Կարեն Մովսեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Հարությունի Մովսեսյան (ապրիլի 3, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգիչ, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մենակատար, բարիտոն։
Կարեն Մովսեսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1978 (46 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Պերմի օպերայի և բալետի թատրոն և Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2000) |
Ստեղծագործական կենսագրություն խմբագրել
1995 թվականից մինչև 2000 թվականները սովորել է Կոմիտասի անվան Հայակական Պետական Կոնսերվատորիայի վոկալ բաժնում։
2000 թվականին Կարեն Մովսիսյանը ստացավ դիպլոմ՝ «վոկալային արվեստ և դասական երգ» մասնագիտությամբ և որակավորվեց որպես՝ «Օպերայի և դասական երգիչ և ուսուցիչ»։ Հայաստանի սահմանամերձ տարածքներում 1996 թվականին երգիչը կազմակերպեց բարեգործական մեծ համերգ միջազգային Կարմիր Խաչի օգնությամբ, հավաքած գումարը փոխանցվեց ղարաբաղյան պատերազմին մասնակցած զինվորականներին և զոհավծների ընտանիքներին։ 2000 թվականի հունիսին Կոնսերվատորիայի պետական քննությունների ժամանակ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ղեկավար, Հայաստանի և Լիտվիայի ժողովրդական արտիստ Գեղամ Միգրովի Գրիգորյանը Մովսիսյանին աշխատանքի հրավիրեց թատորոն որպես՝ օպերայի մեներգիչ։
Քանի որ դերասանը երկու տարի պետք է ծառայեր բանակում, Գրիգորյանը անձամբ դիմեց Հայաստանի զինված ուժերի նախարարին՝ Սերժ Սարգսյանին (այժմ ՀՀ նախագահ) խնդրանքով, որ զինակոչիկը ծառայի Երևանում (Երևանի սպաների տան` երգի և պարի անսամբլում), որպեսզի տաղանդը կարողանա համատեղել ծառայությանը, և աշխատի օպերայի և բալետի թատրոն։ Կարեն Մովսիսյանը ներգրավված է եղել «Կարմեն», «Անուշ», «Տխրություն» և «Ագռավի աղջիկ» բեմադրություններում։ Մենահամերգներով ելույթ է ունեցել Երևանում և Վրաստանում։ 2001 թվականի մայիսին ներկայացրել է Հայստանը և առաժանացել հաղթանակի զինվորական երգի մրցույթ-փառատոնին Զելենագրադում։
Ծառայությունից անմիջապես հետո սկսեց աշխատել Սպենդարյանի անվան բալետի և օպերայի թատրոնում, ակտիվ մասնակցելով բարեգործական համերգների։
2002 թվականին Մովսիսյանը դարձավ մրցանակակիր ռուսական ռոմանս փառատոնին երևանում. «Ռոմանսիադա 2002»[1]։
2003 թվականի դերասանը հրավեր ստացավ լսումների Պերմի՝ Չեխովի անվան ակադեմիական թատրոն և տեղափոխվեց մշտական բնակության։ Պերմում դերասանը առաջին անգամ օֆիցալ ձայնագրեց իր լազերային սկավառակը։
Դերասանը ակտիվ մասնակցում էր բարեգործական և կոմերցիոն ծրագրերին, Պերմի «Բենեֆիս» թատրոնի կազմակերպած համերգներին՝ Ա.Մակարովի գլխավորությամբ։ Անընդհատ մասնակցում էր տարբեր քաղաքային և տարածքային համերգներին, Մովսիսյանը սկեց լայն ճանաչում և հաջողություն ունենալ Պերմի դիտորդի համար։ 2000 թվականին Կ.Ա. Մովսիսյանը Երևանի պետական օպերայի թատրոնի և բալետի գեղարվեստական ղեկավարի` Գեղամ Գրիգորյանի խնդրանքով վերադարձավ Հայաստան մասնակցելու Չայկովսկու «Իոլանտա» օպերայի բեմադրությանը։
2005 թվականից, թատրոնային օրերի սկզբներից մինչև մեր օրերը, Կարեն Մովսիսյանը համարվում է Նովոսիբիրսկի պետական թատրոնի օպերայի և բալետի բարձր կատեգորիայի որակավորված մեներգիչ[2]
Առնո Բաբաջանյանի երգերի կատարման և ձայնագրման իրավունք խմբագրել
Ակտիվ համագործակցելով Առնո Բաբաջանյանին նվիրված ֆոնդի հետ, Ռուսաստանի և Ռուսաստանից դուրս համերգները, բարեհաջող պռոպագանդում էր կոմպոզիտորի ստեղծագործությունները։ 2009 թվականին Առնո Բաբաջանյաին որդի` Արա Բաբաջանյանը և ֆոնդի խեղավարություն Արմեն Բորիսի Ջիգարխանյանը` Կ.Ա.Մովսիսյանին իրավունք տվեցի կատարել և ձայնագրել բոլոր Առնո Բաբաջանյանի երգերը և դուետները։
Խաղացանկ խմբագրել
Կարեն Մովսիսյանի խաղացանկի մեջ է մտնում մոտ 50 օպերային բեմադրություններ, 100 ռուսական ռոմանսներ և մոտ 200 խորհրդային և հայրենասիրական երգեր։
Օպերայի խաղացանկ խմբագրել
- Տոմսկի — Պյոտր Չայկովսկի «Ագռավի աղջիկ»
- Ելեցկի — Պյոտր Չայկովսկիի «Ագռավի աղջիկ»
- Ռոբերտ — Պյոտր Չայկովսկի «Իոլանտա»
- Վալենտին — Ժ.Գունո «Ֆաուստ»
- Էբն-Խակիա — Պյոտր Չայկովսկի «Իոլանտա»
- Շոնար — Ջակոմո Պուչինի «Բոհեմիա»
- Շարպլես — Ջակոմո Պուչինի «Мадам Баттерфляй»
- Էսկամիլո — Ժորժ Բիզե «Կառմեն»
- Դոնկաիռոо — Ժորժ Բիզե «Կարմեն»
- Մոռալես — Ժորժ Բիզե «Կարմեն»
- Մոսի — Հովհաննես Թումանյան «Անուշ»
Բեմադրություններ երեխաների համար խմբագրել
- Գենդեն ասպետ — Վ. Գեվիկսման «արքայորդին և աղքատը»
- Լապտերավառը և պոետ — Ս. Բանեիվիչ «Կայի և գերդի պատմությունը»
- Գայլ — Ի. Պոլսկի «Վերնատուն վերնատնակ»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ сайт Московского международного конкурса молодых исполнителей русского романса Романсиада(չաշխատող հղում)
- ↑ «Новосибирский государственный театр оперы и балета. Карен Мовсесян». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.