Կառլ Վին (գերմ.՝ Karl Wien, սեպտեմբերի 10, 1906(1906-09-10)[1], Վյուրցբուրգ, Բավարիա, Գերմանական կայսրություն - հունիսի 14, 1937(1937-06-14)[1], Nanga Parbat, Գիլգիտ-Բալտիստան, Պակիստան), գերմանացի գիտնական աշխարհագրության ոլորտում, գիտությունների դոկտոր, լեռնագնաց, որը նոր երթուղիներով դեպի Ալպեր մի շարք վերելքներ է կատարել, ինչպես նաև կատարել է առաջին վերելքը Պամիրո Ալայի Քաուֆմանի (Լենինի) գագաթ։ Մասնակցել է գերմանական երեք հիմալայան արշավների դեպի Կանչենջանգա (1931), Սինիոլչու (6888 մ, առաջին վերելք, 1936) և Նանգա Պարբաթ (1937, եղել է ղեկավարը) գագաթներ։ Մահացել է ձնահյուսի ժամանակ ալպինիստական ամբողջ խմբի հետ միասին 1937 թվականի հունիսի լույս 15-ի գիշերը։

Կառլ Վին
գերմ.՝ Karl Wien
Ծնվել էսեպտեմբերի 10, 1906(1906-09-10)[1]
Վյուրցբուրգ, Բավարիա, Գերմանական կայսրություն
Մահացել էհունիսի 14, 1937(1937-06-14)[1] (30 տարեկան)
Nanga Parbat, Գիլգիտ-Բալտիստան, Պակիստան
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունլեռնագնաց և գիտնական
ԱնդամակցությունÖsterreichischer Alpenklub?
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
ՀայրՎիլհելմ Վին
ՄայրLuise Mehler?
 Karl Wien Վիքիպահեստում

Համառոտ կենսագրություն խմբագրել

Կառլ Վինը ծնվել է Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքում, ֆիզիկոս-գիտնականի՝ ապագա Նոբելյան մրցանակակիր Վիլհելմ Վինի ընտանիքում (ընտանիքի միակ զավակն էր)։ Մյունխենի համալսարանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Բեռլինում՝ «Siemens & Halske»-ի տեխնիկական լաբորատորիայում[2], իսկ ավելի ուշ մայրենի բուհում դասավանդել է աշխարհագրություն և զբաղվել է գիտական աշխատանքով[3]։ 1930 թվականին Ստացել է դոկտորի աստիճան[2]։

1924 թվականին Կառլ Վինը միացել է Մյունխենի լեռնագնացների ակումբին, որտեղ ծանոթացել է բազմաթիվ ականավոր գերմանացի լեռնագնացների, մասնավորապես՝ Վիլհելմ Վելցենբախի հետ, որը դարձավ իր ուսուցիչը։ 1926 թվականին նրա հետ միասին Կառլն առաջին անգամ բարձրացավ Գրոսգլոկների հյուսիսային պատ, Գլոկերինի հյուսիսարևմտյան պատ[4], ինչպես նաև Այսկյոգելի հյուսիսային պատ[2]։ 1927 թվականին Կառլ Վինը մասնակցել է Գերմանա-ավստրիական ալպինիստական ակումբի կողմից անցկացվող լուսանկարաչափական ուսումնասիրություններին Ցիլերտալյան Ալպերում։ 1928 թվականին Վիլլի Ռիկմերսի և Ռիչարդ Ֆինստերվալդերի գլխավորությամբ ռուս-գերմանական գիտահետազոտական արշավախմբի կազմում ճանապարհորդել է Պամիրո Ալայով, որտեղ Օյգեն Ալվայնի և Էրվին Շնայդերի հետ միասին կատարել է պատմության մեջ առաջին վերելքը դեպի Քաուֆմանի գագաթ (7134 մ) (հետագայում վերանվանվել է Լենինի գագաթ)` Կենտրոնական Ասիայի ամենաբարձր գագաթներից մեկը[3]։

1931 թվականին Կառլ Վինը դարձավ Պաուլ Բաուերի գլխավորած գերմանական հիմալայյան արշավախմբի անդամ, որը բարձրացավ Կանչենջանգա, որի ընթացքում «տեխնիկական աշխատանքից» բացի կատարում էր տեղագրություն և կազմեց Արևելյան Հիմալայների ամենախոշոր սառցադաշտի՝ Զեմուի առաջին ճշգրիտ քարտեզները։ Սեպտեմբերի 15-ին Հանս Հարթմանը (արշավախմբի անդամ) և Կառլ Վինը հասան 7650 մետր բարձրության, որն առավելագույն բարձրությունն էր, որ հնարավոր էր բարձրանալ ամբողջ արշավի ընթացքում[5]։

Երեք տարի անց գերմանացի աշխարհագրագետ Կառլ Տրոլի հետ լուսանկարաչափական և կլիմայաբանական ուսումնասիրություններ կատարեց Արևելյան Աֆրիկայի սարահարթում՝ ներառյալ Քենիա լեռան շրջանում։ Ավելի ուշ զբաղվել է Կարմիր ծովի կլիմայաբանական ուսումնասիրություններով[2][3]։

1936 թվականին Կառլ Վինը միացավ Գերմանիայի հիմալայան հիմնադրամի կողմից ստեղծված ոչ մեծ հետազոտական մի արշավախմբի դեպի Սիկիմ։ Արշավախումբը գլխավորում էր Բաուերը։ Կառլ Վինից բացի մասնակիցների թվում էին նաև Ադոլֆ Գյոտները և դոկտոր Գյունտեր Հեպը։ Օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Կառլ Վինը և նրա գործընկերները զբաղված էին Կանչենջանգայի և նրա հարակից տարածքների՝ Նեպալ, Թենթ և Թվինս գագաթների, Զեմու, Սինիոլչու, Զումտու և Նեպալ սառցադաշտերի տեղագրական չափումներով և քարտեզագրությամբ։ Սեպտեմբերի 23-ին Կառլ Վինը և Ադոլֆ Գյոտները պատմության մեջ առաջին անգամ բարձրացան Սինիոլչու (6888 մ)[6]։

Արշավ դեպի Նանգա Պարբաթ խմբագրել

1937 թվականին Կառլ Վինը գլխավորեց երրորդ գերմանական արշավախումբը դեպի Նանգա Պարբաթ (առաջինը տեղի է ունեցել 1932 թվականին, իսկ երկրորդը՝ 1934 թվականին և ունեցել է ողբերգական ավարտ` շարունակ վատ եղանակային պայմանների արդյունքում մահացել է 9 լեռնագնաց և խարակակիր)։ Խմբի անդամներից յոթը լեռնագնացներ էին, որոնցից չորսը նախորդ հիմալայական արշավախմբի վետերաններն էին (Ա. Գյոտներ, Գ. Հեպ, Գ. Հարտման և Պտեր Մյուլռիտեր)։ 1937 թվականի հունիսի լույս 15-ի գիշերը Ռաքիոթ Փիկից մեծ ձնահյուս է ընկնում արշավախմբի միջնակա հիմնական ճամբարի վրա (ճամբար IV, 6180), որն իր տակ թաղեց վերելքին մասնակցող բոլոր 7 լեռնագնացներին, ինչպես նաև 9 խարակակիրներին (ընդհանուր առմամբ 16 մարդու)։ Կառլ Վինի մարմինը (ինչպես նաև նրա օրագրերը և անձնական իրերը) հայտնաբերվել են 1937 թվականի հուլիսին Պաուլ Բաուերի որոնողական արշավախմբի կողմից և վերաթաղվել սառցադաշտում[3][7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Peter Aufschnaiter. «Wien Karl, Biografie». AlpinWiki. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Richard Finsterwalder, Kenneth Mason KARL WIEN, IN MEMORIAM // The Himalayan Journal. — 1938. — Vol. 10.
  4. Karl Wien WILLI WELZENBAGH I900-I934 // The Himalayan Journal. — 1935. — Vol. 07.
  5. Paul Bauer The Fight For Kangchenjunga, 1931 (eng) // The Himalayan Journal / Kenneth Mason. — 1932. — Vol. 04.
  6. Dr. Karl Wien The Ascent of Siniolchu and Simvu North Peak // The Himalayan Journal. — 1937. — Vol. 09.
  7. PAUL BAUER NANGA PARBAT, 1937(անգլ.) // The Himalayan Journal. — 1938. — Vol. 10.
  8. «Karl Wien». Find A Grave. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Վին» հոդվածին։