Կարին Անն-Մարի Սյոդեր (շվեդ.՝ Karin Ann-Marie Söder, ծննդյան անունը՝ Ներգենֆուր, նոյեմբերի 30, 1928(1928-11-30)[1][2][3], Kil, Վերմլանդ, Շվեդիա - դեկտեմբերի 19, 2015(2015-12-19)[2][4], Տեբյու, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ քաղաքական գործիչ[6]։ Շվեդիայում առաջին կինն է, որ ընտրվել է երկրի հիմնական կուսակցության առաջնորդ։ 1985-1987 թվականներին ղեկավարել է շվեդական «Կենտրոն» կուսակցությունը։ Աշխարհում առաջին կին արտաքին գործերի նախարարն է։

Կարին Սյոդեր
 
Կուսակցություն՝ Centre Party?
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ և ուսուցչուհի
Ծննդյան օր նոյեմբերի 30, 1928(1928-11-30)[1][2][3]
Ծննդավայր Kil, Վերմլանդ, Շվեդիա
Վախճանի օր դեկտեմբերի 19, 2015(2015-12-19)[2][4] (87 տարեկան)
Վախճանի վայր Տեբյու, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
Քաղաքացիություն  Շվեդիա[5]
Ամուսին Gunnar Söder?
Զավակներ Annika Söder?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սյոդերը ծնվել է Վերմլանդ լենի Կիլ հայանքի Ֆրիկերուդ բնակավայրում։ Ավարտել է Գյոթեբորգի միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Ֆալուն համայնքում։ Որպես ուսուցիչ աշխատել է Վերմլանդում, ապա՝ Ստոկհոլմի հյուսիսում գտնվող Տեբյու համայնքում, որտեղ 1963-1971 թվականներին եղել է տեղական խորհրդի անդամ։ 1969-1973 թվականներին ընդգրկված է եղել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի կազմում։ Մահացել է Տեբյուում 2015 թվականին[7]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Գերիշխող ազդեցություն խմբագրել

1971 թվականին Սյոդերն ընտրվել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր և պաշտոնավարել մինչև 1991 թվականը։ Նույն թվականին դարձել է խորհրդարանի անդամ և «Կենտրոն» կուսակցության երկրորդ փոխնախագահը։ Երբ 1976 թվականին Շվեդիան «Կենտրոն» կուսակցությունից վարչապետ Տյուրբորն Ֆելդինի ղեկավարությամբ ստանձնեց իշխանությունը, Սյոդերը նշանակվեց Արտաքին գործերի նախարար, առաջին կինը, ով երբևէ զբաղեցրել էր այդ պաշտոնը Շվեդիայում։ Սյոդերի կուսակցությունը հեռացավ իշխանությունից 1978 թվականին միջուկային էներգետիկայի հարցով կոնֆլիկտի պատճառով, Սյոդերին լիբերալ կուսակցությունից հաջորդեց Հանս Բլիքսը։ 1979 թվականին Կենտրոն կուսակցությունը վերամիավորվեց կոալիցիային, իսկ Սյոդերը վերադարձավ կառավարություն՝ 1979 թվականին զբաղեցնելով Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Նույն թվականին նա ընտրվեց որպես կուսակցության առաջին փոխնախագահ։ Որպես նախարար պաշտոնավարել է մինչև կենտրոնական աջ կոալիցիան Սոցիալ-դեմոկրատներին պարտվել է 1982 թվականի ընտրություններում։

 

Կենտրոն կուսակցության առաջնորդ խմբագրել

1985 թվականին, երբ Տյուրբորն Ֆելդինը անհաջող ընտրություններից հետո հրաժարական տվեց, Սյոդերը կուսակցությունում վերջապես հասավ բարձր դիրքի՝ դառանալով Շվեդիայի հիմնական կուսակցության առաջին կին առաջնորդը, թեև պաշտոնավարել է կարճ ժամանակահատված։ Առողջական պատճառների պատճառով հեռացել է կուսակցության ղեկավարությունից 1987 թվականին։ Նրան հաջորդել է Օլոֆ Յոհանսոնը։

Այլ պաշտոններ խմբագրել

Քաղաքականությամբ զբաղվելու տարիներին եղել է նաև որպես «Փրկեք երեխաներին, Շվեդիա» կազմակերպության նախագահը (1983-1995), 1984-1985 և 1989-1990 թվականներին՝ հյուսիսարևելյան խորհրդի նախագահ։ Սյոդերը եղել է նաև մի շարք ընկերությունների խորհուրդների անդամ, ներառյալ Skandia և Wermlandsbanken, ինչպես նաև Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի խորհրդի անդամ։ Սյոդերը ևս մեկ անգամ քաղաքական խորագրերում հայտնվել է 2003 թվականին, երբ նա ստորագրեց մի հոդված, որով կոչ էր անում իր կուսակիցներին «Այո՛» քվեարկել շվեդական եվրոյի հանրաքվեում՝ դեմ արտահայտվելով պաշտոնական կուսակցությանը։

Չնայած Սյոդերի բազմազան նվաճումներին՝ Շվեդիայում նա հայտնի է որպես 1980 թվականի բարեփոխմամբ, ըստ որի շաբաթ օրերին փակում են Systembolaget-ը ՝ ազգային ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրի մենաշնորհի խանութները։ Այս քաղաքականությունը գործեց երկար տարիներ և վերացավ 2001 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Karin Ann-Marie Söder
  3. 3,0 3,1 Frykeruds kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VA/13130/C /14 (1914-1939), bildid: 00053683_00112, sida 107
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. LIBRIS — 2015.
  6. «Karin Söder». Nationalencyklopedin (Swedish). Վերցված է 2010 թ․ մայիսի 9-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Tidigare C-ledaren Karin Söder död». Dagens Nyheter (շվեդերեն). 2015 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Տյուրբորն Ֆելդին
Շվեդիայի կենտրոնական կուսակցության ղեկավար
1985-1987
Հաջորդող:
Օլոֆ Յոհանսոն
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Սվեն Անդերսոն
Արտաքին գործերի նախարար
1976-1978
Հաջորդող:
Հանս Բլիքս
Նախորդող:
Գաբրիել Ռոմանուս
Առողջապահության և սոցիալական հարցերի նախարար
1979-1982
Հաջորդող:
Սթեն Անդերսոն
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Սյոդեր» հոդվածին։