Կարինե Վյաչեսլավովնա Հարությունովա (ուկրաիներեն՝ Карине В'ячеславівна Арутюнова, սեպտեմբերի 26, 1963(1963-09-26), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի և իսրայելցի ռուսալեզու գրող, նկարիչ։

Կարինե Հարությունովա
Ծնվել էսեպտեմբերի 26, 1963(1963-09-26) (60 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, արձակագիր, նկարչուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Իսրայել
 Karine Arutiunova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարինե Հարությունովան ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 26-ին[1] Կիևում[2] հայ-հրեական ընտանիքում[3]։ 1994 թվականին արտագաղթել է Իսրայել։ 2008 թվականից բնակվում է Թել Ավիվում և Կիևում։

2011 թվականին Ռուսաստանի գրքային միության «կույր դեգուստացիայում» պետերբուրգյան հրատարակչությունների ինը փորձագետներ «կուրորեն» գնահատեցին ութ գրողների տեքստերի գեղարվեստական լեզուն։ Կարինե Հարությունովան «Ֆորա» պատմվածքով զբաղեցրեց երրորդ տեղը՝ զիջելով Սերգեյ Դովլաթովին («Ֆեռնան Լեժեի բաճկոնը» պատմվածքը) և Ալիսա Խանցիսին (հատված «Եվ թոշնում են վարդերը հունվարյան տապից» վեպից) և առաջ անցնելով Զախար Պրիլեպինից (հատված «Երակ» պատմվածքից), Տատյանա Դագովիչից (հատված «Բջիջ 402» վեպից), Բորիս Ակունինից (հատված «Ֆանտաստիկա» վեպից, Տատյանա Ուստինովայից (հատված «Միշտ ասա «միշտ»» վեպից), Կիրիլ Բենեդիկտովից (հատված «Բլոկադա» վեպից)։ Հարությունովան «գերազանցեց» նաև Լև Տոլստոյին՝ գրելով 16-տողանոց նախադասություն, դնելով 36 գծիկ և 68 ստորակետ[4]։

Գրական պարգևներ խմբագրել

  • «Փոքր արձակ» իսրայելական գրական մրցույթի եզրափակիչի մասնակից (2009)[2]
  • «Պոեզիա» անվանակարգում գրող Ուրի Ցվի Գրինբերգի անվան գրական մրցույթի դափնեկիր (2009)[2]
  • «Արձակ» անվանակարգում Անդրեյ Բելովի Կարճ-թերթ մրցանակ (2010 թվական, «Անգել Հոֆմանը և մյուսները» պատմվածքների ժողովածու)[2]
  • «Մեծ գիրք» մրցանակ (2011 թվական, «Կարմիր արյան մոխիրը» գիրք)[2]
  • «Տարվա ձեռագիրը» մրցանակ[2]

Երկեր խմբագրել

  • Мерче (Каринэ Арутюнова). Ангел Гофман и другие. К. : Наири, 2009. – 272 с
  • Арутюнова Каринэ. Идущая налегке. — К. 2010. 80 с.
  • Арутюнова Каринэ. Пепел красной коровы. - М.: КоЛибри, 2011. - 272 с. - (Уроки русского). - 3000 экз. - ISBN 978-5-389-00970-7.
  • Арутюнова Каринэ. Скажи красный. - СПб.. - Астрель-СПб., 2012. - 409 с. - 2000 экз. - ISBN 978-5-271-44219-3.
  • Арутюнова Каринэ. Счастливые люди. - Ридеро, 2015.
  • Арутюнова Каринэ. Дочери Евы. - Ридеро, 2015.
  • Арутюнова Каринэ. Цвет граната, вкус лимона. — К. Каяла, 2017. — 248 с.
  • Арутюнова Каринэ. Падает снег, летит птица. — К. Каяла, 2017. — 216 с.
  • Арутюнова Каринэ. Нарекаци от Лилит. — К. Каяла, 2019. — 208 с.
  • Арутюнова Каринэ. Мой друг Бенджамен. — К. НАИРИ, 2020. — 84 с.
  • Арутюнова Каринэ. Свет Боннара: Эскизы на полях, ООО "ТВОРИ", 2021, — 272 с.
  • Арутюнова Каринэ. Патараг. Київ, Друкарський двір Олега Федорова, 2022. — 416 с.
  • Арутюнова Каринэ. как внутренняя стена дома. — Київ, Друкарський двір Олега Федорова, 2023. — 108 с. — ISBN 978-617-8252-09-0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Арутюнова Каринэ». Мегалит. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Строганова Екатерина. (2012 թ․ նոյեմբերի 5). «Каринэ Арутюнова: Немножко Енгибаров, немножко Плисецкая». Собеседник Армении. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Топоров Виктор. (2012 թ․ սեպտեմբերի 15). «Хищный глазомер». Фонтанка.ру. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Першина Ольга. (2011 թ․ հոկտեմբերի 18). «Неизвестные писатели обошли мэтров». BaltInfo. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինե Հարությունովա» հոդվածին։