազգային մակարդակով փորագրության արվեստի մասին բեսթսելլեր։ Թամարինդի արվեստանոցում Կարոն աշխատել է մինչև 1972 թվական։ Մինչև 1988 թվականին թոշակի անցնելը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ դասախոսություններ կարդալով Նյու Մեքսիկո համալսարանում և ԱՄՆ-ի այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այդ ընթացքում նա ստացել է բազմաթիվ մրցանակներ և ճանաչում ողջ աշխարհում։
Թոշակի անցնելուց հետո Անդրեասյանը իրեն ամբողջությամբ նվիրել է իր արվեստին և սեփական ժառանգությանը՝ 2015 թվականին գրելով «Reflections on life and art» գիրքը[11]։
Մահացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին Ալբուկերկեում, նրա կտակով մարմինը դիակիզվել է[8]։
Կարո Անտրեասյաի աշխատանքները ներառվել են բազմաթիվ խոշոր թանգարանների մշտական հավաքածուներում և Միացյալ Նահանգների ողջ տարածքում, այդ թվում՝ Աբուկերկեի արվեստի և պատմության թանգարան, Նյու Մեքսիկո համալսարանի արվեստի թանգարան, Մետրոպոլիտեն թանգարան, Բոստոնի Գեղարվեստի թանգարան, Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարան, Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարան և ուրիշներ[12]։
Նա եղել է Պերդյուի համալսարանի պատվավոր դոկտոր և Նյու Յորքի National Academy of Fine Arts-ի անդամ, նաև եղել է Ֆուլբրայթի ծրագրի կրթաթոշակառու և հրավիրյալ նկարիչ Բրազիլիայում[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/104825
- ↑ 2,0 2,1 Garo Zareh Antreasian (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2023.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ «Կեանքէն Հեռացաւ Արուեստագէտ Կարօ Անդրէասեան». Asbarez - Armenian (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Garo Antreasian
- ↑ 8,0 8,1 «Obituary for Garo Z. Antreasian». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ 9,0 9,1 Tufenkian Fine Arts Announces Passing of Legendary Artist Garo Antreasian
- ↑ Garo Antreasian
- ↑ Garo Z. Antreasian : Reflections on life and art
- ↑ «Garo Z. Antreasian (1922-2018)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.