Կարմիրգյուղ (համայնք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարմիրգյուղ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 22 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 1531.2 հա տարածք, որից 819.25 հա գյուղատնտեսական նշանակության, 622.55 հա անտառային հողեր։ Կարմիրգյուղ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։ Կարմիրգյուղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 171 մարդ, կա 58 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 20 աշակերտներ։
Գյուղ | |
---|---|
Կարմիրգյուղ | |
Երկիր | Արցախ |
Շրջան | Ասկերան |
Մակերես | 1531.2 կմ² |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 171 մարդ (2015) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Տեսարժան վայրեր խմբագրել
Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ աղբյուր(1862 թ.), կամուրջ(1864 թ.), Սբ.Աստվածածին եկեղեցի(1841 թ.), գերեզմանոց(18-19դդ.), Ըղեն նահատակ եկեկղեցի (12-13դդ.), հաշվառված է 21 հուշարձան։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.