Կառլոս Ալազրակի

ամերիկացի դերասան
(Վերահղված է Կարլոս Ալազրակիից)

Կառլոս Ալազրակի (հուլիսի 20, 1962(1962-07-20)[1], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու, հնչյունավորման դերասան, հազվադեպ հանդես է գալիս որպես սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Ռինո 911» սերիալից, որտեղ 5 տարում նկարահանվել է 73 էպիզոդներում, ինչպես նաև «Կախարդական ծնողները» մուլտսերիալից (100 էպիզոդ 13 տարում)։ Դերասանի հնչյունավորած մուլտֆիլմերի մեծ մասը ստեղծել է Nickelodeon ալիքը։

Կառլոս Ալազրակի
անգլ.՝ Carlos Jaime Alazraqui
Ծնվել էհուլիսի 20, 1962(1962-07-20)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՅոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի պետական համալսարան, Սակրամենտո և Concord High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունստենդ ափ երգիծաբան, դերասան, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոդերասան, գրող, television editor, երգիչ, պարող, հնչյունավորող, կատակերգու, սցենարիստ, մոնտաժող և հեռուստատեսային դերասան
Երեխա(ներ)Rylee Alazraqui?
Պարգևներ և մրցանակներ
carlosalazraqui.com

Կենսագրություն խմբագրել

Կառլոս Ջեյմի Ալազրակին ծնվել է 1962 թվականի հուլիսի 20-ին Յոնքերս քաղաքում (նահանգ Նյու Յորքում), չնայած բազմաթիվ աղբյուրներում որպես նրա ծննդավայր նշվում է երկրի հակառակ կողմում գտնվող Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքը։ Անգլերեն Վիքիպեդիայի խմբագիրների շրջանում եղած հակասությունների պատճառով Ալազրակին այդ հարցին ի պատասխան ասել է, որ իրականում ինքը ծնվել է Նյու Յորքի Յոնքերս քաղաքում, ինչից կարճ ժամանակ հետո տեղափոխվել է Հյուսիսային Կալիֆոռնիա և մեծացել Կալիֆոռնիայի Կոնկորդ քաղաքում[2]։

Նրա ծնողներից մեկը արգենտինա-ամերիկացի էր, իսկ երկրորդը՝ արգենտինա-հրեա[3]։ Կառլոսի ծունդից կարճ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվում է Կալիֆոռնիայի Կոնկորդ քաղաք։ 1982 - 1986 թվականներին դերասանը սովորել է Սակրամենտո նահանգի Կալիֆոռնիական համալսարանում։ 1993 թվականին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող միաջազգային կատակերգական մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը։ Այդ հաղթանակի համար ստանալով բավական խոշոր դրամական պարգև, Ալազրակին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ զբաղվել է դերասանի և հնչյունավորման դերասանի իր կարիերայով[4]։

Ալազրակին իր կարիերան սկսել է 1993 թվականին, երբ դերասանի ձայնը առաջին անգամ հնչում է հեռուստաէկրաններից․ նա հնչյունավորել է Վալլաբի Ռոկկոյին, Սպանկի շանը և մի քանի երկրորդական կերպարների «Ռոկկոյի նոր կյանքը» մուլտսերիալում[5]։ 1994 թվականին թողարկվել է Rocko's Modern Life: Spunky's Dangerous Day տեսախաղը, որտեղ նա հնչյունավորել է նույն Ռոկկոյին։ Հանդիսատեսը Ալազրակիին առաջին անգամ տեսել է էկրանին 1997 թվականին, երբ նա կատարել է վարորդի էպիզոդիկ դեր «Մարդիկ, որոնք իրենց վատ են պահում» սերիալում։ 1998 թվականին դերասանը կատարել է նորամուտը լայն էկրանին, կատարելով Թոնի Մանտանայի դերը «Աստծո Որդի» ֆիլմում։

Նա հնչյունավորել է Ստեֆանի Միլլերի շոուի տղայի օրիգինալ ձայնը։ Նրա փոխարինողը եղել է Ջիմ Ուորդը, որ նախկինում փոխարիել էր նրան։ 2008 թվականի հունվարին Աալզրկին վերադառնում է, որպեսզի աշխատի որոշ ժամանակ, մինչև Ուորդը ապաքինվի վիրահատությունից հետո։

2010 թվականին դարձել է «Ակումբ» վեբ-սերիալի գլխավոր դերասանների ստեղծողներից մեկը, որը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին[6]։ Սերիալի ստեղծմանը մասնակցել են Ջիլ Միշել Մելեանը, Դեբռա Ուիլսոնը, Ջոնի Ա․ Սանչեսը, Լորի Ալանը և Դին Նորրիսը, իսկ 2013 թվականին հնչյունավորել է կոլումբիացի թմրավաճառի՝ «Մելինդի Խիլլ» վեբ-սերիալի էպիզոդներից մեկում՝ Romantic Encounters[7]։

2012 թվականին Ալազրկին առաջադրվել է «Էննի» մրցանակին, որպես Հեռուստատեսության լավագույն հնչյունավորող «Կախարդական ծնողներ» մուլտսերիալում Դենզելա Մելինդիին հնչյունավորելու համար, բայց մրցանակ չի ստացել։

2014 թվականի դրությամբ Կառլոս Աալզրկին ապրում է Լոս Անջելեսում կնոջ և երկու երեխաների հետ։

Ընտրյալ գործեր խմբագրել

Լայն Էկրան խմբագրել

Հնչյունավորումից բացի
  • 1999 — Պարտվողը / Dirt Merchant — Ռոննի Օռլանդ
  • 2004 — Ֆուտբոլի արքան․ Եվրոպայի գավաթ / Soccer Dog: European Cup — տնօրեն Բլեռ (լուսագրերում նշված չէ)
  • 2007 — Ռենո 911, Մայամի / Reno 911!: Miami —Ջեյմս Գարսիա

Հեռուստատեսություն խմբագրել

Հնչյունավորումից բացի
  • 2003—2008 — Ռենո 911 / Reno 911! — Ջեյմս Գարսիա / շեֆ Կառլ / երկրորդական կերպարներ (73 էպիզոդներում)
  • 2004 — Ես ներբեռնել եմ ուրվական / I Downloaded a Ghost — Վինստոն Պրիտչետ, ուրվական
  • 2010, 2012 — Առաջ դեպի հաջողություն / Big Time Rush — Մարկոս դել Պոսեյ (3 էպիզոդներում)

Հնչյունավորած ֆիլմեր և սերիալներ խմբագրել

  • 2007 — Սոլը կուղբ մարդկանց երկրում / Saul of the Mole Men — Ստրոմուլ Գուանդոր, թռչունների ղեկավար — չղջիկ ( 10 էպիզոդներում)
  • 2007 — Բեն 10։ Մրցավազք ժամանակի դեմ/ Ben 10: Race Against Time — հումանոիդ Գորշ նյութ
  • 2007—2008 — Ջիմիի գլխից դուրս / Out of Jimmy's Head — գետնասկյուռ Գոլլի / աղավնի / երկրորդական կերպարներ (7 էպիզոդներում)
  • 2010 — Կատուները շների դեմ։ Կիտի Գալորի վրեժը / Cats & Dogs: The Revenge of Kitty Galore — կատուների հրաձիգ / կատվային լրտեսության վերլուծաբան

Հնչյունավորված մուկտֆիլմեր և մուլտսերիալներ խմբագրել

  • 1993—1996 — Ռոկկոյի նոր կյանքը / Rocko's Modern Life — վալլաբի Ռոկկո / շուն Սպանկի / երկրորդական կերպարներ (52 էպիզոդներում)
  • 1996, 1998, 2000, 2002 — Հեյ Առնոլդ / Hey Arnold! — տարբեր կերպարներ ( 5 էպիզոդներում)
  • 1998—2005 — Կատվաշուն / CatDog — մկնիկ Ուիլնսոն / Լյուբ շուն / երկրորդական կերպարներ ( 66 էպիզոդներում)
  • 1999—2001 — Գրիֆիններ / Family Guy — պարոն Վիդ ղեկավար Պիտեր Գրիֆին / երկրորդական կերպարներ ( 10 էպիզոդներում)
  • 1999—2004 — Ракетная мощь / Rocket Power — Ռաուլ Ռոդրիգես / երկրորդական կերպարներ ( 8 էպիզոդներում)
  • 1999—2002, 2007 — Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ / SpongeBob SquarePants — տարբեր ձկեր / սյորֆեր / այլ երկրորդական կերպարներ ( 16 էպիզոդներում)
  • 2001 — Ժամանակի ջոկատ / Time SquadՄահաթմա Գանդի / կատակերգու / ստատիստ (2 էպիզոդներում)
  • 2001 — Միքիի կախարդական Սուրբ Ծնունդը / Mickey's Magical Christmas: Snowed in at the House of Mouse — Պանչիտո Պիստոլես
  • 2001 — Մկան տունը / House of Mouse — Պանչիտո Պիստոլես( 3 էպիզոդներում)
  • 2001 — Հրաշամանուկ Ջիմի Նեյթրոն / Jimmy Neutron: Boy Genius — Շին Էստեվսի հայրը
  • 2001—ից — Կախարդական ծնողները / The Fairly OddParents — Դենզել Քրոքեր / երկրորդական կերպարներ (100 էպիզոդներում)
  • 2004 — Կենգուրու Ջեքը / Kangaroo Jack: G'Day U.S.A.!
  • 2004—2005 — Ստրոկերը և Հուփը} / Stroker and Hoop — երկրորդական կերպարներ (5 էպիզոդներում)
  • 2004—2006 — Գաղտնաբառ Երեխաները հարևանությամբ / Codename: Kids Next Door — տարբեր դերեր (3 էպիզոդներում)
  • 2005 — Կինո հպարտ ընտանիքի մասին / The Proud Family Movie — Puff / Board Member
  • 2005—2007 — Ջունիպեր Լիի կյանքը / The Life and Times of Juniper Leeмопс Մոնրո / երկրորդական կերպարներ (12 էպիզոդներում)
  • 2005—2008 — Լազլոյի ճամբարը / Camp Lazlo — Լազլո/ ռնգեղջյուր Կլեմ / այլ կերպարնբեր (31-րդ էպիզոդում)
  • 2006 — Փախիր / Happy Feet — Նեստոր
  • 2006—2007 — Սղա սկյուռիկը / Squirrel Boy — Աղի Մայք/ պարոն Ռյունիոն (8 էպիզոդներում)
  • 2006—2009 — Փոխարինաբար / The Replacements — պրոֆեսոր Շիդլի / Հակոբոյի հայրը (8 էպիզոդներում)
  • 2006—2012 — Հմուտ Մենին / Handy Manny — Ֆիլիպ Պտուտակահան / շեֆ Էդուարդո / երկրորդական կերպարներ (82 էպիզոդներում)
  • 2007 — Էլ Տիգրե։ Մենի Ռիվերայի արկածները / El Tigre: The Adventures of Manny Rivera —Ռիվերի պապիկը / խելացնոր պումա / այլ կերպարներ (9 էպիզոդներում)
  • 2007—2012 — Հետաքրքրասեր Ջորջը / Curious George — երկրորդական կերպարներ (12 էպիզոդներում)
  • 2008 — Կապիկները տիեզերքում / Space Chimps — Հյուստոն
  • 2008—2009 — ? / Wow! Wow! Wubbzy! — ուոլդեն (26 էպիզոդներում)
  • 2008—2010 — Չաուդեռ / Chowder — տարբեր դերեր (4 էպիզոդներում)
  • 2008, 2011—2013 — Ֆինեսն ու Ֆերբը / Phineas and Ferb — երկրորդական կերպարներ (7 էպիզոդներում)
  • 2009Հետաքրքրասեր Ջորջը 2 / Curious George 2: Follow That Monkey! — վագոնավար
  • 2009 — Էլ Սուպերբաեստոյի գրավիչ աշխարհը / The Haunted World of El Superbeasto — Բեննի Ռեդրիգես
  • 2010 — Արդարության լիգա։ երկու աշխարհների ճգնաժամ / Justice League: Crisis on Two Earths — Բրեյքդանս / գաղտնի ծառայության գործակալ
  • 2010 — Կապիկները տիեզերքում։ Պատասխան հարված / Space Chimps 2: Zartog Strikes Back — Հյուստոն / Պիդլզ ծաղրածու / կինոօպերատոր
  • 2010 — Խաղալիքների պատմությունը։ Մեծ փախուստ / Toy Story 3 — երկրորդական կերպարներ
  • 2010 — Բեթմենը կարմիր գլխարկի տակ / Batman: Under the Red Hood — Չի Չի / գլխահատ / Բետոն
  • 2010—2011 — Ռեքս գեներատոր / Generator Rex — երկրորդական կերպարներ (5 էպիզոդներում)
  • 2010—2012 — Սկուբի Դու. խորհրդավոր կազմակերպություն / Scooby-Doo! Mystery Incorporated — տարբեր կերպարներ (4 էպիզոդներում)
  • 2011 — Փախուստ 2/ Happy Feet Two — Նեստոր
  • 2011—2012 —Դենն ընդդեմ / Dan Vs. — տարբեր կերպարներ (11 էպիզոդներում)
  • 2012 — Արդարության լիգա։ Գիբել / Justice League: Doom — Բեյն / ահաբեկիչ
  • 2012 — Ջունգլիների եղբայրությունը / Delhi Safari — Բաջրանգի կապիկը (անգլալեզու հնչյունավորում)
  • 2012 — Բեթմեն։ Սև ասպետի վերադարձը (մաս 1) / Batman: The Dark Knight Returns (Part 1) — Էրնանդո
  • 2012 — Փարթիազավր Ռեքս / Partysaurus Rex — երկրորդական կերպարներ
  • 2012—2014 — Կորրայի լեգենդը / The Legend of Korra — տարվբեր դերեր (7 էպիզոդներում)
  • 2013 — Բեթմեն։ Սև ասպետի վերադարձը (մաս 2) / Batman: The Dark Knight Returns (Part 2) — պատգամավոր Նոչես
  • 2013 — Սոֆիա Առաջին / Sofia the First — տարբեր դերեր (3 էպիզոդներում)
  • 2013 — Հրեշների համալսարանը / Monsters University — երկրորդական կերպարներ
  • 2013 — Ինքնաթիռներ / Planes — Էլ Չուպակաբրա / երկրորդական կերպարներ
  • 2013 — Ազատ թռչուններ/ Free Birds — Էմոս
  • 2013-ից — Բեն 10։ Օմնիվերս / Ben 10: Omniverse — разные роли (3 էպիզոդներում)
  • 2014 — Շերիֆ Կելլիի գաղտնի արևմուտքը / Sheriff Callie's Wild West— Տիո Տորտուգա (16 էպիզոդներում)
  • 2015 — Գլուխկոտրուկ / Inside Out — բրազիլացի օդաչու
  • 2017 — Hey Arnold! The Jungle Movie — Էդուարդո
  • 2018-2019 — Խոսող Թոմն ու Ընկերները / Talking Tom and Friends - Ռիկի դե Լունա

Հնչյունավորած տեսախաղեր և համակարգչային ծրագրեր խմբագրել

  • 1996Soviet Strike — Բիլլ Քլինթոն
  • 1996 — 3D Movie Maker — վալլաբի Ռոկո / շուն Սպանկի
  • 1998Spyro the Dragonվիշապ Սպայրո / երկրորդական կերպարներ
  • 2001 — Star Wars: Starfighter — խովահենների առևտրային նավի կապիտան/ վարձկան Ուինգմեն / փրկարար
  • 2002Maximo: Ghosts to GloryԳրիմ Ռիպեր / Բակառ լա Բաս / Գեներալ (անգլալեզու հրատարակությունում)
  • 2002 — Bruce Lee: Quest of the Dragon — Բոբբի / Իզզի Ֆրիկս
  • 2002 — Monsters, Inc. Scream Arena — Մայկ Վազովսկին «Հրեշների կոռպորացիա» մուլտֆիլմից
  • 2003 — Secret Weapons Over Normandy — Մեկ
  • 2004 — GoldenEye: Rogue Agent — բժիշկ Ջուլիոս Հոյ
  • 2005 — Nicktoons Unite! — Դենզել Կռոկեռը «Կախարդական ծնողները» մուլտֆիլմից
  • 2006 — Open Season — Գորդի / Սկյուռիկ
  • 2006 — Justice League Heroes] — Կի (կատակերգություններ)
  • 2006 — Happy Feet — Նեստոր
  • 2006 — Sonic the Hedgehog — երկրորդական կերպարներ (անգլալեզու հրատարակչություններում)
  • 2007 — Nicktoons: Attack of the Toybots — վալլաբի Ռոկկո
  • 2008 — Crash: Mind over Mutant — երկրորդական կերպարներ
  • 2009 — Call of Juarez: Bound in Blood — Վիլյամ Մակկոլ, հոգևորական
  • 2011 — Batman: Arkham City — սպա Սանչես/ քաղբանտարկյալ
  • 2013 — Marvel Heroes — Դարբին
  • 2013 — Disney Infinity — Մայկ Վազովսկին «Հրեշների ընկերությունը» մուլտֆիլմից
  • 2013 — Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows — Ռաֆայել
  • 2013 — Skylanders: Swap Force — Դաֆ
  • 2013 — Batman: Arkham Origins — վարձկան Բեյն
  • 2014 — Disney Infinity: Marvel Super Heroes — Մայկ Վազովսկին «Հրեշների ընկերությունը» մուլտֆիլմիցն

ՀՆչյունավորած հոդվածներ խմբագրել

  • 1997—2000 — Taco Bell — Չիխուախուա Տակո Բելլ
  • 2003 — GEICO — Չիխուախուա Տակո Բելլ[8]
  • 2011—2012 — Direct Auto Insurance — JJ Hightail

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Carlos Alazraqui: Q&A — Birthplace Արխիվացված 2013-07-22 Wikiwix (անգլ.) на сайте 37prime.net
  3. Alazraqui: an Arab family name from Argentina (անգլ.) на сайте baheyeldin.com, 28 мая 2007
  4. Карлос Алазраки (անգլ.) на сайте sanfranciscocomedycompetition.com
  5. The Rocko's Modern Life FAQ — Вопрос №1 (անգլ.) на сайте title14.com
  6. Официальный сайт веб-сериала «Клуб» Արխիվացված 2014-09-12 Wayback Machine (անգլ.)
  7. Brand new episode up today starring Carlos Alazraqui! (անգլ.) на сайте kickstarter.com, 14 августа 2013
  8. Taco Bell Dog Story (անգլ.) на сайте everwonder.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Ալազրակի» հոդվածին։