Կատրին Յակոբսդոուտիր

Կատրին Յակոբսդոուտիր (իսլ.՝ Katrín Jakobsdóttir, փետրվարի 1, 1976(1976-02-01)[1][2][3], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի քաղաքական ակտիվիստ, լրագրող և դասախոս։ 2017 թվականի նոյեմբերի 30-ից Իսլանդիայի վարչապետն է։

Կատրին Յակոբսդոուտիր
իսլ.՝ Katrín Jakobsdóttir
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1976(1976-02-01)[1][2][3] (45 տարեկան)
ԾննդավայրՌեյկյավիկ, Իսլանդիա
ՔաղաքացիությունFlag of Iceland.svg Իսլանդիա[4]
ԿրթությունԻսլանդիայի համալսարան (2004) և Իսլանդիայի համալսարան (1999)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բնապահպան
ԱշխատավայրՌեյկյավիկի համալսարան և Իսլանդիայի համալսարան
Ծնողներմայր՝ Signy Thoroddsen?
Զբաղեցրած պաշտոններMember of the 2016-2017 Parliament of Iceland?, Member of the 2013-2016 Parliament of Iceland?, Member of the 2009-2013 Parliament of Iceland?, Member of the 2007-2009 Parliament of Iceland?, Prime Minister of Iceland?, Minister of Education, Science and Culture?, Minister for Nordic Cooperation?, Minister of Education?, Member of the 2017– Parliament of Iceland?[5], Minister for Nordic Cooperation? և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ[6]
ԿուսակցությունLeft-Green Movement?[4]
Katrín Jakobsdóttir Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է իսլանդական մտավորական ընտանիքում, որը երկրին տվել է մի քանի հայտնի գրողներ, գիտնականներ, ճարտարագետներ և քաղաքական գործիչներ։ Հայրը ուսուցիչ և բանկային աշխատող էր, իսկ մայրը` հոգեբան։ Նրա քույրն ու մեծ եղբայրները նույնպես զբաղվել են հումանիտար գիտություններով։

Կատրինը գերազանց սովորել է Իսլանդիայի համալսարանում, 1999-ին ավարտել է Իսլանդերեն և ֆրանսերեն լեզուների բաժինը՝ բակալավրի աստիճանով։ 2004 թվականին նույն համալսարանում պաշտպանել է մագիստրատուրայի թեզը, որը նվիրված էր հայտնի իսլանդացի հեղինակ Ադնալդյուր Ինդրիդասոնի ստեղծագործություններին։ Ուսանողական տարիներին նկարահանվել է իսլանդական ինդի-փոփ խմբի «Bang Gang» տեսահոլովակում։

1999-2003 թվականներին աշխատել է RÚV հանրային հեռուստաընկերության տեղեկատվական գործակալությունում՝ որպես լեզվի խորհրդատու։ 2004-2006 թվականներին աշխատել է որպես ազատ լրագրող հեռուստատեսության և տպագիր լրատվամիջոցների համար, ինչպես նաև 2004-2007 թվականներին եղել է տեսուչ կրթական ոլորտում։ 2005-2006 թվականներին աշխատել է «Edda» հրատարակչության և JPV ամսագրի խմբագրությունում։

2006-2007 թվականներին եղել է Իսլանդիայի համալսարանի, Ռեյկյավիկի համալսարանի և քոլեջի դասախոս։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

Ակտիվորեն մասնակցել է ուսանողական և այլ քաղաքական գործողությունների, այդ թվում՝ որպես Ռեյկյավիկում քաղաքային խորհրդի անդամի օգնական։ Մեկնարկից ի վեր «Ձախ-կանաչ շարժման» մեջ է եղել։

2007 թվականից Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր է՝ Ռեյկյավիկի Հյուսիսային ընտրատարածքից։

2003 թվականին դարձել է «Ձախ-կանաչ շարժում» կուսակցության փոխնախագահ և 2003-2013 թվականներին, 37 տարեկան հասակում զբաղեցրել է նախկին առաջնորդ Սթեյնգրիմյուր Յ. Սիգֆուսոնի տեղը։

Կատրին Յակոբսդոուտիրը եղել է Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար, սոցիալ-դեմոկրատների և «Ձախ-կանաչ շարժման» կառավարությունում [7] , ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ համագործակցության նախարարը 2009 թվականի փետրվարի 2-ից մինչև 2013 թվականի մայիսի 23-ը։

Կարծիքները և հանրային հարցումները ցույց են տվել, որ Կատրին Յակոբսդոուտիրը ունեցել է ամենաբարձր վարկանիշը բոլոր իսլանդացի քաղաքական գործիչների միջև։ Ըստ 2016 թվականի գարնան հարցումների՝ կազմել է 59.2%․[8] այդ թվերը պահպանվել են հաջորդ տարիների ընթացքում ևս։

2016 թվականի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունը, նրա պատմության մեջ առաջին անգամ, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երբ առաջին տեղը զբաղեցրած պահպանողական Անկախության կուսակցության առաջնորդ Բյարնի Բենեդիկտսոնը չկարողացավ կառավարություն ձևավորել առաջին փորձով, նախագահ Գվյուդնի Յոհաննեսոնը հանձնեց դա Կատրին Յակոբսդոուտիրին։ Այնուամենայնիվ, ընդդիմության կուսակցությունների միջև կոալիցիա ձևավորելու նրա փորձերը նույնպես անհաջող եղան։

Իսլանդիայի վարչապետԽմբագրել

Մեկ տարի անց՝ 2017 թվականին հերթական խորհրդարանական ընտրություններում, Ձախ-կանաչ շարժումը, չնայած նրան, որ չի հաղթել (ինչպես և կանխատեսում էին սոցիոլոգիական հարցումները), սակայն ամրապնդում է իր դիրքերը, իսկ Կատրին Յակոբսդոուտիրն առաջինն է մանդատ ստանում նախագահից՝ նոյեմբերի 2-ին կառավարություն ձևավորելու համար[9]։

Սակայն ձախակենտրոնական ցանկալի կոալիցիան (4 քաղաքական ուժերից` «Ձախ-կանաչ շարժում», «Սոցիալ-դեմոկրատական ​​դաշինք», «Ծովահեն և Առաջադիմական կուսակցություն») կրկին չկարողացավ ձևավորվել, և Կատրինը ստիպված եղավ կառավարություն ստեղծել իր քաղաքական ընդդիմախոսների հետ։ Բանակցություններն ավարտելուն պես նախագահ Գվյուդնի Յոհաննեսոնը նրան շնորհեց վարչապետի մանդատ, և 2017 թվականի նոյեմբերի 30-ից Կատրին Յակոբսդոուտիրը ղեկավարեց կառավարությունը։ Նա դարձավ Իսլանդիայի երկրորդ կին-վարչապետը Յոհաննա Սիգուրդարդոտիրից հետո[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել