Կարեկա

բրազիլական Ֆուտբոլիստ

Անտոնիո դե Օլիվերա Ֆիլո (պորտ.՝ Antônio de Oliveira Filho), առավել հայտնի է Կարեկա (պորտ.՝ Careca) անվամբ, հոկտեմբերի 5, 1960(1960-10-05)[1][2], Araraquara, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող, հայտնի է դարձել «Գուարանի», «Սան Պաուլու» և «Նապոլի» ակումբներում հանդես գալու ընթացքում։

Կարեկա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1960(1960-10-05)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Araraquara, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Կարեկան եղել է 1980-ական թվականների Բրազիլիայի լավագույն հարձակվողներից մեկը։ Ֆուտբոլային կարիերան սկսել է 1976 թվականին՝ «Գուարանի» ակումբում, և արդեն երեք տարի անց ակումբը դարձել է Բրազիլիայի չեմպիոն։ Վնասվածքի պատճառով չի մասնակցել Իսպանիայում տեղի ունեցած 1982 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ 1983 թվականին նա տեղափոխվել է «Սան Պաուլու» ակումբ, որտեղ մի քանի հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո, 1986 թվականին ակումբի կազմում դարձել է Բրազիլիայի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով իր նախկին ակումբին՝ «Գուարանիին»։

1987 թվականին Կարեկան տեղափոխվել է իտալական «Նապոլի», որտեղ նա դարձել է 1986 թվականի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի[3] և իր հայրենակից Ալեմանի ակումբակիցը։ Առաջին մրցաշրջանում նա դարձել է 13 գոլի հեղինակ։ 1989 թվականին Կարեկան դարձել է Իտալիայի և ՈւԵՖԱ-ի գավաթակիր։ ՈւԵՖԱ-ի եզրափակչում «Նապոլիի» մրցակիցը եղել է գերմանական «Շտուտգարտը», և հաղթական գոլի հեղինակը դարձել է ինքը՝ Կարեկան։ 1989/90 մրցաշրջանում Կարեկան դարձել է Իտալիայի չեմպիոն։ «Նապոլիում» հանդես գալու ընթացքում բրազիլացին դասվել է ֆուտբոլային աստղերի շարքին։

1993 թվականին 33-ամյա Կարեկան տեղափոխվել է ճապոնական «Քասիվա Ռեյալ» ակումբ։ 1997 թվականին նա տեղափոխվել է հայրենիք և խաղացել «Սանթոսում» և ցածր դիվիզիոնում հանդես եկող «Կամպինաս» և «Սան-Ժոզե» ակումբներում։

Ֆոտբոլային կարիերան ավարտել է մոտ 40 տարեկանում։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Հավաքականում խմբագրել

Անձնական խմբագրել

  • Բրազիլիայի «Ոսկե գնդակի» մրցանակակիր, 1986 («Պլակար» ամսագրի վարկածով)
  • Բրազիլիայի «Արծաթե գնդակի» մրցանակակիր, 1982, 1985 («Պլակար» ամսագրի վարկածով)
  • Սան-Պաուլու նահանգի լավագույն ֆուտբոլիստ, 1985
  • Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստ, 1986 («Պլակար» ամսագրի վարկածով)
  • Բրազիլիայի լավագույն ռմբարկու, 1986
  • 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության «Արծաթե խաղակոշիկի» մրցանակակիր[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «МАРКО ВАН БАСТЕН ('МИЛАН') - ЗВЕЗДА И ЛЕГЕНДА ГОЛЛАНДИИ». www.severs.sitecity.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
  4. связи, © ИноСМИ ru 2000-2019При полном или частичном использовании материалов ссылка на ИноСМИ Ru обязательна Сетевое издание — Интернет-проект ИноСМИ RU зарегистрировано в Федеральной службе по надзору в сфере (2013 թ․ հունիսի 6). «Футбол и шоу, все вместе». ИноСМИ.Ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեկա» հոդվածին։