Կարլոս Ալբերտո Կարվալո

բրազիլական Ֆուտբոլիստ

Կարլոս Ալբերտո Կարվալո դա Սիլվա Ջունիոր (պորտ.՝ Carlos Alberto Carvalho da Silva Júnior, ավելի հայտնի է որպես Կարլոս, պորտ.՝ Carlos, օգոստոսի 15, 1995(1995-08-15)[1][2], Santa Luz, Պիաուի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Մինեյրո» ակումբի հարձակվող։

Կարլոս
Անձնական տվյալներ
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 15, 1995(1995-08-15)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Santa Luz, Պիաուի, Բրազիլիա
Հասակ 172 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ատլետիկո Մինեյրո
Համար
Պատանեկան կարիերա
2009-2014 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—մ.հ. Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 83 (15)
2017  Բրազիլիա Ինտերնասիոնալ 26 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Կարլոսը «Ատլետիկո Մինեյրո» ակումբի սան է։ 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ «Նաուտիկո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը բրազիլական Սերիա Ա-ում[3]։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «Գոյաս» ակումբի դեմ խաղում Կարլոսը խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Մինեյրո» ակումբի կազմում[4]։ Նույն տարվա ընթացքում նա նվաճել է Բրազիլիայի գավաթը և Հարավային Ամերիկայի Ռեկոպան։ 2015 թվականին Կարլոսն օգնել է «Ատլետիկո Մինեյրոյին»՝ հաղթել Մինեյրոյի Լիգայում։ Ապրիլի 10-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում անկացված կոլումբիական «Սանտա Ֆե» ակումբի դեմ խաղում նա գրավել է հակառակորդի դարպասը[5]։

2017 թվականի սկզբին Կարլոսը վարձավճարով տեղափոխվել է «Ինտերնասիոնալ» ակումբ։ Փետրվարի 12-ին Գաուշու լիգայի շրջանակներում կայացած «Կաշիաս» ակումբի դեմ խաղում Կարլոսը կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։ Հունիսի 10-ին՝ «Նաուտիկո» ակումբի դեմ խաղի ընթացքում նա խփել է իր առաջին գոլը «Ինտերնասիոնալ» ակումբի կազմում[7]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա վերադարձել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբ։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Ատլետիկո Մինեյրո»

  •   Մինեյրոյի Լիգա — 2015
  • Բրազիլիայի գավաթի խաղարկության հաղթող — 2014
  • Ռեկոպայի խաղարկության հաղթող — 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Наутико vs. Атлетико Минейро 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013—08—10.
  4. «Гойяс vs. Атлетико Минейро 2:3» (անգլերեն). soccerway.com. 2014—09—19.
  5. «Атлетико Минейро vs. Санта-Фе 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015—04—10.
  6. «Интернасьонал vs. Кашиас 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017—02—12.
  7. «Интернасьонал vs. Наутико Ресифи 4:2» (անգլերեն). soccerway.com. 2017—06—10.

Արտաքին հղումներ խմբագրել