Լուիզ Էրդրիկ (/ˈɜːrdrɪk/, անգլ.՝ Karen Louise Erdrich[12], հունիսի 7, 1954(1954-06-07)[1][2][3], Little Falls, Մինեսոտա, ԱՄՆ[4][13])՝ ամերիկացի գրող, նովելների, բանաստեղծությունների և բնիկ ամերիկացի կերպարներով լի ու միջավայրը բնութագրող մանկական գրքերի հեղինակ։ Նա հանդիսանում է հնդկացիների Չիպևա լեռնային կրիաների ջոկատ ցեղի անդամ՝ դաշնային մակարդակով ճանաչված Անիշինաբե ցեղի (որը հայտնի է նաև որպես Օջիբվե և Չիպևա)[14]։

Կարեն Լուիզ Էրդրիկ
անգլ.՝ Louise Erdrich
Ծնվել էհունիսի 7, 1954(1954-06-07)[1][2][3] (70 տարեկան)
ԾննդավայրLittle Falls, Մինեսոտա, ԱՄՆ[4]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, վիպասան, մանկագիր և վիպասան
ԱզգությունOjibwe?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋոնս Հոփքինսի համալսարան (1979)[4] և Դարտմուտի քոլեջ (1976)[4]
Ժանրերգեղարվեստական գրականություն և պոեզիա
Ուշագրավ աշխատանքներLove Medicine?[5], Tracks?[6], The Master Butchers Singing Club?[7], The Round House?, LaRose?, The Birchbark House?[8], Jacklight?[9] և The Game of Silence?[10]
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինMichael Dorris?
Կայքlouiseerdrichbooks.com
 Louise Erdrich Վիքիպահեստում

Էրդրիկը լայնորեն հայտնի է որպես բնիկ ամերիկացիների վերածննդի դարաշրջանի երկրորդ ալիքի ամենանշանակալից գրողներից մեկը։ 2009 թ․ նրա «Աղավնիների ժանտախտը» վեպը դարձավ գեղարվեստական գրականության Պուլիցերյան մրցանակաբաշխության հաղթող և ստացավ Էնիսֆիլդ-Վոլֆի Գրքի մրցանակը[15]։ 2012 թ․ նոյեմբերին նա ստացավ գեղարվեստական գրականության ոլորտում տրվող Ազգային գրքի մրցանակը «Կլոր տուն» վեպի համար[16]։ 2015 թ․ սեպտեմբերին Ազգային Գրքի փառատոնին նա արժանացավ Կոնգրեսի Գրադարանի մրցանակին ամերիկյան գեղարվեստական գրականության համար[17]։ Նա 2013 թ․ «Ալեքս» մրցանակաբաշխության դափնեկիր է։ Նա ամուսնացած էր հեղինակ Մայքլ Դորիսի հետ, ում հետ համագործակցել է մի շարք աշխատանքների շուրջ։ Զույգը բաժանվել է 1995 թ․։

Նա նաև հանդիսանում է «Կեչու կեղևից Գրքեր»-ի սեփականատերը, որը փոքր անկախ գրախանութ է Մինեապոլիսում, որտեղ շեշտը դրված է Բնիկ Ամերիկյան գրականության և Երկվորյակ Քաղաքների բնիկ համայնքի վրա[18]։

Նա ընդհանուր առմամբ գրել է 28 գիրք՝ ներառյալ գեղարվեստական, ոչ գեղարվեստական, պոեզիա և մանկական գրքեր, իսկ վերջերս պատմական գեղարվեստական աշխատանքներ՝ յոթանասունականներից մինչև 2020 թ․՝ «Գիշերային պահակ»-ի հրատարակմամբ։

Անձնական կյանք

խմբագրել

Էրդրիկը ծնվել է 1954 թ․ հունիսի 7-ին Մինեսոտա նահանգի Լիթլ Ֆոլս քաղաքում։ Նա յոթ երեխաներից ամենամեծն էր, հայրը՝ գերմանա-ամերիկացի Ռալֆ Էրդրիկ, մայրը՝ Ռիտան, չիպվեյացի կին (կիսով չափ Օջիբվեից է և կիսով չափ ֆրանսիացի)։ Երկու ծնողներն էլ դասավանդում էին Հնդկական գործերի բյուրոյի կողմից ստեղծված Հյուսիսային Դակոտա նահանգի Վահպետոն քաղաքում գտնվող գիշերօթիկ դպրոցում։ Էրդրիկի մորական պապը՝ Պատրիկ Գուրնոն, երկար տարիներ ծառայել է որպես ցեղի նախագահ դաշնային մակարդակով ճանաչված Չիպպեվա հնդկացիների լեռնային կրիաների ջոկատ ցեղում[19]։ Չնայած նա չէր մեծացել ռեզերվացիայում, նա հաճախ էր այցելում այնտեղի հարազատներին[20]։ Նա դաստիարակվել է կաթոլիկության «բոլոր ընդունված ճշմարտություններով»[20]։

Երբ Էրդրիկը երեխա էր, նրա հայրը իր գրած յուրաքանչյուր պատմության համար մեկ հինգցենտանոց էր տալիս նրան։ Նրա քույրը ՝ Հայդին, դարձել է բանաստեղծ և նույնպես ապրում է Մինեսոտայում. նա հրատարակվում է Հեյդ Է Էրդրիկ անունով[21]։ Մյուս քույրը՝ Լիզ Էրդրիկը, գրում է մանկական գրքեր, գեղարվեստական գրականության հավաքածուներ և շարադրություններ։

Էրդրիկը հաճախել է Դարթմութի քոլեջը 1972-1976 թ․[22]: Նա քոլեջ ընդունված կանանց առաջին խմբում էր և ստացավ Անգլերեն լեզվի բակալավրի աստիճան։ Իր առաջին տարվա ընթացքում Էրդրիկը հանդիպեց մարդաբան, գրող, այնուհետև Ամերիկայի բնիկների հետազոտական նոր ծրագրի տնօրեն Մայքլ Դորիսին։ Դորրիսի դասերին հաճախելիս նա սկսեց ուսումնասիրել իր սեփական ծագումը, ինչը նրան ոգեշնչեց դրանից ստեղծելու իր գրական աշխատանքները, ինչպիսիք են՝ բանաստեղծությունները, կարճ պատմվածքները և նովելները։ Այդ ընթացքում նա աշխատում էր որպես փրկարար, մատուցողուհի, կինոնկարների հետազոտող[23] և որպես Բոստոնի Հնդկական Խորհրդի «Շրջան» թերթի խմբագիր[20]։

1978 թ․ Էրդրիկը ընդունվեց Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի Ջոնս Հոփքինսի համալսարանի արվեստի բաժնի մագիստրատուրա։ Նա 1979 թ․ ստացավ արվեստաբանության մագիստրոսի կոչում գրագրության վարպետության սեմինարներին։ Ավելի ուշ Էրդրիկը հրատարակեց բանաստեղծությունների և պատմվածքների մի մասը, որոնք գրել էր մագիստրոսական ծրագրի ընթացքում։ Նա վերադարձավ Դարթմութ՝ որպես գրող։

Դարթմութն ավարտելուց հետո Էրդրիկը մնում է կապի մեջ Մայքլ Դորիսի հետ։ Դորիսը ներկա է գտնվել նրա բանաստեղծությունների ընթերցումներից մեկին, տպավորվել է նրա աշխատանքով և իր մոտ հետաքրքրություն է առաջացել աշխատելու Էրդրիկի հետ։ Չնայած Էրդրիկը և Դորիսը գտնվում էին աշխարհի երկու տարբեր ծայրերում, Էրդրիկը Բոստոնում, իսկ Դորիսը ՝ Նոր Զելանդիայում, դաշտային հետազոտությունների համար նրանք սկսեցին միասին աշխատել կարճ պատմվածքների վրա։

Զույգի գրական համագործակցությունը նրանց հանգեցրեց ռոմանտիկ հարաբերությունների։ Նրանք ամուսնացան 1981 թ․ և մեծացրեցին միասին երեք երեխաներին, որոնց Դորիսը որդեգրել էր՝ որպես միայնակ ծնող, և երեք կենսաբանական երեխաներին (Պերսիա, Պալլաս, Մադելին, Ռեյնոլդ Աբել, Սավա[20] և ԱզաՄարիոն[24])։ Ռեյնոլդ Աբելը տառապում էր պտղի ալկոհոլային համախտանիշով և 1991 թ․ 23 տարեկան հասակում մահացավ, երբ նրան հարվածեց մեքենան[25]։ 1995 թ․ նրանց որդին՝ Ջեֆֆրի Սավան, Դորիսին մեղադրեց երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ[26]։ 1997 թ․՝ Դորիսի մահից հետո, նրանց որդեգրած դուստրը՝ Մադելինը, պնդում էր, որ Դորիսը սեռական բռնության էր ենթարկում իրեն, իսկ Էրդրիկը չէր միջամտում այդ բռնությունը կանգնեցնելու համար[27]։

Դորիսն ու Էրդրիկը բաժանվեցին 1995 թ․, իսկ Դորիսը 1997 թ․ ինքնասպանություն գործեց։ Իր կտակում նա միայն իր և Էրդրիկի կենսաբանական երեխաներին էր հիշատակել[27]։

2001 թ․՝ 47 տարեկան հասակում, Էրդրիկը լույս աշխարհ բերեց դստերը՝ Ազուրին, որի հայրը բնիկ ամերիկացի էր, ում Էրդրիկը չցնակացավ հրապարակայնորեն բացահայտել[28]։ Նա քննարկում է իր հղիությունն Ազուրով և Ազուրի հորը իր՝ 2003 թ․ գրված «Գրքեր և կղզիներ Օջիբվե երկրում» ոչ գեղարվեստական գրքում[29] Նա օգտագործում է «Տոբասոնակվուտ» դիմելաձևը տղամարդու մասին խոսելիս[30][31]։ Նա նկարագրվում է որպես ավանդական բժշկարար և ուսուցիչ, ով տասնութ տարով մեծ էր Էրդրիկից և ամուսնացած էր[29][31]։ Մի շարք աշխատություններում Տոբասոնակվուտ Կինյուն, ով մահացել է 2012 թ․, հիշատակվում է որպես Էրդրիկի զուգընկեր և Ազուրի հայր[32][33]։

Հարցազրույցներից մեկում այն հարցին, թե արդյոք գրելն իր համար հանդիսանում է մենավոր կյանք, Էրդրիկը պատասխանեց. «Տարօրինակ է, բայց կարծում եմ, որ այդպես է։ Ես շրջապատված եմ ընտանիքի և ընկերների բազմությամբ, բայց գրելու հետ միայնակ եմ։ Եվ դա հիսաքանչ է»։ Էրդրիկն ապրում է Մինեապոլիսում[34]։

Աշխատանք

խմբագրել

1975 թ․ էրդրիկը ստացավ Բանաստեղծների Ամերիկյան Ակադեմիայի մրցանակը[24]։

1979 թ․ նա գրեց «Աշխարհի մեծագույն ձկնորս»-ը՝ կարճ պատմվածք Ջուն Կաշպոուի մասին՝ ամուսնալուծված օջիբվեացի կին, ում մահը հիպոթերմիայից նրա հարազատներին ետ բերեց տուն՝ մտացածին Հյուսիսային Դակոտայի ռեզերվացիա, իր հուղարկավորության։ Նա գրել է սա «խոհանոցում պատսպարված»[20]։ Ամուսնու պնդմամբ՝ նա այն առաջադրեց 1982 թ․ Նելսոն Ալգրենի անվան կարճամետրաժ աշխատանքների մրցանակի համար, որը նա հաղթեց[20] և որը, ի վերջո, դարձավ նրա «Սիրո դեղորայքը» դեբյուտային նովելի առաջին գլուխը, որը հրատարակել են Հոլտը, Ռայնհարտը և Ուինսթոնը 1984 թ․[34]։

«Երբ ես իմացա մրցանակի մասին, ես ապրում էի Նյու Հեմփշիրի իմ ագարակում, որը գտնվում էր իմ քոլեջի մոտակայքում»,-ասել է էրդրիկը հարցազրուցավարին։ «Ես գրեթե սնանկացած էի և վարում էի մեքենան ճաղատ անվադողերով։ Մայրս գործում էր սվիտերներս, իսկ մնացաց իրերը ես գնում էի խնայողական խանութներից։ Ճանաչումը շլացրել էր ինձ։ Ավելի ուշ ես ընկերացա Սուդս Թերկելի և Քեյ Բոյլի հետ՝ դատավորներ, ում ես շնորհակալ կլինեմ մինչև կյանքիս վերջ։ Այս մրցանակը հսկայական փոփոխություն է մտցրել իմ կյանքում»[35]։

«Սիրո դեղորայքը» նովելը 1984 թ․ ստացել է Գրաքննադատների Ազգային Միավորման մրցանակը[36]։ Այն նաև ներառվել է Գրականության Ազգային Խորքային թեստի մեջ[37]։

Ամուսնության առաջին տարիներին էրդրիկը և Մայքլ Դորիսը հաճախ էին համագործակցում իրենց աշխատանքի վրա, ասելով, որ իրենք միասին էին գրում գրքերը, խոսում էին նրանց մասին նախքան որևէ բան գրելը և հետո նրանք գրեթե ամեն օր կիսվում էին միմյանց հետ, թե ինչ են գրել, բայց գրքերում նշվում էր այն անձի անունը, ով կատարել էր հիմնական աշխատանքի մեծ մասը[23]։ Նրանք սկսեցին «կենցաղային, ռոմանտիկ բաներից», որոնք տպագրվել են Միլու Նորթ (Մայքլ + Լուիզա + որտեղ նրանք ապրում են) հավաքական կեղծանունով).[20]:

1982 թ․ Նելսոն Ալգրենի գեղարվեստական գրականության մրցույթում Էրդրիկի պատմվածքը՝ «Աշխարհի մեծագույն ձկնորսը»[38], հաղթեց 5000 դոլար[22]։ Նա պատմվածքն ընդարձակեց «Սիրո դեղորայք» (1984 թ․) նովելի մեջ, որն արժանացավ Գրաքննադատների Ազգային Միավորման գեղարվեստական գրականության մրցանակին։ Դա միակ դեբյուտային նովելն է, որը երբևէ արժանացել է այդ պատվին[39]։ Ավելի ուշ Էրդրիկը «Սիրո դեղորայք» նովելը վերածեց տետրոլոգիայի, որն ընդգրկում է «Ճակնդեղ թագուհին» (1986 թ․), «Հետքերը» (1988 թ․) և «Բինգո պալատը» (1994 թ․):

«Սիրո դեղորայք» նովելը հրատարակելու ընթացքում Էրդրիկը ներկայացրեց իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ջեքլայթը» (1984 թ․), որում լուսաբանվում են բնիկների և ոչ բնիկների մշակույթների պայքարը, ինչպես նաև փառաբանվում են ընտանիքը, բարեկամական կապերը, ինքնակենսագրական մտորումները, մենախոսությունները և սիրային պոեզիան[22]։ Էրդրիկը շարունակում է գրել բանաստեղծություններ, որոնք ընդգրկվել են իր հավաքածուներում։

Էրդրիկն առավել հայտնի է որպես նովելագիր և հրատարակել է տասնյակ մրցանակակիր և ամենավաճառվող նովելներ[22]։ «Սիրո դեղորայք»-ից հետո նա գրեց «Ճակնդեղ թագուհին» (1986 թ․), որում շարունակեց բազմաթիվ պատմողներ օգտագործելու իր տեխնիկան[40] և ընդլայնեց «Սիրո դեղորայք»-ի հորինված ռեզերվացիայի աշխարհը՝ ընդգրկելով Հյուսիսային Դակոտայի մոտակա Արգուս քաղաքը։ Նովելի գործողությունները տեղի են ունենում հիմնականում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Լեսլի Մարմոն Սիլկոն մեղադրեց Էրդրիկի «Ճակնդեղի թագուհուն» այն բանում, որ այն ավելի շատ մտահոգված է պոստմոդեռնիզմի տեխնիկայով, քան բնիկ ժողովուրդների քաղաքական պայքարներով[41]։

«Հետքեր»-ը (1988 թ․) նովելում գործողությունները ծավալվում են 20-րդ դարի սկզբին՝ ռեզերվացիայի ստեղծման ժամանակ։ Այն ներկայացնում է խաբեբա Նանապուշի կերպարը, ով բացահայտորեն պարտքի տակ է Օջիբվացի Նանաբոժոյին[42]։ «Հետքեր»-ը ցույց են տալիս ավանդական ձևերի և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու վաղ բախումները։ «Բինգո պալատը» (1994 թ․), որում իրադարձությունները ծավալում են 1980-ական թ․, նկարագրում է խաղատան և գործարանի ազդեցությունը ռեզերվացիայի համայնքի վրա։ «Այրվող Սիրո Հեքիաթները» (1997 թ․) ավարտում է քույր Լեոպոլդայի պատմությունը, որը նախորդ բոլոր գրքերի կրկնվող հերոսն է, և ռեզերվացիայի աշխարհին ներկայացնում է ամերիկա-եվրոպացի մարդկանց նոր կերպարներ։

«Անտիլոպա կինը» (1998 թ․) Դորիսից ամուսնալուծվելուց հետո Էրդրիկի առաջին նովելն է և իր նովելներից առաջինն էր, որը չի հանդիսանում նախորդ գրքերի շարունակությանը[43]։

Հետագայում նա վերադարձավ ռեզերվացիայի և մոտակա քաղաքների թեմային։ 1998 թ․ ի վեր նա հինգ նովել է հրատարակել, որոնք վերաբերում են այդ մտացածին տարածքում տեղի ունեցող իրադարձություններին։ Դրանց շարքին են դասվում «Լիթլ Նոու Հորսի Հրաշքների Վերջին Զեկույցը» (2001 թ․) և «Վարպետ Բաթչերսի Երգեցողության Ակումբը» (2003 թ․): Երկու նովելներն էլ ունեն աշխարհագրական և կերպարային կապեր «Ճակնդեղի թագուհու» հետ։ 2009 թվականին էրդրիկը Պուլիցերյան մրցանակի եզրափակչի մասնակից էր «Աղավնիների ժանտախտը» աշխատանքի համար և Ազգային Գրքի Մրցանակի եզրափակչի մասնակից «Լիթլ Նոու Հորսի ՀրաշքներիՎերջին Զեկույցը» նովելի համար[44]։ Նրանում ներկայացվում են չորս բնիկներին, որոնք սխալմամբ մեղադրվում էին մի կովկասյան ընտանիքի սպանության մեջ, լինչի դատաստանին ենթարկելը, և այս անարդարության ազդեցությունը ներկայիս սերունդների վրա։ Վերջերս նրա «Գիշերային պահակ» (2020 թ․) պատմական նովելը վերաբերում է «Կասեցման օրինագիծը» (ներկայացված սենատոր Արթուր Վիվիան Ուոթկինսի կողմից) չեղարկող արշավին, և Էրդրիկը խոստովանեց, որ իր սկզբաղբյուրը և դրա ոգեշնչումը հանդիսացել է իր մորական պապի կյանքը[45]։

Նա նաև գրում է ավելի երիտասարդ լսարանի համար. նա ունի «Տատիկի աղավնին» մանկական պատկերագիրքը, իսկ «Բրչբարքի տունը» մանկական գիրքը Ազգային Գրքի Մրցանակի եզրափակչի մասնակից է[46]։ Նա շարունակեց շարքը «Լռության խաղը» աշխատանքով Սքոթ Օ'Դելի մրցանակի դափնեկիր պատմական ֆանտաստիկայի ժանրում[47] և «Մացառախոզի տարին» նովելով։

Վավերագրական գրականություն և ուսուցանում

խմբագրել

Բացի գեղարվեստական գրականությունից և պոեզիայից՝ Էրդրիկը հրատարակել է վավերագրական գրականության գործեր։ «Կապույտ Ճայի Պար»-ը (1995 թվական) նրա հղիության և նրա առաջին երեխայի ծննդյան մասին է[48]։ «Գրքերը և կղզիները Օջիբվե երկրում» նովելում պատմվում է նրա ճանապարհորդությունների մասին Հյուսիսային Մինեսոտայում և Օնտարիոյի լճերի մերձակայքում կրտսեր դստեր լույս աշխարհ գալուց հետո[49]։

Էրդրիկը և նրա երկու քույրերը կազմակերպել են գրողների սիմպոզիումներ Հյուսիսային Դակոտայում գտնվող Կրիաների Լեռան Հնդկացիական ռեզերվացիայում[50]։

Ազդեցություն և ոճ

խմբագրել

Երկու ծնողներից էլ ստացված նրա ժառանգությունը ազդեցիկ է իր կյանքում և նշանակալի իր աշխատանքում[51]։ Չնայած Էրդրիկի շատ աշխատանքներ ուսումնասիրում են նրա բնիկ ամերիկյան ժառանգությունը, նրա «Վարպետ Բաթչերսի երգեցողության ակումբը» (2003 թ․) ներկայացնում էր իր ծագման եվրոպական, մասնավորապես գերմանական կողմը։ Նովելը ներառում է պատմվածքներ Առաջին Համաշխարհային պատերազմի գերմանական բանակի վետերանի պատմվածքները, և իրադարձությունները ծավալվում են Հյուսիսային Դակոտայի փոքրիկ քաղաքում[52]։ Նովելը Ազգային Գրքի Մրցանակի ֆինալիստ է։

էրդրիկի միահյուսված նովելների շարքը համեմատում են Ուիլյամ Ֆոլքների «Յոկնապատավֆա» նովելների հետ։ Ֆոլքների նման, էրդրիկի հաջորդական նովելները ստեղծել են բազմաթիվ պատմվածքներ միևնույն գեղարվեստական ոլորտում և միավորել են տեղական պատմության գոբելենը արդի թեմաների և ժամանակակից գիտակցության հետ[52]։

Կեչու կեղևից Գրքեր

խմբագրել

Նրա գրախանութում տեղի են ունենում գրական ընթերցանություններ և այլ միջոցառումներ։ Էրդրիկի նոր ստեղծագործությունները ընթերցվում են այստեղ, միջոցառումները նվիրվում են այլ գրողների աշխատանքին և կարիերային, հատկապես բնիկ ժողովուրդների տեղացի գրողների։ Էրդրիկը և նրա աշխատակիցները «Կեչու կեղևից գրքեր»-ը համարում են «Ուսուցողական գրախանութ»[53]։ Գրքերից բացի խանութում վաճառվում են բնիկների արվեստի գործեր և ավանդական դեղամիջոցներ, ինչպես նաև բնիկ ամերիկացիների զարդեր։ Վիիգվաս Փրեսը՝ փոքրիկ շահույթ չհետապնդող հրատարակչությունը՝ հիմնադրված Էրդրիկ քույրերի կողմից, կապված է խանութի հետ[53]։

Մրցանակներ

խմբագրել
  • 1975 American Academy of Poets Prize[24]
  • 1980 MacDowell Fellowship[54]
  • 1983 Pushcart Prize in Poetry[55]
  • 1984 National Book Critics Circle Award for Fiction, for Love Medicine[36]
  • 1984 Sue Kaufman Prize for Best First Novel, for Love Medicine[20]
  • 1984 Virginia McCormick Scully Literary Award Արխիվացված 2021-02-25 Wayback Machine d for Best Book of 1984 dealing with Indians or Chicanos[20]
  • 1985 Los Angeles Times book Prize[23] Joy Harjo
  • 1985 Guggenheim Fellowship in Creative Arts[56]
  • 1987 O. Henry Award, for the short story "Fleur" (published in Esquire, August 1986)[57]
  • 1999 World Fantasy Award, for The Antelope Wife[58]
  • 2000 Lifetime Achievement Award from the Native Writers' Circle of the Americas[59]
  • 2005 Associate Poet Laureate of North Dakota[60]
  • 2006 Scott O'Dell Award for Historical Fiction, for the children's book "The Game of Silence"[61]
  • 2007 Honorary Doctorate from the University of North Dakota; refused by Erdrich because of her opposition to the university's North Dakota Fighting Sioux mascot[62]
  • 2009 Honorary Doctorate (Doctor of Letters) from Dartmouth College[63][64]
  • 2009 Kenyon Review Award for Literary Achievement[65]
  • 2009 Anisfield-Wolf Book Award, for Plague of Doves[66]
  • 2012 National Book Award for Fiction for The Round House[67][68]
  • 2013 Rough Rider Award[69]
  • 2013 Scott O'Dell Award for Historical Fiction for Chickadee
  • 2014 Dayton Literary Peace Prize, Richard C. Holbrooke Distinguished Achievement Award[70]
  • 2014 PEN/Saul Bellow Award for Achievement in American Fiction[71]
  • 2015 Library of Congress Prize for American Fiction[17]
  • 2016 National Book Critics Circle Award for Fiction, for LaRose[72]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 344.
  5. Swartz A. Open Library — 2007.
  6. Swartz A. Open Library — 2007.
  7. Swartz A. Open Library — 2007.
  8. Swartz A. Open Library — 2007.
  9. Swartz A. Open Library — 2007.
  10. Swartz A. Open Library — 2007.
  11. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  12. «Louise Erdrich, author of LaRose, talks about her love of books». Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  13. Stookey, Lorena Laura (1999 թ․ հունվարի 1). Louise Erdrich: A Critical Companion. Greenwood Publishing Group. էջեր 1–. ISBN 9780313306129. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  14. «Louise Erdrich : Voices From the Gaps : University of Minnesota». Voices.cla.umn.edu. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  15. The Anisfield-Wolf Book Awards – Winners by Year
  16. Leslie Kaufman (2012 թ․ նոյեմբերի 14). «Novel About Racial Injustice Wins National Book Award». The New York Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  17. 17,0 17,1 Alexandra Alter (2015 թ․ մարտի 17). «Louise Erdrich Wins Library of Congress Award». The New York Times. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  18. «Birchbark Books & Native Arts | Welcome!». Birchbarkbooks.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  19. Gates, Jr., Professor Henry Louis (Host) (2010). «Louise Erdrich». Faces of America. PBS.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 20,8 Chavkin, Allan and Nancy Feyl (1994). Conversations with Louise Edrich and Michael Dorris. Jackson, Mississippi: University of Mississippi. էջ 155. ISBN 0-87805-652-1.
  21. «Heid E. Erdrich». HeidErdrich.com.
  22. 22,0 22,1 22,2 22,3 «Louise Erdrich». Poetry Foundation.
  23. 23,0 23,1 23,2 Chavkin, Allan and Nancy Fyel (1994). Conversations with Louise Erdrich and Michael Dorris. Jackson, Mississippi: University of Mississippi. էջ 94. ISBN 0-878056521.
  24. 24,0 24,1 24,2 «Erdrich, Louise | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  25. «Master Butchers Singing Club (Erdrich) - LitLovers». www.litlovers.com. Արխիվացված է օրիգինալից 2021-09-25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  26. Rawson, Josie. «A Broken Life». Salon.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  27. 27,0 27,1 «Adopted daughter sues Michael Dorris estate, alleging sex abuse». AP NEWS. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  28. Gray, Paul (2001 թ․ ապրիլի 1). «A Woman With a Habit». Time.com. TIME. Արխիվացված է օրիգինալից 2021-09-25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  29. 29,0 29,1 «'Books and Islands in Ojibwe Country' by Louise Erdrich». old.post-gazette.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  30. Knoeller, Christian (2012). «Landscape and Language in Erdrich's "Books and Islands in Ojibwe Country"». Interdisciplinary Studies in Literature and Environment. 19 (4): 645–660. doi:10.1093/isle/iss111. ISSN 1076-0962. JSTOR 44087160.
  31. 31,0 31,1 Erdrich, Louise (2014). Books and Islands in Ojibwe Country. Harper Perennial. էջեր 52, 57. ISBN 978-0-06-230996-9.
  32. Raibaud, Martine; Symington, Micéala; Untea, Ionut (2015 թ․ փետրվարի 5). Cultures in Movement (անգլերեն). Cambridge Scholars Publishing. ISBN 978-1-4438-7502-8.
  33. Learning, Gale, Cengage (2015 թ․ մարտի 13). A study guide for Louise Erdrich's "The Bingo Palace" (անգլերեն). Gale, Cengage Learning. ISBN 978-1-4103-2049-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  34. 34,0 34,1 Halliday, Lisa (Winter 2010). «Louise Erdrich, The Art of Fiction». The Paris Review (208).
  35. Crowder, Courtney (2019 թ․ հուլիսի 21). «A look back at winners of the Nelson Algren Short Story Award». Chicago Tribune. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  36. 36,0 36,1 «Louise Erdrich: About the Author: HarperCollins Publishers». Harpercollins.com. 2010 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  37. «AP Literature: Titles from Free Response Questions since 1971». Mseffie.com. 2013 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  38. Erdrich, Louise. «"The World's Greatest Fisherman"». Encyclopedia Britannica. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  39. Streitfeld, David (1997 թ․ հուլիսի 13). «"Sad Story"». Washington Post.
  40. Kakutani, Michiko (1986 թ․ օգոստոսի 20). «Books of the Times». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  41. Susan Castillo "Postmodernism, Native American Literature, and the Real: The Silko-Erdrich Controversy" in Notes from the Periphery: Marginality in North American Literature and Culture New York: Peter Lang, 1995. 179–190.
  42. There are many studies of the trickster figure in Erdrich's novels. A recent study that makes the connection between Nanabozho and Nanpush is "The Trickster and World Maintenance: An Anishinaabe Reading of Louise Erdrich's Tracks" by Lawrence W. Gross [1] Արխիվացված Ապրիլ 23, 2008 Wayback Machine
  43. Lorena Laura Stookey, Louise Erdrich: A Critical Companion, Greenwood Publishing Group, 1999 0-313-30612-5, 978-0-313-30612-9
  44. «Finalist: The Plague of Doves, by Louise Erdrich (HarperCollins)». www.pulitzer.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  45. Louise, Erdrich. «Louise Erdrich American author». Encyclopedia Britannica. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  46. «The Birchbark House». National Book Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  47. O'Dell, Scott. «Scott O'Dell». www.scottodell.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  48. Menkedick, Sarah (2017 թ․ մայիսի 10). «The Blue Jay's Dance». The Paris Review (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  49. Department of English (2001). «About Louise Erdrich». University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  50. «The Three Graces». Minneapolis Star Tribune. 2008 թ․ փետրվարի 4. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
  51. «Louise Erdrich». Poetry Foundation. 2018 թ․ մայիսի 12. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  52. 52,0 52,1 Allen, Brooke (2003 թ․ փետրվարի 9). «Her Own Private North Dakota». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  53. 53,0 53,1 «Our Story | Birchbark Books & Native Arts | Minneapolis, MN». Birchbarkbooks.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  54. «Louise Erdrich - Artist». MacDowell.
  55. «Erdrich, Louise». Encyclopedia.com. 2005. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
  56. «Louise Erdrich – John Simon Guggenheim Memorial Foundation». Gf.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  57. «Bold Type: O. Henry Award Winners 1919–2000». Randomhouse.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  58. World Fantasy Convention (2010). «Award Winners and Nominees». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
  59. «Lifetime Achievement Awards from the Native Writers Circle of the Americas». Hanksville.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  60. Salahub, Jill (2017 թ․ նոյեմբերի 9). «Native American Heritage Month: Louise Erdrich». Colorado State University. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
  61. [2] Արխիվացված Ապրիլ 13, 2015 Wayback Machine
  62. «Author Louise Erdrich rejects UND honor over 'Sioux' nickname | Minnesota Public Radio News». Minnesota.publicradio.org. 2007 թ․ ապրիլի 20. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  63. «Dartmouth 2009 Honorary Degree Recipient Louise Erdrich '76 (Doctor of Letters)». Dartmouth.edu. 2010 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  64. «Native American author Louise Erdrich '76 to give Dartmouth's 2009 Commencement address Sunday, June 14». Dartmouth.edu. 2010 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  65. «Kenyon Review for Literary Achievement». KenyonReview.org.
  66. «Anisfield-Wolf Awards». Anisfield-Wolf Awards. 2009.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  67. «Louise Erdrich, The Round House – National Book Award Fiction Winner, The National Book Foundation». Nationalbook.org. 2012 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  68. «Dartmouth Alumna Louise Erdrich '76 Wins National Book Award | Dartmouth Now». Now.dartmouth.edu. 2012 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  69. «Theodore Roosevelt Rough Rider Award». Office of Governor, State of North Dakota. 2016. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
  70. Lisa Cornwell (2014 թ․ օգոստոսի 17). «writer louise erdrich wins ohio peace prize». TwinCities.com. Associated Press. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
  71. Hillel Italie (2014 թ․ սեպտեմբերի 9). «erdrich wins lifetime achievement literary prize». Nashoba Publishing. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  72. «National Book Critics Circle: award winners». National Book Critics Circle. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել