Կարին Մարիա Քելլեր-Զուտեր
Կարին Մարիա Քելլեր-Զուտեր (գերմ.՝ Karin Maria Keller-Sutter; դեկտեմբերի 22, 1963[1], Նիդերուզվիլ), շվեյցարացի կին քաղաքական գործիչ, 2019 թվականից Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ, ազատ դեմոկրատական պարտիայի անդամ[2]։
Կարին Մարիա Քելլեր-Զուտեր շվեյց. գերմ.՝ Karin Keller-Sutter | |
Կուսակցություն՝ | Ազատ դեմոկրատական կուսակցություն: Լիբերալներ |
---|---|
Կրթություն՝ | Ֆրիբուրգի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համաժամանակյա (սինխրոն) թարգմանիչ և ուսուցչուհի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 22, 1963[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Նիդերուզվիլ |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Ի ծնե անուն | շվեյց. գերմ.՝ Karin Maria Sutter |
Կայք՝ | karin-keller-sutter.ch |
Կենսագրություն
խմբագրելԿարին Մարիա Զուտերը ծնվել է 1963 թվականին, կաթոլիկ գյուղացու ընտանիքում։ Որոշ ժամանակ անց ընտանիքը հաստատվել է Նյոշատել։ Դպրոցն ավարտելուց հետո որպես թարգմանչուհի սովորել է Ցյուրիխի համալսարանում, որից հետո մոտ մեկ ամիս վերապատրաստվել է Մոնրեալի համալսարանում։ Որոշ ժամանակ ուսմանը զուգահեռ աշխատել է որպես կոնֆերանսիաների թարգմանիչ։ Ֆրիբուրի համալսարանի մանկավարժական ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է դպրոցում։
1992 թվականից սկսել է զբաղվել քաղաքականությամբ, մոտ 5 տարի գլխավորել է տեղի խորհուրդը։
1996 թվականից մինչև 2000 թվականը գլխավորել է Շվեյցարիայի Ազատ դեմոկրատական-լիբերալ կուսակցությունը իր հայրենի կանտոնում։ 2000-2012 թվականներին աշխատել է որպես Շվեյցարիայի կանտոնային կառավարության խորհրդական։ 2010 թվականին նա պարտվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի ընտրություններում։ Հաջորդ տարի նա ընտրվել է խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի անդամ։ 2017-ից 2018 թվականներին նա միաձայն ընտրվել է այդ մարմնի ղեկավարի պաշտոնում։
2018 թվականի դեկտեմբերի սկզբին Կարինը երկրորդ փորձով ընտրվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, դեկտեմբերի կեսերին նա նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում։ 2019 թվականի հունվարի 1-ից նա սկսել է կատարել իր պարտականությունները։ Կարինն այդ պաշտոնը ղեկավարել է մինչև 2022 թվականի վերջ։ 2023 թվականի հունվարի մեկից նա գլխավորել է ֆինանսների նախարարությունը[3]։ 2023 թվականի դեկտեմբերի կեսերին Շվեյցարիայի խորհրդարանը Կարինին ընտրել է հաջորդ տարվա համար երկրի փոխնախագահ[4]։
Անձնական կյանք
խմբագրելԿարին Քելլեր-Սաթերն ամուսնացած է փաստաբան Մորտեն Քելլերի հետ և նրանք ապրում են Սանկտ Գալլեն կանտոնի Վիլ քաղաքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #14380300X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Президентом Швейцарии на 2019 год стал Уэли Маурер». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ «В правительстве Швейцарии сменили глав трех из семи министерств». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Министра обороны Швейцарии Виолу Амерд избрали президентом страны на 2024 год». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 74 (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Մարիա Քելլեր-Զուտեր» հոդվածին։ |