Կարեն Հորնի
Քերըն Հորնի (անգլ.՝ Karen Horney, սեպտեմբերի 16, 1885[1][2][3][…], Բլանկենեզե, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - դեկտեմբերի 4, 1952[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայտնի հոգեբան, հոգեթերապևտ և հոգեվերլուծաբան։ Նեոֆրոյդիզմի ներկայացուցիչներից է, ով կարևորել է մշակութային և սոցիալական գործոնների ազդեցությունը անձի ձևավորման վրա։ Ընդգծում է մանկության ժամանակ երկու պահանջմունքների՝ բավարման և անվտանգության պահանջմունքների կարևորությունը։ Հորնին պնդում էր, որ ծնողների և երեխաների միջև հարաբերությունները հանդիսանում են անձի զարգացման որոշիչ գործոն։
Կարեն Հորնի Karen Horney | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1885[1][2][3][…] Բլանկենեզե, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1952[2][3][4][…] (67 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Ֆերնկլիֆ |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | հոգեբույժ, հոգեվերլուծաբան, գրող և հոգեթերապևտ |
Գործունեության ոլորտ | հոգեվերլուծություն |
Անդամակցություն | German Psychoanalytical Society? և New York Psychoanalytic Society? |
Ալմա մատեր | Ֆրայբուրգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Ամուսին(ներ) | Օսկար Հորնի |
Երեխա(ներ) | Բրիջիթ Հորնի, Մարիաննա Էկարդտ և Ռենատա Հորնի |
Karen Horney Վիքիպահեստում |
Մանկություն
խմբագրելԾնվել է 1885 թ. սեպտեմբերի 16-ին, Գերմանիայի Համբուրգ քաղաքի մերձակայքում գտնվող Բլանկենեզ գյուղում։ Նրա հայրը՝ Բերնդտ Վակելսը, նավապետ էր, իսկ մայրը՝ Կլոդիլտա Մարի Վան Ռոսենսենը, հմայիչ և ազատամիտ կին էր, ով 18 տարի փոքր էր իր ամուսնուց։ Հորնին ընտանիքի 2-րդ երեխան էր։ Ըստ Հորնիի մենագրությունների՝ նրա հայրը «դաժան կարգապահ կերպար» էր, ով իր որդուն ավելի բարձր էր դասում, քան դստերը։ Կարենը իրեն անտեսված էր զգում հոր կողմից՝ փոխարենը կապվելով իր մոր հետ։ Իր թերարժեքության զգացումը փորձում էր կոմպենսացնել՝ ծախսելով իր էներգիան ինտելեկտուալ զարգացման վրա։ Ավելի ուշ նա գրում է.«Երբ ես հասկացա որ չեմ կարող լինել գեղեցիկ, որոշեցի լինել խելացի»[5]։
Կրթություն և երիտասարդություն
խմբագրել1904 թ. Կարենի մայրը թողնում է հորը (չնայած նրանք երբեք ամուսնալուծված չեն եղել)՝ երեխաներին վերցնելով իր հետ։ 1906 թ. Հորնին ընդունվում է Ֆրայբուրգի բժշկական համալսարան։ Կարենին աջակցում էր մայրը, սակայն նրա որոշմանը հայրը դեմ էր։ Ֆրայբուրգի համալսարանը Գերմանիայի այն համալսարաններից էր, որտեղ կանաց թույլ տրվեց բարձրագույն կրթություն ստանալ բժշկության մասնագիտացմամբ։ 1908 թ. նա տեղափոխվում է Գյոթինգենի, այնուհետև 1913 թվականին Բեռլինի համալսարան։ 1915 թ. Հորնին բարձր առաջադիմությամբ ավարտում է Բեռլինի համալսարանը։ Ուսանողական տարիներին նա ծանոթանում է ուսանող-քաղաքագետ Օսկար Հորնիի հետ, և 1910 թ. նրանք ամուսնանում են և ունենում երեք աղջիկներ։ Օսկարը երեխաների հետ այնպես խիստ և ավտորիտար էր, ինչպես Կարենի հայրը։ Այս տարիներին Հորնին ընդունում էր երեխաներին այս մթնոլորտում դաստիարակելու գաղափարը։ Միայն ավելի ուշ՝ 1920-ական թվականներին, երեխաների դաստիարակության վերաբերյալ իր վերաբերմունքը փոխվեց[6]։
Կարիերա և աշխատանք
խմբագրել1918 թվականից աշխատանքի է անցնում Բեռլինի հոգեվերլուծության ինստիտուտում[7]։ Այստեղ նա մի քանի տարի հոգեվերլուծություն է դասախոսում։ ԱՄՆ-ում նա ծանոթանում է Էրիխ Ֆրոմի հետ։ 1927 թ. Հորնիի հարաբերությունները ամուսնու հետ բավականին վատանում են, նա ամուսնալուծվում է և երեխաների հետ մեկնում ԱՄՆ։ Այնտեղ նա աշխատում է որպես Չիկագոյի հոգեվերլուծական ինստիտուտի տնօրենի օգնական։ Երկու տարի անց՝ 1934 թ. նա տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ դասախոսություններ է կարդում հոգեվելուծության ինստիտուտում։ 1937 թ. նա տարաձայնություններ է ունենում տեղի մասնագետների հետ և լքում համալսարանը։ 1941 թվականից Հորնին Ամերիկյան հոգեվերլուծության ինստիտուտի դեկանն էր։ Հորնին հիմնում է Հոգեվերլուծության զարգացման ասոցիացիան։ Այնուհետև նա սկսում է դասավանդել Նյու Յորքի բժշկական քոլեջում։
Հորնին մահացել է քաղցկեղից 1952 թ. դեկտեմբերի 4-ին։
Անձի սոցիոմշակութային տեսություն
խմբագրելՍոցիոմշակութային հայացքների ձևավորման համար խթան հանդիսացան անձի բնույթի մասին Հորնիի հետևյալ երեք պատկերացումները՝
- Նա ժխտում էր Ֆրոյդի այն գաղափարը, որ կանանց կենսաբանական բնույթը նախատրամադրում է նախանձ տղամարդկանց հանդեպ,
- Տարբեր հեղինակների հետ շփումը ամրապնդեց Հորնիի այն գաղափարը, որ սոցիոմշակութային պայմանները խորը ազդեցություն են ունենում անհատի զարգացման և գործունեության վրա։
- Այցելուների կլինիկական դիտումները, որոնք նա անցկացրել էր ԱՄՆ-ում ու Եվրոպայում, ցույց տվեցին էական տարբերություններ նրանց անձնային դինամիկայում, ինչը հանդիսանում էր մշակութային գործոնների ազդեցության ապացույց։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ անձի գործունեության խանգարումների հիմքում ընկած են միջանձնային հարաբերությունների յուրահատուկ ոճերը։
Գրականություն
խմբագրել- Хьелл, Ларри, and Дэниел Зиглер. "Теории личности." (1997).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Karen_Horney
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Rubins, Jack L. Karen Horney: Gentle Rebel of Psychoanalysis, Summit Books, New York, 1978. ISBN 0-8037-4425-0
- ↑ http://www2.webster.edu/~woolflm/horney.html
- ↑ Հովհաննիսյան Ս. Վ., Հովհաննիսյան Հ. Ռ., Ասրիյան Է.Վ, Ավանեսյան Հ.Մ.,-Եր.:ԵՊՀ հրատ.,2010 թ.,204 էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Հորնի» հոդվածին։ |