Կատերինա Մոնզուլ

ուկրաինացի ֆուտբոլային մրցավար

Կատերինա Մոնզուլ (ուկրաիներեն՝ Катерина Володимирівна Монзуль, հուլիսի 5, 1981(1981-07-05), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ուկրաինացի ֆուտբոլային մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավարական ընտրանու ցանկում տեղ գրաված առաջին ուկրաինուհին։

Կատերինա Մոնզուլ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1981(1981-07-05) (41 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար և ճարտարապետ
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի մրցավար
Պարգևներ և
մրցանակներ
Օլգա II իշխանուհու աստիճանի շքանշան և Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
Commons-logo.svg Kateryna Monzul Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կատերինան մանկությունն անց է կացրել Խարկովի մարզի Բաբայ ավանում, որտեղ էլ հրապուրվել է ֆուտբոլով, խաղացել ավանի թիմի կազմում։ 18 տարեկանից, Խարկովի քաղաքային տնտեսության համալսարանում ուսումնառությանը զուգահեռ, զբաղվել է մրցավարությամբ, ժամանակի ընթացքում անցել մրցավարական առաջինից չորրորդ կարգերը՝ ի շարս այլ դժվարությունների հաղթահարելով տղամարդկանց անբարեհաճ վերաբերմունքի դրսևորումները[1]։ 2005 թվականի սեպտեմբերի 24-ին վարել է առաջին միջազգային մրցախաղը իր կարիերայում. դա աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդպում էր Ֆինլանդիայի և Լեհաստանի կանանց ազգային հավաքականների միջև[2]։

2010 թվականին նրան վստահել են վարելու պատանեկան ամառային օլիմպիադայի, հաջորդ տարում՝ աշխարհի կանանց առաջնության որոշ խաղեր[3]։ 2011 թվականին Ուկրաինայի Ֆուտբոլի առաջին խմբի (տղամարդկանց) աաջնության խաղերը վարելու արտոնագիր է ստացել[4]։

Այդ նույն տարվա վերջերին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի մրցավարական ընտրանու ցանկում[5], վարել կանանց չեմպիոնների լիգայի, Եվրոպայի կանանց 2013 թվականի առաջնության հանդիպումներ[6], այդ թվում՝ Դանիա-Շվեդիա[7], Անգլիա-Իսպանիա խաղերը[8], ինչպես նաև Նորվեգիա-Դանիա կիսաեզրափակիչ հանդիպումը[9]։

Վարել է աշխարհի մինչև 20 տարեկան աղջկների 2014 թվականի առաջնության խմբային փուլի մի շարք մրցախաղեր[10][11], նշանակվել աշխարհի կանանց 2015 թվականի առաջնության եզրափակչ՝ ԱՄՆ-Ճապոնիա հանդիպման մրցավար։ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի քվեարկության արդյունքներով ճանաչվել է 2015 թվականի լավագույն կին մրցավար[12]։

2016 թվականի մարտին Կատերինան ընդգրկվել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում[13]։ Այդ նույն տարվա ապրիլի 3-ին դարձել է առաջին կին մրցավարը, ում վստահվել է Ուկրաինայի ֆուտբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության հանդիպում վարել[14]։

2018 թվականի դեկտեմբերի 3-ին հայտարարվել է, որ Կատերինան նշանակվել է աշխարհի կանանց 2019 թվականի առաջնության մրցավարներից մեկը[15][16]։

2020 թվականի նոյեմբերին վարել է ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի մրցաշարի Սան Մարինո-Ջիբրալթար հանդիպումը (մրցել են տղամարդկանց հավաքական թիմեր)[17]։

2022 թվականի փետրվարին՝ Ոկրաինա ռուսական ներխուժումից հետո, Մոնզուլը վերադարձել է հայրենի երկիր[18]։

2022 թվականի հուլիսի 31-ին նա վարել է Եվրոպայի կանանց 2022 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումը Ուեմբլի մարզադաշտում՝ Անգլիայի և Գերմանիայի հավաքականների միջև[19]։

Անձնական կյանքԽմբագրել

Կատերինա Մոնզուլը մասնագիտական կրթությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար է. գերազանցոթյամբ ավարտել է Խարկովի քաղաքային տնտեսության համալսարանը[20], այնուհետև պաշտանել իր պատրաստաշ ատենախոսությունն ու ստացել գտությունների թեկնածուի աստճան[21]։ Ազատորեն տիրապետում է անգլերենին։ Ամուսնացած չէ։ Իր իսկ խոստովանոթյամբ՝ սիրում է շփվել ընկերների հետ, ուտեստներ պատրաստել, դասական երաժշտություն լսել[22]։

ՊարգևներԽմբագրել

Կատերինա Մոնզուլը պարգևատրվել է իշխանուհի Օլգայի ІІ (2017)[23] և ІІІ աստիճանի (2011) շքանշաններով[24]։

  • Հչակվել է Ուկրաինայի ֆուտբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության 2019-20 մրցաշրջանի լավագույն մրցավար և արժանացել հատոկ մրցանակի[25]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Мечтаю обслуживать финал Лиги чемпионов — Екатерина Монзуль(չաշխատող հղում)
  2. «Kateryna MONZUL»։ FIFA։ Արխիվացված է օրիգինալից 17 August 2014-ին։ Վերցված է 17 April 2015 
  3. «Украинка Монзуль будет судить чемпионат мира»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-04-ին։ Վերցված է 2022-08-14 
  4. «Екатерина Монзуль назначена главным арбитром на матч первой лиги»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-03-ին։ Վերցված է 2022-08-14 
  5. Украинские арбитры обслужат матчи чемпионатов Европы
  6. Профиль на сайте Footballzz.com
  7. Denmark 1-1 Finland(անգլ.)
  8. England 2-3 Spain(անգլ.)
  9. Norway 1-1 Denmark, 4-2 penalties(անգլ.)
  10. New Zealand — Paraguay 2 : 0 Archived 2014-08-09 at the Wayback Machine.(անգլ.)
  11. Korea Republic — Mexico 2 : 1 Archived 2014-08-14 at the Wayback Machine.(անգլ.)
  12. THE WORLD’s BEST WOMAN REFEREE 2015(անգլ.)
  13. «Монзуль, Тимощук и Хахлев вошли в состав исполкома ФФУ»։ ua-football.com։ 2016-03-11։ Վերցված է 2016-04-03 
  14. «УПЛ: Монзуль рассудит Волынь с Черноморцем и другие назначения 20 тура»։ ua-football.com։ 2016-03-29։ Վերցված է 2016-04-03 
  15. FIFA.com։ «FIFA Women's World Cup 2019™ - News - Match officials appointed for FIFA Women’s World Cup France 2019™ - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 24 June 2019 
  16. «Refereeing - Media briefing»։ FIFA.com։ 26 June 2019։ Վերցված է 26 June 2019 
  17. All Female Referee Team to Officiate Gibraltar Match Against San Marino Gibraltar Chronicle. 11 November 2020. Retrieved 14 November 2020.
  18. «From Kharkiv bunker to Wembley Stadium: Ukrainian Kateryna Monzul to referee Euro 2022 final»։ Sky News (անգլերեն)։ Վերցված է 2022-07-31 
  19. «Watch Euro 2022 final: England 0-0 Germany»։ BBC Sport (en-GB)։ 2022-07-30։ Վերցված է 2022-07-31 
  20. Первая девушка-арбитр обставила мужчин
  21. Murzina Elena (23 January 2012)։ «Первая девушка-арбитр обставила мужчин» (ռուսերեն)։ Sobesednik։ Վերցված է 18 April 2015 
  22. «29-летняя харьковчанка стала лучшим украинским футбольным судьей»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-03-ին։ Վերցված է 2022-08-15 
  23. Указ Президента України № 56/2017 від 7 березня 2017 року «Про відзначення державними нагородами України з нагоди Міжнародного жіночого дня»
  24. «Указ Президента Украины № 1096/2011 «О награждении государственными наградами Украины»» (ռուսերեն)։ Официальный сайт Президента Украины։ 2011-12-01։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-04-ին։ Վերցված է 2014-11-04 
  25. «Найкращі арбітри минулого року отримали нагороди»։ Ukrainian Premier League։ Վերցված է 23 January 2021 

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդող՝
  Թեոդորա Ալբոն
ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի եզրափակիչ
  Կատերինա Մոնզուլ
Հաջորդող՝
  Էսթեր Շտաուբլի
Նախորդող՝
  Բաբիանա Շտայնհաուս
2015 թ. ՖԻՖԱ-ի՝ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
  Կատերինա Մոնզուլ
Հաջորդող՝
  Ստեֆանի Ֆրապար