Կարլ Հասսե
Կարլ Հասսե (գերմ.՝ Johann Karl Franz Hasse հոկտեմբերի 17, 1841, Tönning, Q12323679?, Շլեզվիգի Դքսություն, Դանիա - հունիսի 30, 1922[1][2], Myslakowice, Karkonosze County, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան), գերմանա-լեհ բժիշկ, մանկավարժ, բժշկագիտության դոկտոր։
Կարլ Հասսե գերմ.՝ Johann Karl Franz Hasse | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1841 |
Ծննդավայր | Tönning, Q12323679?, Շլեզվիգի Դքսություն, Դանիա |
Մահացել է | հունիսի 30, 1922[1][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Myslakowice, Karkonosze County, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
Մասնագիտություն | անատոմ, համալսարանի դասախոս, կենդանաբան, արվեստագետ և բժիշկ |
Աշխատավայր | Վրոցլավի համալսարան, JMU և Քրիստիան-Ալբերտի համալսարան |
Անդամություն | Լեոպոլդինա[3] |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԿարլ Հասսեն ծնվել է Շլեզվիգ Հոլշտայն նահանգի Թյուննինգ քաղաքում, 1861-1863 թվականներին Գյոթինգենի համալսարանում սովորել է բժշկագիտություն, որից հետո աշխատանքի է անցել Քիլի համալսարանում՝ որպես պրոֆեսորի օգնական և 1866 թվականին ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան։
1869 թվականին Հասսեն աշխատանքի է անցել Վյուրցբուրգի համալսարանում, եղել է պրոֆեսորի օգնական։ 1870 թվականին որպես զինվորական բժիշկ մասնակցել է Ֆրանս-պրուսական պատերազմին։
1873 թվականին նշանակվել է Վրոցլավի համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ։
Բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, այդ թվում նաև «Kunststudien» խորագրով արվեստի տարբեր գործերի քննադատական և գեղագիտական վերլուծության վերաբերյալ 5 գրքի (1882-1894)[4]։
Աշխատություններ
խմբագրել- «Anato mische Studien»
- «Die vergleichende Morphologie und Histologie des häutigen Gehörorgans des Wirbelthiere»
- «Anatomische und palaentologische Ergebnisse»
- «Das natürliche System der Elasmobranchier»
- «Beiträge zur allgemeinen Stammesgeschichte der Wirbelthiere»
- «Die Formen des menschlichen Körpers und die Formänderungen bei der Athmung»
- «Handatlas d. Hirn- und Rückenmarksnerven»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 The Stuttgart Database of Scientific Illustrators 1450–1950
- ↑ 2,0 2,1 2,2 Biodiversity Heritage Library — 2006.
- ↑ https://www.biodiversitylibrary.org/item/37632#page/5
- ↑ Аделунг Н. Н. Хассе, Карл // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
խմբագրել- Hasse, Karl // Nordisk familjebok.
Գրականություն
խմբագրել- Gerhard Wagenitz. Göttinger Biologen 1737–1945: eine biographisch-bibliographische Liste. Vandenhoeck & Ruprecht, 1988 s. 74.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Հասսե» հոդվածին։ |