Կարլ Ֆրիդրիխ Նեյման (գերմ.՝ Karl (auch: Carl) Friedrich Neumann, դեկտեմբերի 28, 1793(1793-12-28)[1], Q2139318?, Շլյուսելֆելդ, Բամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա - մարտի 17, 1870(1870-03-17)[1], Բեռլին, Պրուսիայի թագավորություն), գերմանացի արևելագետ, պատմաբան, մանկավարժ։ Պրուս-գերմանական գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։

Կարլ Ֆրիդրիխ Նեյման
գերմ.՝ Karl Friedrich Neumann
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1793(1793-12-28)[1]
ԾննդավայրQ2139318?, Շլյուսելֆելդ, Բամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա
Մահացել էմարտի 17, 1870(1870-03-17)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն
ԳերեզմանՀին հարավային գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան, թարգմանիչ, համալսարանի դասախոս և գրադարանավար
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
ԱնդամությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա
 Karl Friedrich Neumann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իսահակ Լազարը ծնվել է 1793 թվականի[2] դեկտեմբերի 28-ին, Շլյուսելֆելդ քաղաքում, հրեա առևտրականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հրեական դպրոցում, հետո փոխելով անունը՝ Կարլ Ֆրիդրիխ Նեյման, սովորել է Գեյդերբերսկի, Մյունխենի և Գետտինհենսկի համալսարաններում[3]։

1829 թվականին Նեյմանը Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամ էր։

Վենետիկի Մխիթարյան միաբանությունում սովորել է հայերեն, իսկ Լոնդոնում՝ չինարեն և չին գրականություն։ 1830 թվականին այցելել է Չինաաստան, այնեղից բերել մեծ քանակությամբ գրականություն։ նա դարձավ բերված գրականության պահապանը և Մյունխենի համալսարանի չինարեն լեզվի պրոֆեսորը[3]։

Նեյմանը մեծ գործունեություն է ծավալել 1847-1848 թվականներին տեղի ունեցած հեղափոխությանը, եղել է բավարիական ժամանակավոր կառավարության անդամ, սակայն 1852 թվականին իր քաղաքական հայացքների պատճառով հեռացվել է իր պաշտոնից[3]։

1853 թվականին Կարլ Նեյմանը բնակություն է հաստատել Բեռլինում, որտեղ և ապրել է մինչև իր մահը։ Մահացել է 1870 թվականի մարտի 17-ին[4] և թաղված է Մյունխենում գտնվող հարավային հին գերեզմանատանը[3]։

Նեյմանն իրենից հետո թողել է մեծ հայ և չինական գրականություն[3]։ Ռուսերեն լեզվով (դեռրս իր կենդանության օրոք) թարգմանվել է իր «Ամերիկյան նահանգների պատմությունը» գիրքը (հատոր առաջին, Սանկտ-Պետերբուրգ, 1864 թվական)[5]։

Մատենագրություն խմբագրել

Նեյմանի աշխատանքները

  • «Versuch einer Geschichte der armenischen Litteratur» (Լայպցիգ, 1836 թվական),
  • «Geschichte des englisch-chinesischen Kriegs» (Լայպցիգ, 1846-1855 թվականներ),
  • «Die Völker des südlichen Russland» (Լայպցիգ, 1846-1855 թվականներ),
  • «Geschichte des englischen Reichs in Asien» (Լայպցիգ, 1857 թվական),
  • «Ostasiatische Geschichte 1840—60» (Լայպցիգ, 1861 թվական),
  • «Geschichte der Vereinigten Staaten von Amerika» (1863—1866 թվականներ)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #116962259 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Neumann, Karl Friedrich // Encyclopædia Britannica (անգլ.).
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Нейман, Карл Фридрих». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Neumann, Friedrich // Allgemeine Deutsche Biographie (գերմ.).
  5. «Нейман, Карл Фридрих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Полный еречень трудов Неймана см. в журнале «Royal Asiatic Socieiy» (Лейпциг, 1871).

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ֆրիդրիխ Նեյման» հոդվածին։