Բացել գլխավոր ցանկը

Կարլ Լիբկնեխտ (գերմ.՝ Karl Liebknecht, օգոստոսի 13, 1871, Լայպցիգ, Գերմանիա - հունվարի 15, 1919, Բեռլին, Գերմանիա), գերմանացի սոցիալիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (1918) հիմնադիրներից, երկրորդ ինտերնացիոնալի անդամ։

Կարլ Լիբկնեխտ
գերմ.՝ Karl Liebknecht
Karl Liebknecht.jpg
Ծնվել էօգոստոսի 13, 1871
ԾննդավայրԼայպցիգ, Գերմանիա
Մահացել էհունվարի 15, 1919
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Հումբոլդտի համալսարան և Վյուրցբուրգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1897)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան և հեղափոխական
ԱմուսինSophie Liebknecht?
Ծնողներհայր՝ Վիլհելմ Լիբկնեխտ
Զբաղեցրած պաշտոններԳերմանական կայսրության Ռեյխստագի անդամ և Պրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ
Քաղաքական կուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Սպարտակ միություն
ԵրեխաներRobert Liebknecht?
Karl Liebknecht Վիքիպահեստում

Բազմիցս հանդես է եկել թուրքական կառավարության և դրա հովանավոր Գերմանիայի հակահայկական քաղաքականության դեմ, պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ 1916 թվականին գերմանական ռայխստագում հարցապնդում է արել Թուրքիայի հայ բնակչության կոտորածների վերաբերյալ, պահանջել արդարացի հատուցում դաշնակից թուրքական կառավարությունից և Թուրքիայում մնացած հայ բնակչության անվտանգության ապահովում։ Հայկական հարցին Լիբկնեխտն անդրադարձել է «Ապարտակի միություն» քաղաքական նամակներում (N 12, N 13) գերմանական կառավարությանը մեղադրելով հայկական կոտորածները լռության մատնելու համար։

1916 թվականի հունիսին Բեռլինի կայսերական դատարանին ներկայացրած հայտարարության մեջ Լիբկնեխտը հիշեցրել է գերմանական կառավարության 1913 թվականի այն հայտարարությունը, թե ռուսների հնարավոր մուտքը Հայաստան առիթ կլինի պատերազմի համար։ Հայաստանի նկատմամբ գերտերությունների զավթողական ծրագրերի վերաբերյալ մի շարք դիտողությունները մտել են Լիբկնեխտի «Իմ պրոցեսը ըստ փաստաթղթերի» (1918) ժողովածուի մեջ։

ԳրականությունԽմբագրել

  • Դարիբջանյան Գ. Բ., Կարլ Լիբկնեխտը և Ռոզա Լուքսեմբուրգը հայ ժողովրդի մասին, ե., 1971։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։