Կատերինա Սակելարոպուլու

հույն դատավոր

Կատերինա Սակելարոպուլու (հուն․՝ Κατερίνα Σακελλαροπούλου, Եկատերինա Սակելարոպուլու, մայիսի 30, 1956(1956-05-30)[1][2], Սալոնիկ, Հունաստան[1][2]), Հունաստանի նախագահ, ով պաշտոնը կստանձնի 2020 թվականի մարտի 13-ին[7]։ 2020 թվականի հունվարի 22-ին Խորհրդարանը ընտրել է նրան՝ փոխարինելու Պրոկոպիս Պավլոպուլոսին։ Նախքան երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելը, 2018 թվականի հոկտեմբերից եղել է Հունաստանի պետական խորհրդի՝ Գերագույն վարչական դատարանի առաջին կին նախագահը։

Կատերինա Սակելարոպուլու
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Աթենքի համալսարան (1978)[1][2], Պանթեոն-Ասսաս համալսարան[3] և Արսակիոն (1974)[4]
Մասնագիտություն՝ դատավոր, իրավաբան և նախագահ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մայիսի 30, 1956(1956-05-30)[1][2] (67 տարեկան)
Ծննդավայր Սալոնիկ, Հունաստան[1][2]
Քաղաքացիություն  Հունաստան[4]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Մերիթի Ազգային շքանշան Փրկիչի շքանշան Հարգանքի շքանշան Փյունիքի շքանշան Order of Beneficence Լեոպոլդի շքանշան Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի[6] Կրկնակի սպիտակ խաչի շքանշան «Բացառիկ ծառայությունների համար» շքանշան «Ստարա պլանինա» շքանշան Մակարիոս III-ի շքանշան Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով[5] և Նեղոսի շքանշան

Պաշտոնը ստանձնելով՝ Սակելարոպուլուն կլինի Հունաստանի 13-րդ նախագահը (8-րդը Հելլենական Երրորդ Հանրապետության պատմության մեջ) և առաջին կինն այս պաշտոնում[8]։

Կենսագրություն խմբագրել

Սակելարոպուլուն ծնվել է Սալոնիկում։ Նրա ընտանիքը սերում է Քսանտի պրեֆեկտուրայի Ստավրուպոլի քաղաքից։ Իրավաբանություն է ուսանել Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանում, այնուհետև հանրային իրավունք է ուսումնասիրել Փարիզի II համալսարանում։ 1980-ականների կեսերին ընդունվել է Պետական խորհրդի շարքերում և 2000 թվականին դարձել է խորհրդական[9]։ 2015 թվականի հոկտեմբերին նշանակվել է Պետական խորհրդի փոխնախագահ, իսկ 2018 թվականի հոկտեմբերին միաձայն ընտրվել է Խորհրդի նախագահի պաշտոնում[10]։

Սակելարոպուլուն եղել է Պետական խորհրդի դատական գործառույթների ասոցիացիայի անդամ, ասոցիացիայում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ՝ գլխավոր քարտուղար (1985-1986), փոխնախագահ (2006-2008) և նախագահ (1993-1995, 2000-2001)[9]։

Ֆրանսիական կրթությամբ դատավորը 2018 թվականի հոկտեմբերին դարձել է երկրի առաջին կինը, որ զբաղեցնում է բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը։ Այս պաշտոնը նրան առաջ է մղել այն ժամանակվա ձախակողմյան Սիրիզա կուսակցության վարչակազմը՝ հենվելով Սակելարոպուլուի քաղաքացիական ազատությունների, էկոլոգիական և փոքրամասնությունների խնդիրների, փախստականների իրավունքների նկատմամբ զգայունությունից[11]։

Սակելարոպուլուն պարբերաբար հրատարակվում է գիտական ամսագրերում։ Նա նաև իր ներդրումն է ունեցել «Ֆինանսական ճգնաժամը և շրջակա միջավայրի պաշտպանությունը պետական խորհրդի իրավասության շրջանակներում» գրքում (հուն․՝ Οικονομική κρίση και προστασία του περιβάλλοντος στη νομολογία του Συμβουλίου της Επικρατείας), Փափազիսիս հրատարակություն[12]։

«Արիս Սալոնիկի»-ի աջակիցներից է[13]։

Առաջադրում նախագահի պաշտոնում խմբագրել

2020 թվականի հունվարի 15-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կատերինա Սակելարոպուլուին առաջադրել է Հունաստանի նախագահի պաշտոնում[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ποια είναι η Κατερίνα Σακελλαροπούλου (հուն.)Η Καθημερινή, 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Κατερίνα Σακελλαροπούλου: Η πρώτη γυναίκα υποψήφια ως Πρόεδρος της Δημοκρατίας (հուն.)Έθνος, 2020.
  3. 3,0 3,1 BiblioNet
  4. 4,0 4,1 4,2 http://www.presidency.gr/proedros/
  5. quirinale.it (իտալ.)
  6. Prezidentka sa stretla s gréckou prezidentkou a premiérom (словацк.) — 2022.
  7. «Parliament to elect Greece's first woman president». France 24 (անգլերեն). 2020 թ․ հունվարի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  8. «Πρόεδρος της Δημοκρατίας εξελέγη η Αικατερίνη Σακελλαροπούλου, του Γιώργου Σ. Μπουρδάρα | Kathimerini». www.kathimerini.gr. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  9. 9,0 9,1 «Ποια είναι η πρώτη γυναίκα πρόεδρος του ΣτΕ, Αικατερίνη Σακελλαροπούλου». www.news.gr. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  10. «Όλα τα ονόματα των προέδρων και αντιπροέδρων των Ανωτάτων Δικαστηρίων». www.iefimerida.gr. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  11. https://www.theguardian.com/world/2020/jan/16/greece-first-female-president-katerina-sakellaropoulou-kyriakos-mitsotakis
  12. «Αικατερίνη Σακελλαροπούλου». www.biblionet.gr. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  13. «Νέα Πρόεδρος της Δημοκρατίας: Η σχέση της Κατερίνας Σακελλαροπούλου με τη Θεσσαλονίκη». www.metrosport.gr. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  14. «Greek PM taps top female judge as country's president». Reuters. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  15. «Greek PM Taps Top Female Judge as Country's President». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
Նախորդող
Նիկոլաոս Սաքելարիու
Հունաստանի պետական խորհրդի նախագահ
Կատերինա Սակելարոպուլու

2018-այժմ
Հաջորդող
-
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատերինա Սակելարոպուլու» հոդվածին։