Կարիտա Նյուստրյոմ
Ֆաննի Կարիտա Կրիստինա Նյուստրյոմ (շվեդ.՝ Fanny Carita Kristina Nyström, փետրվարի 20, 1940, Վաասա, Վաասա նահանգ, Ֆինլանդիա - հոկտեմբերի 12, 2019, Korsnäs, Օստրոբոտնիա, Տարածաշրջանային կառավարման Արևմտա- և Կենտրոնաֆինլանդական գործակալություն, Ֆինլանդիա), շվեդախոս ֆինն գրող, բանաստեղծ, լրագրող և ֆեմինիստ[1]։ 1970-ականներին հայտնի է դարձել որպես կանանց իրավունքների պաշտպան` «Այս աշխարհը մերն է։ Ուղեցույց քույրերի համար» (շվեդ.՝ Denna värld är vår! Handbok i systerskap) Բիրգիտտա Բուշտի հետ համահեղինակությամբ գրված գրքի տպագրությունից հետո։ Նրա ֆեմինիստական հայացքներն իրենց արտացոլումն են գտել նրա հետագա բանաստեղծական ժողովածուներում, այդ թվում՝ «Մոր կյանքից» (շվեդ.՝ Denna värld är vår! Handbok i systerskap, 1978) և «Մատղաշ ծառ» (շվեդ.՝ Återväxt, 1982): 1984 թվականին Նյուստրյոմը հիմնադրել է Hantverk հրատարակչությունը և գրականության դասընթացներ կազմակերպել ամբողջ շվեդախոս Ֆինլանդիայում[2]։
Կարիտա Նյուստրյոմ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1940 |
Ծննդավայր | Վաասա, Վաասա նահանգ, Ֆինլանդիա |
Մահացել է | հոկտեմբերի 12, 2019 (79 տարեկան) |
Մահվան վայր | Korsnäs, Օստրոբոտնիա, Տարածաշրջանային կառավարման Արևմտա- և Կենտրոնաֆինլանդական գործակալություն, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրթություն | Հելսինկիի համալսարան |
Մասնագիտություն | հեղինակ |
Ամուսին | Erik Ågren? |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԿարիտա Նյուստրյոմը ծնվել է 1940 թվականի փետրվարի 20-ին Վաասայում։ Հելսինկիի համալսարանում սովորել է շվեդական գրականություն և սկանդինավյան բանասիրություն, որն ավարտել է 1968 թվականին։ Այնուհետև աշխատել է այդ համալսարանի Սկանդինավյան բանասիրության ամբիոնում և որպես լրագրող ֆիննական «Rundradion» հեռուստաընկերությունում[3]։
1974-1978 թվականներին Բուշտի հետ համատեղ համակարգել է վերապատրաստման ծրագրերը Ժողովրդական կրթության ասոցիացիայում (շվեդ.՝ Folkets bildningsförbund): Միասին նրանք հրատարակել են «Այս աշխարհը մերն է։ Ուղեցույց քույրերի համար» (շվեդ.՝ Denna värld är vår! Handbok i systerskap) գիրքը՝ ներկայացնելով իր տեսակետները հասարակության մեջ կանանց նոր տեղի վերաբերյալ։ Իրենց աշխատանքում նրանք գրել են. «Տվեք կանանց այն գործիքները, որոնք հնարավորություն կտան նրանց տեսնել և վերլուծել իրենց ճնշումը, վերագնահատել իրենց պատմությունը և դրանով իսկ հասնել ֆեմինիստական գիտակցմանն ու ըմբռնումին իրենց իսկական ինքնության մասին»։ Նյուստրյոմի ֆեմինիստական դիրքորոշումը արտացոլված է նրա «Մոր կյանքից» (շվեդ.՝ Denna värld är vår! Handbok i systerskap, 1978) և «Մատղաշ ծառ» (շվեդ.՝ Återväxt, 1982) բանաստեղծական ժողովածուներում։ Նա աջակցել է շվեդ-ֆիննական ֆեմինիստական, պացիֆիստական և քաղաքական շարժումներին, այդ թվում՝ Վիետնամի շարժմանը, Սոցիալ-դեմոկրատական ասոցիացիայի «Հաց և վարդեր» (շվեդ.՝ Bröd och Rosor) և իր կողմից հիմնադրված կանանց մարքսիստական ֆեմինիստական խմբին[3][4]։
1975 թվականից ի վեր Նյուստրյոմը հրատարակել է տարբեր ժանրերի 15 գիրք՝ պոեզիա, էսսեներ, վեպեր և ոչ գեղարվեստական գրականություն։ 1980-ականների կեսերից նա ավելի շատ սկսել է գրել ինքնակենսագրական ստեղծագործություններ։ «Տունը տիեզերքում» (շվեդ.՝ Huset i rymden, 1984) բանաստեղծական հավաքածուում նա նկարագրում է այն տներն ու սենյակները, որտեղ ապրում էր ինքը։ Նրա «Վերափոխված փողոց» վեպը շվեդ.՝ Den förvandlade gatan, 1991) մասամբ հիմնված է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Շվեդիայի մասին իր հիշողությունների վրա։ «Խելագարն այգում և այլ պատմություններ» (շվեդ.՝ Galningen i trädgården och andra berättelser, 1996) ստեղծագործության մեջ նա նկարագրում է իր պատանեկան ճանապարհորդական փորձը Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Իր կյանքի պատմությունը Նյուստրյոմը շարունակեց ներկայացնել «Նամակներ գյուղից Եվրոպայում» (շվեդ.՝ Brev från en i Europa, 2001) և « Յոթ պատմություններ վաթսունական թվականներից» (շվեդական Sju berättelser från sextiotalet, 2009) ստեղծագործություններում[3]։
Նրա բանաստեղծությունների թարգմանությունները ներառվել են 2013 թվականին հրատարակված «Վեց ֆինն բանաստեղծներ»[5] երկլեզու գրքում։ Քննադատ Սթիվ Ուիտակերը բարձր է գնահատել բնության նկարագրությունը այս գրքի 2018 թվականի գրախոսության ընթացքում[6]՝ առանձնացնելով «Լետի գետը» բանաստեղծությունը[7]։
Կարիտա Նյուստրյոմը մահացել է Կորսնյասում 2019 թվականի հոկտեմբերի 12-ին[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Författaren Carita Nyström har avlidit – "Hon var en inspirationskälla och förebild"» (շվեդերեն). Vasabladet. 14 октября 2019. Վերցված է 29 апреля 2020-ին.
- ↑ Widén, Gustaf. «Nyström, Carita» (շվեդերեն). Uppslagsverket Finland. Վերցված է 29 апреля 2020-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Lindqvist, Marit. «Författaren och journalisten Carita Nyström har avlidit i en ålder av 79 år» (շվեդերեն). Svenska Yle. Վերցված է 29 апреля 2020-ին.
- ↑ Wass, Janne (14 октября 2019). «Carita Nyström – en arbetshäst i feminismens och ordets tjänst» (շվեդերեն). Ny Tid. Վերցված է 29 апреля 2020-ին.
- ↑ «Translation Thursday: Poets from Finland». Poetry Book Society. 30 мая 2019. Վերցված է 29 апреля 2020-ին.
- ↑ Whitaker, Steve (12 мая 2018). «In The Archipelago: Kolme ǀ Tre - Three Poets From Finland. Ralf Andtbacka, Marko Hautala, Carita Nyström». Yorkshire Times. Վերցված է 29 апреля 2020-ին.
- ↑ Whitaker, Steve (14 октября 2018). «Poem Of The Week: 'Lethe's River' By Carita Nyström». Yorkshire Times. Վերցված է 29 апреля 2020-ին.
- ↑ «Författaren Carita Nyström är död» (շվեդերեն). HBL. 14 октября 2019. Վերցված է 29 апреля 2020-ին.