Կարեն Բրեդլի
Կարեն Էնն Բրեդլի (անգլ.՝ Karen Anne Bradley, ի ծնե՝ Հովարթ (անգլ.՝ Howarth, մարտի 12, 1970, Նյուքասլ անդեր Լայմ, Staffordshire, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի պահպանողական քաղաքական գործիչ, 2010 թվականից Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ, 2018-2019 թվականներին Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար:
Կարեն Բրեդլի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լոնդոնի կայսերական քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գործարար |
Ծննդյան օր | մարտի 12, 1970 (50 տարեկան) |
Ծննդավայր | Նյուքասլ անդեր Լայմ, Staffordshire, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | karenbradley.co.uk |
2016-2018 թվականներին Թերեզա Մեյի առաջին և երկրորդ աշխատակազմերում եղել է մշակույթի, ԶԼՄ-ի և սպորտի նախարար:
ԿենսագրությունԽմբագրել
Բրեդլին մաթեմատիկայի բակալավրի աստիճան է ստացել Լոնդոնի կայսերական քոլեջում։
1991 թվականից հարկային մենեջեր է աշխատել Deloitte ընկերությունների ցանցում, յոթ տարի անց KPMG-ում դարձել է հարկային ավագ մենեջեր: 2004 թվականին դարձել է պետական գանձարանի և տնտեսական հարցերով ինքնազբաղված խորհրդատու։ 2007 թվականին վերադարձել Է KPMG:
2005 թվականին Պահպանողական կուսակցության աջակցությամբ Մանչեսթեր Ուիթինգթոնի ընտրատարածքից իր թեկնածությունն է առաջադրել 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում, սակայն պարտություն է կրել: 2010 թվականի մայիսի 6-ի ընտրություններում Սթաֆորդշիր Մուրլենդս ընտրատարածքից ընտրվել է Համայնքների պալատում: 2012 թվականին նշանակվել է խորհրդարանական կազմակերպչի օգնական, 2013 թվականին բարձրացել է մինչև խորհրդարանական կազմակերպչի (Գանձարանի լորդ-կոմիսար): 2014 թվականին ներքին գործերի նախարարությունում դարձել է ժամանակակից ստրկության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կրտսեր նախարար[1]։
2016 թվականի հուլիսի 14-ին նախկին ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի աշխատակազմում նշանակվել է մշակույթի, ԶԼՄ-ի և սպորտի նախարար[2]։
2018 թվականի հունվարի 8-ին զանգվածային վերադասավորումների ընթացքում Մեյի երկրորդ աշխատակազմում նշանակվել է Հյուսիսային Իռլանդիայի գործերով նախարար[3]։
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացած է Նիլ Բրեդլիի հետ, ամուսիններն ունեն երկու որդի՝ Մեթյու և Թոմաս անուններով[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Karen Bradley MP»։ Democracy Live (անգլերեն)։ BBC։ Վերցված է 2016-07-29
- ↑ Dan Bloom, Stephen Jones (2016-07-14)։ «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն)։ Mirror։ Վերցված է 2016-07-14
- ↑ «Cabinet reshuffle: Justine Greening resigns from government» (անգլերեն)։ BBC News։ 2018-01-09։ Վերցված է 2018-01-09
- ↑ «Karen Bradley» (անգլերեն)։ conservatives.com։ 2016-07-29։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-06-ին։ Վերցված է 2016-07-29
Արտաքին հղումներԽմբագրել
- Официальный сайт(անգլ.)
- «Karen Bradley» (անգլերեն)։ They Work for You։ Վերցված է 2016-07-29
- «The Rt Hon Karen Bradley MP» (անգլերեն)։ UK government։ Վերցված է 2016-07-29
- «Rt Hon Karen Bradley MP» (անգլերեն)։ UK Parliament։ Վերցված է 2016-07-29