Կարասպասովի տուն
Կարասպասովի տուն (ռուս.՝ Дом Караспасова), հին առանձնատուն Տագանրոգում (Ֆրունզեի փողոց 18), 1820-ականների ճարտարապետական հուշարձան։ Համարվում է ճարտարապետական հուշարձան, ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտներից ցանկում 6101173000 կոդով։
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Պատմություն
խմբագրելՏագանրոգի Ֆրունզեի 18 հասցեի տունը (ըստ հին համարակալման՝ Նիկոլաևսկայա փողոց 20[1]) կառուցվել է 19-րդ դարի առաջին քառորդում։ 1860-ականներին տունը պատկանում էր նեժինսկցի հույն, վաճառական Միխայիլ Կարասպասովին (Կորոսպասով)[2]։ 80-ականների վերջին Կարասպասովների տունը ձեռք բերեց Թուրքիայի քաղաքացի Պանագա Կոնստանտինիդին, որին այն պատկանում էր մինչև 1910-ական թվականները։ Կոնստանտինիդին մահացավ 1917 թվականի հունվարին[2]։ Տան վերջին սեփականատերը առևտրավար Իոզեֆ Լեյբովիչ Ռեցցերն էր, էներգետիկ ձեռնարկատեր[2], հայտնի լեզվաբան Յակով Ռեցցերի հայրը։ 1916 թվականին Գերշ Ֆելդմանի և մի շարք այլ ձեռնարկատերերի հետ միասին նա գնեց «Սիմանովիչ» ջրաղացը 25 հազար ռուբլով, իսկ այն բանից հետո, երբ գարեջրի սեփականատեր գերմանացի Բազեները ստիպված եղավ հեռանալ Տագանրոգից, Ռեցկերը Միխայիլ Արոնովիչ Բարշայի հետ միասին Խորհրդային իշխանության առաջին տարիներին դարձավ «Ռեցկեր և Բարշայ» գարեջրագործական գործարանի համասեփականատերը, որոնք նախկինում պատկանում էին Բազեներին[2]։ 1890 թվականին Տագանրոգի անշարժ գույքի գույքագրման և գնահատման տվյալների համաձայն այս տունը պատկանել է ավստրիացի Եկատերինա Ռաֆայլովիչին և գնահատվել է 700 ռուբլի[3]։
Կարասպասովի տունը հուշահամալիր է, որը կապված է գրող Անտոն Չեխովի մանկության հետ։
Չեխովյան կցակառույց
խմբագրելԿարասպասովի տան բակի հետևում կա մի շինություն, որում 1870-ական թվականներին ապրում էր տան տիրոջ դուստրն իր ամուսնու՝ Ա. Պ. Յակովլևի հետ[4]։ Ինչպես հիշում է Չեխովի գիմնազիայի ընկեր Անդրեյ Դրոսին. «կցակառույցում Կարասպասովների ամուսնացած քրոջ մոտ Անտոն Չեխովը հաճույքով էր լինում։ Այնտեղ մշտապես մեծահասակների և երիտասարդների մեծ հասարակություն էր հավաքվում։ Խոսակցությունը սովորաբար պտտվում էր թատրոնի շուրջը, քանի որ և՛ սեփականատերը, և՛ հյուրերը թատերասերներ էին։ Այս հավաքներից մեկում որոշ հյուրեր մտադրություն ունեին կազմակերպել սիրողական ներկայացումներ։ Մտահղացումը բոլորն ընդունել էին ոգևորությամբ։ Որոշվել էր այդ նպատակով հարմարեցնել մեծ բակի հետևի մասում գտնվող դատարկ գոմը։ Թատերախումբն անմիջապես ձևավորվեց՝ հիմնականում հարևաններից, և Անտոն Պավլովիչը ինքնակամ դասեց իրեն կին անձնակազմի շարքում։ Տղամարդկանց կազմը ձևավորվել է տան սեփականատեր Ա. Պ. Յակովլևից, Ալեքսանդրից և Նիկոլայ Չեխովից, ինձանից և մի քանի այլ հոգուց։ Այս հարցը լուծելուց երկու-երեք օր անց բեմի սալիկապատող ատաղձագործների մուրճերի ձայնն էր հնչում, հրավիրված նկարիչը, համագործակցելով Նիկոլայ Պավլովիչ Չեխովի հետ, սկսեց նկարել դեկորացիան, մյուսները զբաղվեցին պիեսի ընտրությամբ։ Բացման նպատակով կանգ առան չգիտեմ որ հեղինակի «Կառապանները կամ հուսարական սպայի թեթևսոլիկությունը» պիեսի վրա։ Այս պիեսում դերերը բաշխվեցին հետևյալ կերպ՝ հուսարական սպայի դերը խաղում էր տանտիրոջ ընկերներից մեկը, կայանի ղեկավարինը՝ Ալեքսանդր Պավլովիչ Չեխովը, եկեղեցու գանձապահինը՝ Ա. Պ. Յակովլևը, ղեկավարի դստեր դերը կատարում էր նրա կինը, երիտասարդ կառապանինը՝ ես, և վերջապես պառավի դերում հանդես էր գալիս Անտոն Պավլովիչ Չեխովը։
Մենք փորձեցինք այդ պիեսը առնվազն տաս անգամ և այն հաջող ստացվեց։ Կարիք չկար, որ հուսարական սպայի ռազմական կոչման պատկանելիությունը որոշվեր միայն նրա գլխարկով, որ եկեղեցու գանձապահը ման գար թուրքական խալաթով և կայանի կառավարիչը պճնազարդվեր մաքսային ծառայողի համազգեստով։ Այս բոլոր թերությունները փոխհատուցվում էին Անտոն Պավլովիչի գեղարվեստական խաղով։ Անհնար է պատկերացնել այն հոմերական ծիծաղը, որն առաջանում էր հանրության շրջանում, երբ ամեն անգամ պառավը հայտնվում էր բեմում։ Եվ հանուն արդարության անհրաժեշտ է արժանին մատուցել Անտոն Պավլովիչին, քանի որ նա խաղում էր վարպետորեն և գրիմավորվել էր կատարյալ ձևով։ Անտոն Պավլովիչի թեթև ձեռքով մեր փոքր դահլիճում ներկայացումները անցնում էին մեծ հաջողությամբ և զգալի գումարներ էին հավաքվում։ Այս ներկայացումներին թույլատրվում էր միայն հանրության ընտրյալ խավը, հիմնականում թաղամասի բնակիչներին, և նվազագույն վճարով։ Անհրաժեշտ է հավելել, որ ներկայացումները կազմակերպվում էին հիմնականում բարեգործական նպատակներով և Նիկոլայ Չեխովի ձեռքով գրված ազդագրերում նշվում էր, որ ներկայացման հասույթը տրամադրվելու է «մի աղքատ ընտանիքի»։ Այդ ամառ տրվեց նման վեց ներկայացում, բայց լավ չեմ հիշում թե դրանցից քանիսին է մասնակցել Անտոն Պավլովիչը։ Պառավի դերը ստվերում էր նրա մյուս դերերը[4]»:
2004 թվականին կցակառույցից մի քանի մետր հեռավորության վրա՝ Տագանրոգի նախկին հրուշակեղենի ֆաբրիկայի տարածքում, փորվեց խորը հիմք նոր կառուցվող «Եվրոպական թաղամաս» առևտրային գրասենյակային կենտրոնի համար[5]։ 2013 թվականի հուլիսի 22-ի գիշերը «Եվրոպական թաղամասի» հիմքի մեջ փլուզվել էր կցակառույցին կից տնտեսական մասի շենքի պատը[6][7][8][9]։ 2014 թվականի ապրիլին տեղի ունեցավ երկրորդ փլուզումը[10][11]։
Տան հայտնի բնակիչներ
խմբագրել- Անդրեյ Դմիտրիևիչ Դրոսսի (1860-1918), ռուս սպա, Անտոն Չեխովի գիմնազիայի ընկերը[12][13]
- Ալեքսանդր Պավլովիչ Չեխով (1855-1913), ռուս արձակագիր, հրապարակախոս, հուշագիր[12]
- Անտոն Պավլովիչ Չեխով (1860-1904), հայտնի ռուս գրող, համաշխարհային գրականության դասական[12]
- Նիկոլայ Պավլովիչ Չեխով (1858-1889), ռուս նկարիչ[12]
Մեջբերումներ
խմբագրել«Հին ժամանակները հավանաբար հիշում են հրապարակայնության ևս մեկ օրինակ։ Նախկինում այն էր, որ զինվորը քայլում էր փողոցով և ամբողջ ուժով խփում էր թմբուկին, իսկ կողքին` քայլում էր ոստիկանը կամ քաղաքացիական անձը։ Թմբուկի մոլեգին դղրդյունից դարպասներից դուրս են գալիս տեղաբնակները և հարցնում. Ինչ է եղել, ի՞նչ է պատահել։ «Կարասպասովի տունը վաճառվում է» - պատասխանում է ոստիկանը»[4] - Ալեքսանդր Չեխով, 1912
|
:
«Ժամանակ առ ժամանակ, ինձ հետ միասին Անտոն Պավլովիչն այցելում էր մեր ընկերներին, որոնք ապրում էին ինձանից ոչ հեռու։ Այդ ժամանակ ընտանիքը բաղկացած էր այրու մորից, հինգ որդիներից և ամուսնացած դստերից, որն ամուսնու հետ ապրում էր հարևան շինությունում։ Ավագ որդին և երկու կրտսերը մոր հետ զբաղեցնում էին վերին հարկը, իսկ մեր ընկերները տեղավորվել են կիսանկուղային հարկ[4] |
:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Опись и оценка недвижимых имуществ г. Таганрога для раскладки государственного налога и других сборов на 1890 год. - Таганрог: Тип. А. М. Миронова, 1890. - С. 15.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Гаврюшкин О. П. Мари Вальяно и другие (Хроника обывательской жизни). — Таганрог: МИКМ, 2001. — 544 с.
- ↑ Опись и оценка недвижимых имуществ г. Таганрога для раскладки государственного налога и других сборов на 1890 год. — Таганрог: Тип. А. М. Миронова, 1890. — С. 15
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Дросси А. Юные годы А. П. Чехова // Из школьных лет Антона Чехова / Сост. Н. Роскина — М.: Издательство Детской литературы, 1962. — С. 51-55.
- ↑ Собств. корр. В Таганроге признали незаконным строительство целого квартала // bloknot-taganrog.ru. — 2013. — 5 июля.
- ↑ Сдатчикова И. Стройка в центре запрещена // Таганрогская правда. — 2013. — 25 июля.
- ↑ Собств. корр. Из-за незаконного строительства в центре Таганрога в котлован рухнула стена дома // bloknot-taganrog.ru. — 2013. — 22 июля.
- ↑ Несын Е. В Таганроге обрушилась стена строящегося дома // Комсомольская правда. — 2013. — 24 июля.
- ↑ Собств. корр. В Таганроге на строительстве «европейского квартала» обрушилась стена Արխիվացված 2013-12-03 Wayback Machine // Русская планета. — 2013. — 22 июля.
- ↑ Собств. корр. «Чеховский флигель» сползает в котлован таганрогской новостройки Արխիվացված 2014-04-08 Wayback Machine // На самом деле. — 2014. — 31 марта.
- ↑ Сизов И. Квартал с котлованом Արխիվացված 2014-07-01 Wayback Machine // Русская планета. — 3014. — 4 апр.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Дросси А. Юные годы А. П. Чехова // Из школьных лет Антона Чехова / Сост. Н. Роскина - М.: Издательство Детской литературы, 1962. - С. 51-55
- ↑ Киричек М. С. Дросси Андрей Дмитриевич // Таганрог. Энциклопедия. - Таганрог: Антон, 2008. - С. 330. - ISBN 978-5-88040-064-5.