Ֆրեդ Քուիմբի

ամերիկացի պրոդյուսեր

Ֆրեդերիկ Քլինթոն «Ֆրեդ» Քուիմբի[3] (անգլ.՝ Frederick Clinton "Fred" Quimby, հուլիսի 31, 1886(1886-07-31)[1][2], Մինեապոլիս, ԱՄՆ - սեպտեմբերի 16, 1965(1965-09-16)[1][2], Սանտա Մոնիկա, ԱՄՆ), ամերիկացի անիմացիոն պրոդյուսեր, որն առավել հայտնի է «Թոմն ու Ջերին» մուլտսերիալի շնորհիվ, ինչը նրան բերել է «Օսկարի» ութից յոթ մրցանակ։

Ֆրեդ Քուիմբի
Ծննդյան թիվ՝հուլիսի 31, 1886(1886-07-31)[1][2]
Ծննդավայր՝Մինեապոլիս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 16, 1965(1965-09-16)[1][2] (79 տարեկան)
Վախճանի վայր՝Սանտա Մոնիկա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր և մուլտիպլիկատոր
Պարգևներ՝
IMDb։ID 0703642

Կենսագրություն խմբագրել

Իր գործունեությունը նա սկսել է որպես լրագրող հայրենի Մինեապոլիս քաղաքում։ 1907 թվականին նա դարձել է Մոնտանայի Միսսուկա քաղաքի կինոթատրոնի կառավարիչ, իսկ ավելի ուշ աշխատանք է ստացել «Pathé» կինոստուդիայում։ Գործունեության սկզբում որպես պրոդյուսեր 1921 թվականին Քուիմբին մեծ հաջողությունների է հասել կինոստուդիայում՝ դառնալով տնօրենների խորհրդի անդամներից մեկը։ 1924 թվականին նրան աշխատանքի է ընդունել «Fox» կինոընկերությունը, իսկ 1927 թվականին Քուիմբին տեղափոխվել է «MGM», որտեղ դարձել է զարգացման բաժնի ղեկավար։ 1937 թվականին նա նշանակվել է «MGM»-ում այդ տարի բացված անիմացիայի բաժնի ղեկավար[4][5]։

1939 թվականին Ուիլյամ Հաննան և Ջոզեֆ Բարբերան նրան առաջարկել են էկրանավորել կատվի ու մկան արկածների մասին նրա ծաղրանկարները, ինչը հանգեցրել է «Puss Gets the Boot» դրվագի ստեղծմանը, որը դարձել է «Թոմն ու Ջերին» մուլտիպլիկացիոն ֆիլմաշարի առաջին մասը[4]։ Հենց այդ դրվագն էլ առաջադրվել է «Օսկարի»։ Հետագայում Ֆրեդ Քուիմբին ևս տասներկու անգամ առաջադրվել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակին և ևս յոթ անգամ նվաճել է այն։ 1955 թվականին նա հեռացել է «MGM»-ից, իսկ 1957 թվականին մուլտիպլիկացիոն բաժանմունքը փակվել է, և ավարտվել են «Թոմն ու Ջերին» մուլտսերիալի նկարահանումները։ Ֆրեդ Քուիմբին մահացել է Սանտա Մոնիկայում 1965 թվականին 79 տարեկանում[6]։

«MGM»-ի մուլտիպլիկատորների և պրոդյուսերի հարաբերությունները մշտապես եղել են լարված։ Նրանք կարծում էին, որ Քումբին անօգուտ էակ է, որը գլուխ չի հանում անիմացիայից, սակայն մշտապես վիճում է նկարիչերի հետ, երբ առաջ չէին տանում ինչ-որ գաղափարներ։ Այն, որ Քուիմբին մշտապես մրցանակներ էր ստանում ստուդիայի մուլտֆիլմերի համար, կրակի վրա ավելի էր յուղ լցնում[7]։

Մրցանակներ խմբագրել

  • Օսկար՝ «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ» (1940, 1943, 1944, 1945, 1946, 1948, 1951, 1952)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. Susanin, Timothy S. (2011). Walt Before Mickey: Disney's Early Years, 1919–1928. University Press of Mississippi. էջ 290. ISBN 1604739606.
  4. 4,0 4,1 The Creators
  5. Barbera, Joseph My Life in "Toons": From Flatbush to Bedrock in Under a Century. — Atlanta, GA: Turner Publishing[en], 1994. — ISBN 1-57036-042-1
  6. Resting Places
  7. «IMDb, Biography for Fred Quimby». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Քուիմբի» հոդվածին։