Շահան Շահնուր
Շահան Շահնուր կամ Արմեն Լյուբեն (իսկական անունը՝ Շահնուր Քերեսթեճյան, օգոստոսի 3, 1903[1], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 20, 1974[2], Սանտ Ռաֆայել, Վար), հայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է։
Շահան Շահնուր | |
---|---|
Ծննդյան անուն | Շահնուր Քերեսթեճեան և ֆր.՝ Chahnour Kerestedjian |
Ծնվել է | օգոստոսի 3, 1903[1] |
Ծննդավայր | Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 20, 1974[2] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտ Ռաֆայել, Վար |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Chahnour |
Գրական անուն | Armen Lubin և Chahan Chahnour |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և լուսանկարիչ |
Լեզու | հայերեն և ֆրանսերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Պերպերյան վարժարան (1921) |
Անդամակցություն | Պատաֆիզիկայի դպրոց |
Աշխատավայր | Ապագայ և Մենք |
Պարգևներ | |
Ազգականներ | Թեոդիկ |
Շահան Շահնուր Վիքիդարանում | |
Armen Lubin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է վարժարանը։ Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար (հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։ 1922 թվականին հաստատվել է Փարիզում, զբաղվել լուսանկարչությամբ և սկսել առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է «Յառաջ», «Արեւ», «Ապագայ», «Անահիտ» պարբերականներին, Թեոդիկի «Ամենուն տարեցոյցին»։
1929 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի»՝ ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում է այժմեական։ 1928-1932 թվականներին սովորել է Փարիզի համալսարանի գրականության բաժնում։ Ծանր հիվանդության պատճառով նա հեռանում է Փարիզից և հաստատվում Ֆրանսիայի հարավում։ 1933 թվականին Շահնուրը հրատարակել է «Յարալէզներուն դաւաճանութիւնը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։
Ֆրանսերեն գրել է բանաստեղծություններ՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, 1956 թվականից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ ու մանրապատումներ։ 1939 թվականին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։ 50-ական թթ. վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիս կիրակնօրեայ թիւը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զոյգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963 թվականին նշվում է նրա 60-ամյակը, և ավելի է տարածվում նրա համբավը։ Առողջական վիճակի վատացման պատճառով 1974 թվականին ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և արգասավոր կյանքը[3]։
Երկեր
խմբագրել- Նահանջը առանց երգի, Փարիզ, 1929, 261 էջ։
- Յարալէզներուն դաւաճանութիւնը, Փարիզ, 1933, 276 էջ։
- Նահանջը առանց երգի, Պէյրութ, 1948, 230 էջ։
- Թերթիս կիրակնօրեայ թիւը, Պէյրութ, 1958, 151 էջ։
- Նահանջը առանց երգի, Պէյրութ, 1959, 261 էջ։
- Երկեր, Երևան, 1962, 321 էջ։
- Զոյգ մը կարմիր տետրակներ, Պէյրութ, 1967, 98 էջ։
- Բաց տոմարը, Փարիզ, 1971, 169 էջ։
- Կրակը կողքիս, Փարիզ, 1973, 141 էջ։
- Յարալէզներուն դաւաճանութիւնը, Փարիզ, 1971, 267 էջ։
- Նահանջը առանց երգի, Պէյրութ, 1981, 188 էջ։
- Երկեր, հատ. 1–2, Երևան, 1982–1985:
- Նահանջը առանց երգի, Երևան, 1994, 216 էջ։
- Սիրտ սրտի, Փարիզ, 1995, 292 էջ։
- Նամականի, հատ. Ա–Գ, Ուոթըրթաուն, 2001, 2004, 2006։
- Շուրջը՝ ոչինչ, Լոս Անճելըս, 2007, 216 էջ:Ֆրանսերէնէ ամբողջական բանաստեղծութիւնները հայերէնի թարգմանեց Սարգիս Վահագն։
- Նահանջը առանց երգի, Երևան, 2013, 224 էջ։
- Երկեր, հատ. Ա. Նահանջը առանց երգի, Յարալէզներուն դաւաճանութիւնը, Երեւան, 2016, 388 էջ։
- Երկեր, հատ. Բ. Թերթիս կիրակնօրեայ թիւը, Զոյգ մը կարմիր տետրակներ, Բաց տոմարը, Կրակը կողքիս, Երեւան, 2016, 332 էջ։
- Երկեր, հատ. Գ. Յաղագս Շահան Շահնուրի, Երեւան, 2016, 252 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.babelio.com/auteur/-/61970
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Գրականություն
խմբագրել- Ավագյան Ա., Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի, Ե., 2007։
- Գասպարյան Հ., Շահնուրի ֆրանսերեն ստեղծագործությունը, «Սովետական գրականություն», 1970, թիվ 7։
- Մուղնեցյան Շ., Նահանջի ահազանգը, Ե., 1984։
- Տեր-Խաչատրյան Ա., Շահան Շահնուրի արխիւէն, Անթիլիաս, ա. թ.։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահան Շահնուր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահան Շահնուր» հոդվածին։ |