Կատուների համերգ (անգլ.՝ The Cat Concerto), «Թոմն ու Ջերին» հայտնի կարճամետրաժների շարքի 29-րդ սերիան է։ Դրվագը նկարահանվել է 1946 թվականին, «Տեխնիքոլոր» (անգլ.՝ Technicolor) համակարգով և մեծ էկրաններին է բարձրացել 1947 թվականի ապրիլի 26-ին։ 1947 թվականի մարտի 13-ին սերիան արժանացել է «Օսկար» մրցանակի` որպես 1946 թվականի լավագույն կարճամետրաժ ֆիլմ[1]։ Սերիան 42-րդ տեղն է զբազեցնում 50 լավագույն մուլտֆիլմերի ցանկում։

The Cat Concerto
անգլ.՝ The Cat Concerto
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ
Շարքի մասն էԹոմն ու Ջերին
ՌեժիսորՈւիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա
ՍցենարիստՋոզեֆ Բարբերա և Ուիլյամ Հաննա
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի, Ֆերենց Լիստ և Հարրի Ուորեն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունMetro-Goldwyn-Mayer cartoon studio?
ԴիստրիբյուտորՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն8 րոպե
ՇարքԹոմն ու Ջերին
Թվական1947
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ

Սյուժե խմբագրել

Թոմը վիրտուոզ դաշնակահար է, որը համերգ է տալիս։ Նա նվագում է Ֆերենց Լիստի «Հունգարական ռապսոդիա №2»-ը։ Միևնույն ժամանակ, դաշնամուրը Ջերիի տունն է, որն այնքան է սովորել բարձր երաժշտությանը, որ արթնանում է միայն այն ժամանակ, երբ դաշնամուրի մուրճիկը հարվածում է նրան։ Մկնիկը բարձրանում է դաշնամուրի վրա և «ղեկավարում է համերգը»։ Թոմը, չկարողանալով դա հանդուրժել, գցում է Ջերիին դաշնամուրի վրայից։ Պարտիան շարունակվում է։

Ջերին դուրս է գալիս ստեղնի տակից, սակայն, ի դժբախտություն նրան, Թոմը տրեմոլո էր նվագում այդ ստեղնով` միևնույն ժամանակ Ջերիի գլխին հարվածելով դաշնամուրի մուրճիկով։ Թոմը նվագում է գլխավոր թեման, սակայն այն բանից հետո, երբ նա այլևս չի դիպչում ստեղներին, դաշնամուրը շարունակում է ինքն իրեն նվագել։ Թոմը նայում է դաշնամուրի մեջ և տեսնում է, որ Ջերին խաղում է մուրճիկով։ Թոմը խլացնում է Ջերիին կարգավորման բանալիով և շարունակում է նվագել։ Մկնիկը պատասխանում է կատվին` թողնելով նրա մատները կափարիչի տակ։ Թոմի` կափարիչի տակ մնացած մատները շարունակում են նվագել։ Ջերին մոտենում է դաշնամուրի ծայրին, և երբ Թոմը սեղմում է երրորդ մինորային ստեղնը, Ջերին փորձում է կտրել կատվի մատը մկրատով։ 6-րդ փորձից հետո Ջերին հոգնում է դրանից և հոգոց հանելով մի քանի ստեղների փոխարեն սպիտակ թակարդ է դնում։ Իհարկե, Թոմի մատն ընկնում է թակարդը և ուռչում է` դառնալով փուչիկի չափ։

Ջերին բարձրանում է դաշնամուրի վրա Թոմը, նույնպես բարձրանում է և շարունակում է նվագել ոտքերի մատներով։ Երբ Թոմն իջնում է և շարունակում է նվագել ձեռքերի մատներով, Ջերին փոխում է ռապսոդիայի մեղեդին «Գնում ենք Ատչիսոն, Տոպեկա և Սանտա Ֆե» երգի մեղեդիով։ Թոմը սկսում է նոր ակորդ նվագել, իսկ Ջերին ցատկոտում է և ծաղրում կատվին։ Թոմը բռնում է մկանը օդում և խփում է աթոռին։ Ջերին դուրս է գալիս այնտեղից և անիվի օգնությամբ խաղում է աթոռի երկարության հետ։ Թոմը դեմքով խփում է դաշնամուրին և նվագում է դինամիկայի երկու ակորդ` կարծես ասելով Ջերիին` «հիմա դու կտեսնես»։

Թոմը Ջերիին դնում է մուրճիկների արանքում և կոպիտ մեղեդի է նվագում։ Մուրճիկները կենդանանում են և ծեծում Ջերիին։ Հոգնելով ծեծուջարդից` ջախջախված Ջերին ուշքի է գալիս։ Մկնիկը վերջնականապես կատաղած է. նա պոկում է երկու մուրճիկ և դրանցով սկսում հարվածել լարերին։ Ջերին վերջնականապես ավերում է Թոմի մեղեդին` նվագելով երկու կեղծ ավարտ։ Թոմը վերջին ուժերը լարելով` ավարտում է պարտիան, համերգը վերջանում է, և բոլոր դափնիները հասնում են Ջերիին։

  • Սա 7 սերիաներից մեկն է, որն արժանացել է «Օսկար» մրցանակի։

Քննադատների արձագանք խմբագրել

  «Կատվային համերգը» ցույց է տալիս Թոմին դաշնակահար-վիրտուոզի դերում (անիմատորներն ուսումնասիրել են Սքոթ Բրեդլիի` դաշնամուրի նվագը, որպեսզի ճշգրիտ փոխանցեն մատների շարժը)։ Կոմիզիմ և երաժշտականության առումով այս սերիան իսկական գլուխգործոց է։
- Լեոնարդ Մոլտին, «Մկների և կախարդանքի մասին։ Ամերիկյան նկարված ֆիլմերի պատմությունը»[2]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Awards — IMDb
  2. Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма = Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Переводчик Хитрук Ф.С.. — Издательство Дединского, 2018. — С. 367-368. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3

Արտաքին հղումներ խմբագրել