Կարել Ստրյոյկեն (հոլ.՝ Carel Struycken, հուլիսի 30, 1948(1948-07-30)[1], Հաագա, Նիդերլանդներ[1]), հոլանդացի խարակտերային դերասան։

Կարել Ստրյոյկեն
հոլ.՝ Carel Struycken
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1948(1948-07-30)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՀաագա, Նիդերլանդներ[1]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունNetherlands Film Academy?
Մասնագիտությունդերասան, կոմպոզիտոր, լուսանկարիչ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ և մոնտաժող
Կայքcarelstruycken.com
 Carel Struycken Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կարել Ստրոյկենը ծնվել է 1948 թվականի հուլիսի 30-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում։ 4 տարեկան հասակում Կարելը ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Կարիբյան ծովի Կյուրասաո կղզի։ 16 տարեկան հասակում վերադառնում է Նիդերլանդներ, որտեղ ավարտում է միջնակարգ դպրոց։ Հետագայում սովորել և ավարտել է Ամստերդամի կինոարվեսի դպրոցը, իսկ Լոս Անջելեսում՝ Ամերիկյան կինոինստիտուտը։ Մի ժամանակ Կարելը զբաղվում էր ապահովագրային և ծրագրային ապահովման զարգացման վիրտուալ համակարգով։ Դեռ երեխա հասակում բժիշկները նրա մոտ լուրջ հիվանդություն են հայտնաբերում՝ գիգանտիզմ։ Նրա հասակը 2 մետր 13 սանտիմետր է․ նա իր ժամանակների ամենաբարձրահասակ դերասաններից մեկն է։ Կարելը բուսակեր է։ Ֆիլմերում կատարել է մեծ մասամբ համր դերեր։ 1978 թվականին կատարել է իր դեբյուտը։ Նա հայտնի է իր դերերով «Սթար Թրեք։ Հաջորդ սերունդ»[2], «Թուին Պիկս»[3] սերիալներից և «Ադամսների ընտանիքը», «Ադամսների ընտանեկան արժեքները», «Ադամսների ընտանիքի վերամիավորումը»[4]. ֆիլմերից։

Ֆիլմագրություն

խմբագրել

Հեռուստասերիալներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Ստրյոյկեն» հոդվածին։