Բաստ
Բաստ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում` Վանա լճի հարավ-արևմուտքում` սարավանդի վրա։ Բաստը եղել է գավառակի ամենախոշոր գյուղը։
Պատմություն
խմբագրելԸստ ակադեմիկոս Հ. Մանանդյանի Բաստը կարելի է նույնացնել Վաստաունա կամ Բասրավենա բնակավայրի հետ, որը նշված է եղել Պևտրինգերյան քարտեզի Տիգրանակերտ-Արտաշատ ուղեծրի վրա։
Բաստի բնակչությունը մասնակցել է թուրք ջարդարարների դեմ մղված ինքնապաշտպանական մարտերին։
Բնակչություն
խմբագրելՏարբեր աղբյուրների համաձայն Բաստը մինչև Մեծ Եղեռնի տարիներին ունեցել է 60-100 տուն հայ բնակիչ։ Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ Բնակչությունը տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու արհեստներն էին։
Պատմամշակույթային կառույցներ
խմբագրելԲաստն ուներ Ս. Աստվածածին (ըստ այլ աղբյուրների Ս. Ստեփանոս կամ Ս. Ատոմյանց) անունով հայկական եկեղեցի[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 612
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 305)։ |