Լեո Անտոն Կառլ դե Բալ (գերմ.՝ Leo Anton Karl de Ball, նոյեմբերի 23, 1853(1853-11-23)[1], Լոբերիխ, Nettetal, Viersen, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[1] - դեկտեմբերի 12, 1916(1916-12-12)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]), գերմանացի-ավստրիացի աստղագետ։ Չնայած Փոքր մոլորակների կենտրոնը գրանցում է նրա անունը, որպես "Կ. դե Բալ" իր միակ աստերոիդի հայտնագործության համար, սակայն նա ավելի հայտնի է որպես Լեո դե Բալ։

Կառլ դե Բալ
Karl de Ball
Ծնվել էնոյեմբերի 23, 1853(1853-11-23)[1]
Լոբերիխ, Nettetal, Viersen, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[1]
Մահացել էդեկտեմբերի 12, 1916(1916-12-12)[1] (63 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Բոթկամպի աստղադիտարան,
Կաֆներ աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[2]
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ալմա մատերԲոննի համալսարան և HU Berlin
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
 Leo Anton Carl de Ball Վիքիպահեստում

Նա ծնվել է Լոբերիխ քաղաքում, Գերմանիայում։ Ուսանել է Բոննում և Բեռլինում, իր դոկտորական կոչումը ստացել է 1877 թ.։ Աշխատել է Գոթա և Բոթկամպի աստղադիտարաններում, հայտնաբերել է (230) Աֆեմանտիս աստերոիդը 1882 թ. սեպտեմբերին։ Ապա նա աշխատել է Բելգիայի Օուգրի աստղադիտարանում, որտեղ նա վերլուծել է Սատուրնի զանգվածը, ինչպես նաև աշխատել է երկնային մեխանիկայի ոլորտում, մասնակցել է պարալաքսի չափումներին և կատարել է կրկնակի աստղերի ուսումնասիրություններ։

1891 թ. սկսած մինչև մահը 1916 թ. եղել է Վիեննայի Կաֆների աստղադիտարանում որպես տնօրեն։ Իր աշխատանքի ընթացքում, կատարել է բազմաթիվ աստղերի պարալաքսերը և մեծ ներդրում է ունեցել աստղերի կատալոգներում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Հաբիսոն, Պ. (2002). «Լեո դե Բալը և նրա ներդրումը միջազգային աստղագիտական նախագծերում 1900 թվականին (Leo de Ball und seine Beiträge zu internationalen Astronomieprojekten um 1900)». Acta Historica Astronomiae. 14: 169–181. Bibcode:2002AcHA...14..169H.
  • Լեո դե Բալ, կենսագրություն (գերմ.)
  • Լեո դե Բալ (գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ դե Բալ» հոդվածին։