Կատրինա Լոու

ամերիկացի դերասանուհի

Կատրինա Լոու (անգլ.՝ Katrina Law, սեպտեմբերի 30, 1985(1985-09-30)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ Հայտնի է իր Միռա դերով «Starz» հեռուստաալիքի «Սպարտակ։ Արյուն և ավազ» և «Սպարտակ։ Վրեժ» հեռուստասերիալներում, և Նիսա Ալ Գուլ դերով The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուստասերիալում։

Կատրինա Լոու
Ծնվել էսեպտեմբերի 30, 1985(1985-09-30)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունStockton University?[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Keith Andreen?[3]
misskatrinalaw.com

Կյանք խմբագրել

Լոուն ծնվել է Ֆիլադելֆիայում[4] և ապրել Նյու Ջերսի նահանգի Դեփդֆորդ Թաունշիփ քաղաքում[5]։ Նրա մայրը թայվանուհի է, իսկ հայրն ունի գերմանական և իտալական ծագում։ Դեռահաս տարիքում, Լոուն թագադրվել է Միս դեռահաս Նյու Ջերսի[6]։

2013 թվականի հունվարին Լուժուն ամուսնացել է Քեյթ Անդրինի հետ[7]։

Կարիերա խմբագրել

Լոուն աշխատել է ռեժիսոր Ադրիան Պիչարդիի, և պրոդյուսերներ Էրիք Ռոի և Դոն Լեի հետ, որպեսզի ստեղծի ցածր բյուջե ունեցող «Դիմադրություն» վեբ-հեռուստասերիալը[8]։ Պիչարդին համարվում է հեռուստասերիալի պաշտանական ստեղծողը և ռեժիսորը։ Հեռուստասերիալը սկսեց հեռարձակվել Starz հեռուստաալիքով, որն էլ հանգեցրեց 2009 թվականին Լոուի «Սպարտակ։ Արյուն և ավազ» հեռուստասերիալում նկարահանմանը[9]։ 2011 թվականին Լոուն նկարահանվել է «3 րոպե» կարճամենտրաժ ֆիլմում, որի ռեժիսորն է Ռոս Չինգը, պրոդյուսերները՝ Դոն Լին և Ջորջ Ուանգը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Հարի Շամ Ժունիորը և Սթիվեն Բոսը[6][10]։

2013 թվականից Լոուն կատարում է երկրորդական դեր The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուստասերիալում, մարմնավորելով Նիսա Ալ Գուլին՝ Մարդասպանների լիգայի առաջնորդ Ռա՛ս Ալ Գուլի աղջկան[11][12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմային և հեռուստատեսային դերեր
Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
2000 Հաջողակ թվեր Դեռահաս աղջիկ հայտնի է նաև՝ «Հաջողակ թիվ»
2001 Երրորդ հերթափոխ Էյնի Բայլեյ Սերիա։ «Հերիք է»
2001 Bottomfeeders Ուրսուլա
2002 Ռեբա Մորգան Բրուքս Սերիա։ «Թագավորը և ես»
2002 Էմեթի նշանը Ֆրանսին հայտնի է նաև՝ «Սպանել Էմեթ Յանգին»
2003 44 րոպե Քեյթ
2005 Օձիք Սանթո հայտնի է նաև՝ «Խանգարում» (DVD անվանում)
2006 Եթե դուք ապրում եք այստեղ, ապա դուք տանն եք Հեռուստաֆիլմ
2006 Բոլորը Դիլեր No. 1
2007 Նոր վաղը Քեթրին Շատց
2007 Ռուքի։ CTU Քեյթ Ուայման Վեբ հեռուստասերիալ, հիմնական դեր, 6 սերիա
2008 Սթիլեթո Բայքեր No. 2 հայտնի է նաև՝ «Թավշյա սարդ»
2009 Չաք Ալեքսիս Սերիա։ «Չաքը ընդդեմ բիֆքեյքի»
2009 Kuckledraggers Ջենա
2010 Սպարտակ։ Արյուն և ավազ Միռա Երկրորդական դեր, 5 սերիա
2010 Հայցողի լեգենդը Մորդ Սիթ Գարեն Սերիաներ։ «Ուալթեր», «Մարում» և «Առցունքներ»
2010 Գրինդ Ջեմա
2010 Դիմադրություն Լանա Վեբ սերիալ, հիմնական դեր, 8 սերիա
2010 Մաֆիսո Ալեքս Ջոնսոն
2011 3 Minutes Աղջիկ որսորդ
2012 Սպարտակ։ Վրեժ Միռա ՀԻմնական դեր, 10 սերիա
2013 Ընտրված Էմբեր 2 սերիա
2013 Ձյունե հարս Գրեթա Քեյն Հեռուստաֆիլմ
2014–ից Նետ Նիսա Ալ Գուլ Երկրորդական դեր, 14 սերիա
2015 Մեռյալ հովիտ Էնի Գան Ֆիլմ
2015 Սուրբծննդյան 12 նվերներ Աննա Փարիսի Հեռուստաֆիլմ
2015 Մեղք Նատալի Պիլոտ[13]
2016 Վաղվա լեգենդները Նիսա Ալ Գուլ Հրավիրված դեր, 1 սերիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.imdb.com/name/nm0492345/
  2. Arrow Star Katrina Law Kicks Off Year Eight of EDGE Magazine — 2016.
  3. Waldholz C. ‘Spartacus: Vengeance’ Star Katrina Law Marries Keith Andreen: Inside Their Wedding (EXLUSIVE PHOTO) — 2014.
  4. «Կատրինա Լոու։ Գրեթա Քեյն». Hallmark Channel. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  5. «Տեղացի դերասանուհին սարսափ ֆիլմում». West Deptford Patch. 2013 թ․ հունիսի 15. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  6. 6,0 6,1 «Կատրինա Լուի պաշտոնական կայքէջը». misskatrinalaw.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Լուսանկարներ։ «Սպարտակ»–ի աստղ Կատրինա Լոուի հարսանեկան զգեստը». Daily Mail. 2013 թ․ հունվարի 24. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  8. «Starz–ի «Դիմադրողություն» հեռուստասերիալը տեղափոխվում է SyFy». Comicbookbin.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. «Էքսկլյուզիվ։ Կատրինա Լոուն քննարկում է «Սպարտակ։ Արյուն ը ավազ»–ը». MovieWeb. 2010 թ․ ապրիլի 16. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  10. «Հարի Շամ Ժունիորը «3 րոպե»–ում». Angry Asian Man. 2011 թ․ հունվարի 3. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  11. «Էքսկլյուզիվ։ «Սպարտակ» հեռուստասերիալի աստղը մարմնավորելու է Ռա՛ս Ալ Գուլի աղջկան «Նետ»–ում». TV Guide. 2013 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  12. «Կատրինա Լոուն նկարահանվում է «Նետ» հեռուստասերիալում, որպես Նիսա Ալ Գուլ». Entertainment Weekly. 2013 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  13. ««Նետ»–ի աստղ Կատրինա Լոուն և Բիլի Զեյնը նկարահանվում են ABC Family–ի «Մեղք» հեռուստասերիալի պիլոտում». Variety. 2015 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատրինա Լոու» հոդվածին։