Մարտուն Չոբանյան

վրացահայ վիրուսաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոբանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարտուն Սուրենի Չոբանյան (մարտի 1, 1933(1933-03-01), Կարզախ, Վրաստան), վրացահայ վիրուսաբան։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1990): Կարապետ Սիրականի և Սերգեյ Հակոբի Չոբանյանների հորեղբոր որդին։

Մարտուն Չոբանյան
Ծնվել էմարտի 1, 1933(1933-03-01) (91 տարեկան)
ԾննդավայրԿարզախ, Վրաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1955)
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր (1990)
Մասնագիտությունվիրուսաբան

Կենսագրություն խմբագրել

Մարտուն Չոբանյանը ծնվել է 1933 թվականի մարտի 1-ին Կարծախ (Վրաստանի Ախալքալաքի շրջան) գյուղում։ 1955 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1960 թվականից աշխատում է ՀՀ անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոնում։ 1986 թվականին եղել է կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության բաժնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների և մորթատու գազանների համաճարակաբանության, տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի մշակման, ներդրման խնդիրներին։ Առաջարկել է աուեսկի հիվանդության դեմ պատվաստանյութեր, մշակել (համատեղ) խոզերի դիզենտերիայի բուժման գերիմուն շիճուկ[1]։

Անդամակցություն խմբագրել

Աշխատություններ խմբագրել

  • Կենդանիների վարակիչ հիվանդություններին վերաբերող տերմինների բացատրական բառարան, 2003։
  • Изыскание, разработка и внедрение в производство инактивированной культуральной вакцины против болезни Ауески пушных зверей, свиней и овец.[2]
  • Изучение иммунобиологических свойств вируса болезни ауески, выращенного на культуре ткани.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 292։
  2. «Чобанян, Мартун Суренович - Изыскание, разработка и внедрение в производство инактивированной культуральной вакцины против болезни Ауески пушных зверей, свиней и овец : автореферат дис. ... доктора ветеринарных наук : 16.00.03 - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.