Կարլեն Վարժապետյան
Կարլեն Պողոսի Վարժապետյան (Կարապետ Վարժապետյան, մայիսի 10, 1942, Հալեպ, Սիրիա - հուլիսի 16, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բեմադրիչ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (հետմահու, 1984)։
Կարլեն Պողոսի Վարժապետյան | |
---|---|
Ծնվել է | 1942 մայիսի 10 |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Մահացել է | հուլիսի 16, 1984 | (տարիքը 42)
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | բեմադրիչ |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
Կենսագրություն
խմբագրելԾնողները՝ Պողոս Վարժապետյանը և Աննա Վարժապետյանը, Հալեպ են գաղթել Արևմտյան Հայաստանի Բալու քաղաքից։ 1946 թվականին հայրենդարձել են։ Ստալինյան բռնաճնշումների արդյունքում՝ 1949 թվականին ընտանիքով աքսորվել են Սիբիրի Ալթայի երկրամաս Տյագուն գյուղ։ 1956 թվականին վերադարձել է Հայաստան։
1959 թվականին ավարտել է Երևանի Չկալովի անվան միջնակարգ երեկոյան դպրոցը և որպես հյուսն աշխատել Երևանի պահածոների գործարանում։ 1961 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1962 թվականին ծառայել է Բելառուսի Մինսկ քաղաքում։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել դերասանական և ռեժիսորական տաղանդով։ Հաջողությամբ բեմականացրել է ռուս և ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունները։ 1965 թվականին, հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ, ներկայացրել է Սալինսկու «Թմբկահարուհին» բեմադրությունը, որից հետո պարգևատրվել է «Հայրենական Մեծ պատերազմի 20-ամյակի» շքանշանով։ 1965-1970 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։
Աշխատել է ռադիոթատրոնում, կույրերի միության թատերական խմբակում, ԼՈՒՍԱՇԽ-ում, Երևանի մանկավարժական ինստիտուտում։ 1978 թվականին եղել է գեղարվեստա-թատերական ինստիտուտի ավարտական կուրսի Հակոբ Պարոնյանի «Պաղտասար ախպար» ներկայացման ռեժիսորը։ 1977 թվականից եղել է ԽՍՀ ռադիո-հեռուստատեսության պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության ռեժիսոր[1][2]։
Հեռուստաներկայացումներ
խմբագրելԲեմադրած հեռուստաներկայացումներից են՝
- Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»
- Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»
- Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր», «Չեզոք գոտի»
- Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
- Հ. Վարդանյանի «Կիբոսա. 7-րդ դար»
- Գրիգոր Զոհրապի «Փոստալ»
- Շահան Շահնուրի «Պճեղ մը անուշ սիրտ»
- Վիլյամ Սարոյանի «Խեղճուկրակ արաբը»
Հեռուստատեսագրման ժապավենների սղության և սակավության պատճառով մեզ չեն հասել այդ տարիներին բեմադրած դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության շատ աշխատանքներ։
Ռադիոբեմադրություններ
խմբագրելՍտեղծել է նաև բազմաթիվ ռադիոբեմադրություններ՝
- «Էգլեթիերների ընտանիքը»
- «Պանը»
- «Սիզիփոսի քարը»
- «Անձրև վաճառողը»
- «Դոն Կիխոտ»
Մրցանակներ
խմբագրել- «Հայրենական Մեծ պատերազմի 20-ամյակի» շքանշան, 1965
- «Երկիր Նաիրի» բեմադրության համար, Ռիգայի ԽՍՀՄ հանրապետությունների հեռուստահաղորդումների համամիութենական փառատոն, 1982
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984, հետմահու