Փասիանի որսորդը
Փասիանի որսորդը, Մարինե Զաքարյանի ֆիլմը, որը թողարկվել է 2012-ին։
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | Խաղարկային |
Թվական | 2012 |
Ռեժիսոր | Մարինե Զաքարյան |
Պրոդյուսեր | Հովհաննես Գալստյան |
Սցենարի հեղինակ | Մարինե Զաքարյան, ըստ Վիլյամ Սարոյանի պատմվածքի |
Դերակատարներ | Սամվել Վարդանյան Աշոտ Ադամյան Նարինե Գրիգորյան Անի Գալստյան Կարեն Ջանիբեկյան Սոս Ջանիբեկյան |
Օպերատոր | Միհրան Ստեփանյան |
Երաժշտություն | Լիլիթ Նավասարդյան |
Մոնտաժ | Միհրան Ստեփանյան |
Կինոընկերություն | Պարալլելս Ֆիլմ, Հայաստանի ազգային կինոկենտրոն |
Տևողություն | 24 րոպե |
Սյուժե
խմբագրելՀամառ ու ինքնահավան 14-ամյա Հայկը մի նպատակ ունի՝ փասիան որսալ և երկար ժամանակ հորից հրացան է ուզում։ Ի վերջո, նա ստանում է հրացանը։ Արդեն անտառում պարզ է դառնում, որ փասիանի սեզոնը չէ, և Հայկը հրացանից օգտվել չգիտի, իսկ աշնանային գունեղ անտառը մթնելու հետ դառնում է սառը և սարսափով լի վայր, որտեղից հուսահատ տղան դուրս գալու ելք է փնտրում։ Սակայն Հայկին հաջողվում է ձեռք բերել մի զույգ հոյակապ փասիան։ Իսկ գուցե՝ շատ ավելի կարևոր ինչ-որ բան ևս[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայակ-2013. ազգային կինոյի մրցանակաբաշխություն (կատալոգ), Ե., «Անտարես», կազմեց` Զավեն Բոյաջյան։