Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 1977 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1929 թվականից մինչև իր մահն ապրել է նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956)։ Հիմնադրվել է Հայաստանի մշակույթի նախարարության կողմից՝ որպես Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ։
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Երևան |
Մասն է | Բնակելի տուն` «ՀՕԿ»-ի |
Հասցե | Աբովյան փողոց 29, բնակարան 4, Երևան, Հայաստան |
Հիմնադրվել է | 1977 |
Տնօրեն | Կարինե Ռաֆայելյան (թանգարանի վարիչ) |
Կայք | Էջը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կայքում |
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանը զբաղվում է Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների մասսայականացմամբ, նրա անձնական և ստեղծագործական կյանքի մասին լիարժեք տեղեկությունների տրամադրմամբ։
Թանգարանն ունի 670 հիմնական և գրեթե նույնքան գիտաօժանդակ նյութեր, որոնք լավագույնս ներկայացնում են գրողի անցած բազմամյա ստեղծագործական ուղին։
Տուն-թանգարանը բաղկացած է հուշային երեք սենյակներից և մեկ ցուցասրահից։ Առաջին սենյակն ամփոփում է գրողի կյանքի և գործունեության վաղ շրջանը, երկրորդը նրա աշխատասենյակն է, իսկ երրորդ սենյակն ընդգրկում է նրա գրական-հասարակական գործունեության հասուն շրջանը։ Ցուցասրահում առավելապես ներկայացված են Դեմիրճյան-թատերագետն ու նրա երկերի բեմադրությունները։ Գրողի անձնական իրերի մեջ պահվում է նաև նրա ջութակը, որը ստրադիվարիուսյան դպրոցի եզակի նմուշ է[2]։
Միջոցառումներ
խմբագրելՏուն-թանգարանի նյութերի հիման վրա ստեղծվել են հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են գրական-թատերական ցերեկույթներ, հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ՝ նվիրված գրողի կյանքին ու ստեղծագործությանը, գրական արդի խնդիրներին ու երևույթներին, ընթերցումներ, դպրոցականների համար՝ թեմատիկ դասընթացներ, ինտերակտիվ ուսուցում «Պույ-պույ մկնիկը» հեքիաթի թեմայով, նկարների մրցույթներ և այլն։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոց 29, բնակարան 4 հասցեում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Եղեգնյա գրչով. գրական Երևան | Դերենիկ Դեմիրճյան». Журнал ЖАМ. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան կատեգորիայում։ |