Կիսալուսնի ծովածոցը
«Կիսալուսնի ծովածոցը», 2014 թվականին նկարահանված հայկական ֆիլմ։
«Կիսալուսնի ծովածոցը» անգլ.՝ Half Moon Bay | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Թվական | 2014 |
Լեզու | հայերեն` անգլերեն ենթագրերով |
Ռեժիսոր | Մարինե Զաքարյան |
Պրոդյուսեր | Հովհաննես Գալստյան |
Սցենարի հեղինակ | Մարինե Զաքարյան |
Կինոընկերություն | «Parallels Film» Հայաստանի ազգային կինոկենտրոն |
ՍյուժեԽմբագրել
«Կիսալուսնի Ծովածոցը» Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վրա հիմնված, չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի Ծովածոց կոչվող մտացածին քաղաքում։ Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին՝ ֆիլմի հիմնական առանցքն է։ Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում ամենակարևոր բանն աշխարհում՝ հասկանալու կարողությունը։ Տարվա չորս եղանակներին ծավալվող պատմությունները դառնում են գովք՝ Աստծու ստեղծած աշխարհին և Մարդուն[1][2]։
ՊատմությունԽմբագրել
«Կիսալուսնի ծովածոցը» Մարինե Զաքարյանի առաջին ֆիլմն է։ Ֆիլմը ստեղծելու համար 2012 թվականին «Parallels Film» կինոընկերությունը դիմել է Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության իրավատեր Սթենֆորդի համալսարանին և 2013 թվականին անգլիական Pollinger Itd-ից ստացել Սարոյանի պատմվածքների էկրանավորման իրավունքը։
Ֆիլմի արտադրությունը սկսվել է 2012 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի` դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրի շնորհիվ։ 2013 թվականին ֆիլմն ավարտին հասցնելու համար իրենց աջակցությունն են առաջարկել նաև «Parallels Film» կինոընկերությունը և «Sharm pictures»-ը[3][4]։
ԴերերումԽմբագրել
Սոս Ջանիբեկյան, Կարեն Ջանիբեկյան, Աշոտ Ադամյան, Նանոր Պետրոսյան, Նարինե Գրիգորյան, Վիվյեն Բաստաջյան, Արա Սարգսյան, Վարդուհի Ռուշանյան, Մովսես Ստեփանյան, Կարեն Խաչատրյան
Պատանիների դերերումԽմբագրել
Սամվել Վարդանյան, Ալեքս Բաբայան, Անի Գալստյան, Սոնա Գալստյան, Սարգիս Հարությունյան, Աստղիկ Վարդանյան, Ամալյա Զաքարյան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Վիլյամ Սարոյանի գործերի հիման վրա նկարահանված «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը Երեւանում մեծ էկրան կբարձրանա»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2018-01-14
- ↑ ««Կիսալուսնի Ծովածոցը». Նոր հայկական ֆիլմ՝ Վիլյամ Սարոյանի մոտիվներով»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2018-01-14
- ↑ «Վ. Սարոյանի չորս պատմվածքները մեկ ֆիլմում. «Կիսալուսնի ծովածոցը»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-06-ին։ Վերցված է 2015-03-19
- ↑ Կայացավ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի պրեմիերան