«Կարմիր բուրգ», Ռիք Ռիորդանի արկածային ֆենտեզի վեպը, որը հիմնված է եգիպտական դիցաբանության վրա։ Այն գրվել է 2010 թվականին, ինչպես «Աստվածների ժառանգորդներ» (The Cane Chronicles) սերիայի առաջին գիրքը։

Կարմիր բուրգ
անգլ.՝ The Red Pyramid
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային, ֆենթեզի և young adult fiction?
Ձևվեպ
ՀեղինակՌիք Ռիորդան
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է2010
Կազմի հեղինակՋոն Ռոկկո
ՀրատարակչությունDisney Publishing Worldwide
Հրատարակվել էմայիսի 4, 2010
ՇարքThe Kane Chronicles?

Սյուժե խմբագրել

Վեպը նվիրված է ամերիկակացի երկու դպրոցականների՝ Քարտեր Քեյնի ու նրա քրոջ՝ Սեյդիի արկածներին, որոնք բացահայտում են, որ նրանք եգիպտական փարաոնների՝ Նարմերի ու Ռամզես Մեծի հետնորդներն են։ Քարտերը Հորի մարմնավորումն է, իսկ Սեյդին՝ Իսիդայի։ Նրանց հայրը՝ Ջուլիուս Քեյնը, փորձում է կանչել Օսիրիսին Ռոզետիայի քարի միջոցով, բայց նրա հետ հայտնվում են Հորը, Սեթը, Իսիդան և Նեֆտիդան։ Օսիրիսը մտնում է Ջուլիուս Քեյնի մեջ։ Սեթը գերեվարում է Ջուլիուսին։ Քարտերը և Սեյդին ցանկանում են վերադարձնել հորը, նրա հետ մեկտեղ էլ Օսիրիսին։ Ջուլիուսի եղբայր Ամոսը՝ քրոջը և եղբորը վերցնում է իր հետ Բրուքլին, իր տունը։ Այնտեղ երեխաներն իմանում են, թե ով են իրականում։ Քարտերը և Սեյդին ուղևորվում են Ֆինիքս (Արիզոնա), Սեթի հետ կռվելու և նրա կարմիր բուրգը ոչնչացնելու համար։ Ճանապարհին նրանք ընկնում են Կյանքի Տուն, որտեղ բոլորը աստվածների դեմ են տրամադրված, հանդիպում են գիտությունների աստված Թոթին և կատարում են ճանապարհորդություն Ստորերկրյա աշխարհում[1]։ Քարթերը կարևոր դեր է կատարել Կարմիր բուրգի ոչնչացման գործում, քանի որ Հորը և Սեթը ոխերիմ թշնամիներ են։

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Քարթեր Քեյն՝ 14-ամյա տղա, Հորի՝ երկնքի և պատերազմի աստծո մարմնավորումը։ Նրա մայրը մահացել է, երբ նա յոթ ու կես տարեկան էր։ Իր կյանքը նա անց է կացրել հոր հետ ճամփորդելով, այդ իսկ պատճառով ընկերներ չունի։ Նա Սեյդիի ավագ եղբայրն է։
  • Սեյդի Քեյն՝ 12-ամյա աղջիկ, Իսիդայի՝ մոգության, կանացիության և մայրության աստվածուհու մարմնավորումը։ Նա վեց տարեկան էր, երբ մայրը մահացավ։ Ամբողջ կյանքը ապրել է Լոնդոնում տատիկի և պապիկի հետ։ Նա Քարթերի կրտսեր քույրն է։
  • Ջուլիուս Քեյն՝ եգիպտական մոգ, ով 5 աստվածների ազատումից հետո դարձել էր Օսիրիսի տերը, սակայն Սեթի կողմից թաղվել էր սարկոֆագի մեջ։ Նա Քարտերի և Սեյդիի հայրն է։
  • Ամոս Քեյն՝ եգիպտական մոգ, ով բռնված էր Սեթի կողմից։ Նա Ջուլիուսի եղբայրն ու Քարթերի և Սեյդիի հորեղբայրն է։
  • Զիա Ռաշիդ ՝եգիպտական մոգ, Կյանքի տան գրիչ, դարձել է Նեֆտիդայի՝ գետերի, մահվան և հանդերձյալ աշխարհի աստվածուհու տիրուհին։ Ամբողջ գրքի ընթացքում պաշտպանել է քրոջ և եղբորը, օգնել է նրանց հասնել գլխավոր նպատակին՝ հաղթել Սեթին։ Վերջում պարզվել է, որ Զիան ընդամենը շաբթի է, իսկ իրական Զիան ինչ-որ տեղ խորը քուն էր մտած և այնտեղից կառավարում էր շաբթիի օգնությամբ։
  • Բաստ՝ եգիպտական կատուների աստվածուհի։ Նրա տիրուհին Սեյդիի տնային կատուն էր՝ Մաֆֆինը։ Նրա առաջադրանքը երեխաներին պաշտպանելն էր, դրանից հետո, երբ Ռուբի Քեյնը փրկեց նրան կալանավորումից, փորձելով կնիքը դնել Կլեոպատրայի ասեղի վրա, որտեղ փակված էր Ապոֆիսը։
  • Սեթ՝ քաոսի եգիպտական աստված։ Սեթի՝ Ջուլիուս Քեյնի դուաթում կալանավորումից պատահական արձակելուց հետո, որոշում է կառուցել կարմիր բուրգ և ստեղծել այնպիսի փոթորիկ, որն ի վիճակի կլինի ոչնչացնել ամբողջ Հյուսիսային Ամերիկան։
  • Հուֆու՝ պավիան, Ամոս Քեյնի տնային կենդանին։ Սիրում է բասկետբոլ խաղալ և երկրպագում է Լեյքերս բասկետբոլային թիմին։

Մրցանակներ խմբագրել

Կարմիր բուրգը School Library Journal-ի վարկածով անվանվել է 2010 թվականի լավագույն գիրքը[2]։

Նաև վեպը մտել է Red House Children’s Book Award 2011 թվականի կարճ ցանկը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Riordan, Rick (May 4, 2010). The Red Pyramid. Disney Hyperion. էջեր 516. ISBN 9781423113386.
  2. «School Library Journal Best Books of 2010». School Library Journal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  3. «2011 Shortlist». Red House. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.