Պաուլ Բաուեր

գերմանացի իրավաբան, գրող, լեռնագնաց

Պաուլ Ֆրիդրիխ Պետեր Բաուեր (գերմ.՝ Paul Friedrich Peter Bauer; դեկտեմբերի 29, 1896(1896-12-29), Kusel, Ռայնլանդ Պֆալց - հունվարի 9, 1990(1990-01-09), Մյունխեն, Գերմանիա), գերմանացի իրավաբան, գրող, ամառային Օլիմպիական 10-րդ խաղերի (Լոս-Անջելես, 1932 թվական) ոսկե մեդալակիր, լեռնագնաց, գերմանական հինգ հիմալայան արշավախմբերի (1929, 1931, 1936, 1937, 1938) ղեկավար, Ավստրիական և Հիմալայան լեռնագնացների ակումբների պատվավոր անդամ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։

Պաուլ Բաուեր
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 29, 1896(1896-12-29)
ԾննդավայրKusel, Ռայնլանդ Պֆալց
Մահացել էհունվարի 9, 1990(1990-01-09) (93 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա և  Գերմանիա
Մասնագիտությունլեռնագնաց և Himalayan mountaineer
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
ԱնդամությունÖsterreichischer Alpenklub?

Կարճ կենսագրություն

խմբագրել
 
Դիխթաու (5204)

Պաուլ Բաուերը ծնվել է Պֆալցի Կուզել քաղաքում (Գերմանիա)։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից որպես կամավորական մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմի ավարտին գերի է եղել անգլիացիների մոտ։ Գերությունից ազատագրվելուց հետո սովորել է Մյունխենում՝ իրավունքի մասնագիտացմամբ, ուսումնառության ժամանակ սկսել է հետաքրքրվել լեռնագնացությամբ[1][2][3]։

1924 թվականի աշնանը Վիլլո Վելցենբախի հետ անցել է Պրեդիգտշտուլի Կայզեր լեռնազանգվածի Ֆիխտլ-Վայնբերգ դժվարագույն ենթուղին[4]։ 1926 թվականին Ցիլերտալյան Ալպերում հաղթահարել է մի շարք բարձունքներ՝ Կասսելերսպիտցե (2952 մ), Բիրգերսպիտցե (2846 մ), Գրատյուբերգանգ Մուգլեր (2954 մ, Գրունդշտարտներ լեռնազանգված) և այլն[5]։

1928 թվականին ղեկավարել է հետպատերազմյան առաջին գերմանական արշավախումբը դեպի Կովկաս, որի ժամանակ հաղթահարել է Դիխթաուի (5204 մ, հարավային կատար) և Շխարայի (5193 մ) բարձունքները, ինչպես նաև բարեկամական հարաբերություններ է հաստատել խորհրդային լեռնագնացների հետ[6]։

1929 և 1931 թվականներին Պաուլ Բաուերը գլխավորել է գերմանական երկու հիմալայան արշավախմբերը դեպի Կանչենջանգա (8586 մ), որի արդյունքում որոշակիացվել է դեպի վեր՝ 7400 և 7700 մետր բարձունքներ տանող հնարավոր ճանապարհը։

1932 թվականին Լոս-Անջելեսում կայացած Օլիմպիական 10-րդ ամառային խաղերի արվեստների մրցույթում «գրականություն» կատեգորիայում «Կանչենջանգայի վրա» ձեռագիր գրքի համար պարգևատրվել է ոսկե մեդալով (անգլ.՝ On Kangchenjunga). գիրքը հրապարակվել էր ավելի վաղ՝ 1931 թվականին «Ճակատամարտ Հիմալայների համար» վերնագրով (անգլ.՝ The Battle for the Himalayas)[7][8]:

1936 թվականին Բաուերը ղեկավարել է Սիկկիմ գնացող արշավախումբը. արշավի ժամանակ Կարլ Վինի և Ադոլֆ Գոթթների (գերմ.՝ Adolf Gottner) կողմից նվաճվել է Սինիոլչու (6888 մ)՝ բարձունք, որը անգլիացի հայտնի լեռնագնաց և ճանապարհորդ Դուգլաս Ֆրեշֆիլդի կողմից նկարագրվել է որպես «ամենագեղեցիկը աշխարհում», ինքը՝ Բաուերը բարձրացել է Հիմալայների ևս մեկ, վեց հազար մետրանոց, Սիմվա-Նորդ պիկը։ 1937 թվականին նա ղեկավարել է դեպի Նանգա-Պարբատ փրկարարական արշավախումբը, որի ընթացքում հաջողվել է գտնել Կարլ Վինի արշավախմբի (1937 թվական) կենդանի թաղված 16 մասնակիցներից (7 լեռնագնացներ և 9 բարձրագնաց բեռնակիրներ) մի քանիսին, ինչպես նաև՝ նրանց հաջողվել է հստակեցնել կատարված ողբերգության մոտավոր պատկերը։ 1938 թվականին ղեկավարել է հերթական, թվով չորրորդ գերմանական արշավախումբը դեպի Նանգա-Պարբատ, որը նշանակալի արդյունքներ չարձանագրեց[9][10][11][12]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից Բաուերը նշանակվել է Ֆուլպմեսի լեռնահրաձգային ուսուցմամբ ռազմական դպրոցի տնօրեն, իսկ 1942-1943 թվականներին, մայորի կոչում ստանալով, դարձել է լեռնահրաձգային գումարտակի հրամանատար և մասնակցել է Կենտրոնական և Արևմտյան Կովկասում տեղի ունեցած մարտերին[13][6]։

Պատերազմից հետո Բաուերը հիմնականում աշխատել է իր մասնագիտությամբ (նոտար) և բավականին ժամանակ է տրամադրել ռազմագերիների և կալանավորների գործերին[7]։ Չնայած աշխատանքի ծանրաբեռնվածությանը, չի կորցրել կապը գերմանական լեռնագնացության հետ։ Դեռևս 1936 թվականին Բաուերը Ֆրից Բեխտոլդի հետ ստեղծել է Գերմանական Հիմալայան հիմնադրամը (անգլ.՝ German Himalaya Foundation), որի գործառույթը ազգային լեռնագնացության զարգացմանն աջակցելն էր։ Հետպատերազմյան երկար տարիների ընթացքում Բաուերը հիմնադրամի նախագահն է եղել[6]։

Պաուլ Բաուերը մահացել է 1990 թվականի հունվարի 8-ին Մյունխենում, 93 տարեկանում[6]։

Հիմալայան արշավների կարճ ակնարկ

խմբագրել

Կանչենջանգա (1929 թվական)

խմբագրել
 
Կանչենջանգա (Հարավային բարձունք), դեպի աջ՝ արևելյան կատարն է

1929 թվականին Բաուերը ղեկավարեց գերմանական առաջին հիմալայան արշավախումբը, որի նպատակը, մեծ մասշտաբով, տեղանքի հետախուզությունն էր և բարձունքում գտնվելու փորձ ունենալու անհրաժեշտությունը։ Արշավախմբին Բաուերի հետ միասին մասնակցում էին Օյգեն Ալլվայնը ( Լենինի պիկի նվաճման մասնակից, 1928 թվական), Պետեր Աուֆշնայտերը և Էռնստ Բեյգելը (անգլ.՝ Ernst Beigel) (Բաուերի կովկասյան արշավախմբի մասնակիցներ), Յուլիուս Բրենները (գերմ.՝ Julius Brenner), Վիլհելմ Ֆենդտը (գերմ.՝ Wilhelm Fendt), Կարլ ֆոն Կրաուսը (գերմ.՝ Karl von Kraus), Իոահիմ Լեոպոլդը (գերմ.՝ Joachim Leupold) և Ալեքսանդր Թեոնեսը (գերմ.՝ Alexander Thoenes)[9].

Հուլիսի վերջին արշավախումբը հասավ Դարջիլինգ (Սիկկիմ) և օգոստոսի 18-ին հիմնական բանակ դրեց Զեմու սառցադաշտի վրա, Գրին Լեյյք լճից արևելք (անգլ.՝ Green Lake, 4370 մետր)։ Տեղանքի մեկշաբաթյա հետախուզությունից հետո ընտրվեց Կանչենջանգայի հյուսիսարևելյան լեռնաճյուղի նվաճման հնարավոր երթուղին[Ն 1], օգոստոսի 28-ին նրա լանջին բանակ դրվեց։ Մեկ ամիս շարունակ արշավականները նրանով ելք փորեցին դեպի հարավային կատարը (ինչպես նաև փորձեցին նրանով դուրս գալ Զեմու-Հեպ լեռնանցքը, ինչը պարզվեց, որ անհնարին է վերջինիս ձնակույտերի վտանգավորության պատճառով) և հոկտեմբերի 2-ին Ալլվայնին և Կրաուսին հաջողվեց հասնել 7400 մետր բարձրությանը, ինքը՝ Բաուերը, կարողացավ հասնել 7100 մետր նշաձողին։ Հոկտեմբերի 3-ին, երբ ամեն ինչ պատրաստ էր բարձունքի հետագա գրավման համար, սկսեց ձյուն գալ, որը շարունակվեց 5 օր և անհնարին դարձրեց բարձրանալը։ Արշավախումբն ուժասպառ եղավ[9]։

Կանչենջանգա (1931 թվական)

խմբագրել

1931 թվականին Բաուերը դարձավ Կանչենջանգա բարձրացող հերթական արշավախմբի ղեկավարը. խմբի մեջ 1929 թվականի արշավի մասնակիցներ Ալլվայնի, Աուֆշնայտերի, Բրենների, Ֆենդտի և Լեոպոլդի հետ միասին մտան նաև Հանս Հարթմաննը (գերմ.՝ Hans Hartmann), Հանս Պիրչերը (գերմ.՝ Hans Pircher), Գերման Շալլերը (գերմ.՝ Hermann Schaller) և Կարլ Վինը[8]։

Հուլիսի 13-ին Զեմու սառցադաշտի վրա բազային ճամբար խփվեց (5140 մետր) և սկսվեց բարձունքի նվաճումը, որին նախատեսվել էր հասնել երկու տարի առաջ մշակված երթուղով։ Մինչև օգոստոսի 8-ը Բաուերին և Հարթմաննին հաջողվեց լեռնաճյուղից լար բռնել մինչև VIII ճամբարը. առավել արագ վեր բարձրանալուն խանգարում էր թաց ձյունը և հաճախակի քարաթափումները՝ սահմանափակելով աշխատաժամանակը լեռան վրա։ Օգոստոսի 9-ին դժբախտություն պատահեց. լեռան կատարից VIII ճամբարը բարձրանալիս պոկվեց բեռնակիր Պասանգը և իր հետևից քաշեց-տարավ Շալլերին։ Երկուսն էլ զոհվեցին։ Լեռնագնացները որոշ ժամանակով դադարեցրեցին վերելքը[8]։

Օգոստոսի 24-ին, դժբախտ պատահարից տասնհինգ օր անց, Բաուերը, Հարթմաննը, Պիրչերը և Վինը երեք բեռնակիրների հետ կրկին հասան VIII ճամբար։ Սակայն, անսովոր տաք եղանակի պատճառով հետագա ճանապարհը դարձավ ավելի վտանգավոր, քան հուլիսին էր։ Միայն սեպտեմբերի 10-ին հնարավոր եղավ հասնել X ճամբար (7200 մետր), սեպտեմբերի 15-ին՝ XI ճամբար, իսկ հաջորդ օրը Հարթմաննը ու Վինը հասան 7650 մետր բարձունքին, ուր ոչ մեծ ձնե քարանձավ փորեցին։ Սեպտեմբերի 17-ին լեռնագնացները փորձեցին շարունակել վերելքը, բայց ձյան ոչ բավարար վիճակը և բարձր հուսինային վտանգավորությունը հարկադրեցին վերադառնալ ստորին ճամբարներ։ Նրանց հաջողվեց դիտարկել դեպի բարձունք տանող ճանապարհի շարունակությունը, որն, ըստ Բաուերի, ավելի բարենպաստ պայմանների դեպքում որևէ լուրջ խոչընդոտներ չէր պարունակում։ Սրանով արշավախումբը ավարտեց իր աշխատանքը [Ն 2][8]:

Սիկկիմ (1936 թվական)

խմբագրել
 
Սինիոլչու (6888 մետր)

Մի շարք պատճառներով 1936 թվականին գերմանացիները չկարողացան լիարժեք արշավախումբ կազմակերպել ոչ դեպի Կանչենջանգա, ոչ՝ Նանգա-Պարբատ, այդ պատճառով գերմանական հիմալայան հիմնադրամը Սիկկիմ ուղարկեց հետախուզական ոչ մեծ արշավախումբ, որի աշխատանքի արդյունքները (կլիմայաբանության և աշխարհագրության ոլոտում) կարող էին օգտակար լինել հաջորդող սեզոնին։ Արշավախումբը գլխավորում էր Բաուերը, արշավականներն էին՝ Ադոլֆ Գոթթները, բժիշկ Գյունթեր Հեպպը (գերմ.՝ Dr. Gunter Hepp) և բժիշկ Կարլ Վինը[10]։

Օգոստոսի 6-ին արշավախումբը հասավ Կալկաթա, արդեն ամսի 12-ին բազային ճամբար խփեց Զեմու սառցադաշտում։ Մինչ սեպտեմբերի կեսերը լեռնագնացները զբաղված էին տեղանքը լուսանկարելով և Կանչենջանգա լեռնազանգվածի չուսումնասիրված շրջանների (մասնավորապես, Սինիոլչու, Զումտու (անգլ.՝ Zumtu), Նեպալ (անգլ.՝ Nepal Gap glacier) սառցադաշտերի, Նեպալի լեռնագագաթների շրջակա տարածքների, Տենտի և Թվինսի (վերջին երկուսի դեպքում փորձեր են արվել հաղթահարելու)) քարտեզագրմամբ։ Օգոստոսի 31-ին Հեպպը և Գոթթները բարձրացան Լիկլո (անգլ.՝ Liklo) գագաթը (5800 մետր)՝ լեռնաշղթայի ամենաբարձր պիկը Սինիոլչու և Լամա-Անդեն (անգլ.՝ Lama Anden) բարձունքների միջև[10];

Սեպտեմբերի երկրորդ կեսին լեռնագնացները որոշեցին լեռնազանգվածի հյուսիսարևմտյան ուղղությամբ լեռնանցքով բարձրանալ Սինիոլչու բարձունքը։ Սեպտեմբերի 19-ին լեռնագնացները դուրս եկան բազային ճամբարից և ամսի 21-ին, անցնելով սառցադաշտը, ճամբար դրեցին դեպի բարձունք տանող ճանապարհի սկզբնամասում (5700 մետր)։ Հաջորդ օրը բոլոր չորս արշավականներին հաջողվեց հասնել լեռնանցք (~ 6200 մետր) և բարձրանալ ևս 200 մետր[10]

Սեպտեմբերի 23-ի առավոտյան ժամը 6-ից խումբը շարունակեց վերելքը։ Լեռնանցքի խոշոր տեղամասերում՝ հաջորդական զառիկողերով, ծածկված ձնե քիվերով, ժամը 8-ին մոտ նրանք կարողացան հասնել բարձունքի և նախաբարձունքի միջև հարմարավետ տեղանքի։ Բաուերը և Հեպպը մնացին այստեղ, իսկ Վինին և Գոթթներին ցերեկվա ժամը երկուսին հաջողվեց հասնել բարձունքին [Ն 3].:Սեպտեմբերի 25-ի կեսօրին բոլորը հաջողությամբ իջան բազային ճամբար, իսկ սեպտեմբերի 27-ին վերադարձան Գրին Լեյքի ճամբար։ Հոկտեմբերի 2-ին Բաուերը, Գոթթները և Հեպպը Սիմվու սառցադաշտի հետախուզության շրջանակներում առաջին անգամ հաղթահարեցին Սիմվու-Նորդ պիկը (6545 մետր)[10]։

Նանգա-Պարբատ (1937 թվական)

խմբագրել
 
1932-1934 թվականների դեպի Նանգա-Պարբատ արշավախմբի երթուղին, ստորին ձախ անկյունում՝ ողբերգության վայրն է

1937 թվականին կազմակերպվեց թվով երրորդ գերմանական արշավախումբը դեպի նանգա-Պարբատ, որը գլխավորեց Կարլ Վինը, խմբի կազմի մեջ մտան հիմալայան նախորդ արշավախմբերի վետերաններ Ա. Գոթթները, Գ. Հեպպը, Հանս Հարթմաննը, Պիտեր Մյուլրիտտերը (գերմ.՝ P. Mullritter), ինչպես նաև Պ. Ֆանկհաուզերը (գերմ.՝ P. Fankhauser), Մ. Պֆեֆֆերը (գերմ.՝ M. Pfeffer), Ուլրիխ Լյուֆթը (գերմ.՝ U. Luft),Կարլ Թրոլլը և բրիտանացի սպա լեյտենանտ Սմարթը (անգլ.՝ D. B. M. Smart): Էքսպեդիցիայի նպատակը Ռակիոտ հովտի կողմից Վիլլի Մերկլի ղեկավարությամբ նախորդ երկու (1932 և 1934 թվականներ) վերելքների փորձերի ժամանակ հետախուզած բարձունքի հաղթահարումն էր[14]։

Արշավախումբն աշխատանքը սկսեց մայիսի 22-ին, մինչև հունիսի 12-ը շղթա ստեղծվեց I-ից V (6500 մետր) բարձրլեռնային բազային ճամբարների միջև։ Կարլ Վինից ստացված վերջին հաղորդագրությունը լեյտենանտ Սմարթը փոխանցել է հունիսի 14-ին IV ճամբարից՝ 6180 մետր բարձունքի վրա, որտեղ հունիսի 15-ի գիշերը անբարենպաստ եղանակային պայմաններում գտնվել են Վինը, Հարթմաննը, Գոթթները, Ֆանկհաուզերը, Պֆեֆֆերը և Մյուլրիտտերը, ինչպես նաև 9 բեռնակիրներ։ Հունիսի 17-ին Ուլրիխ Լյուֆթը հինգ բեռնակիրների հետ հանդերձներով և փոստով դուրս եկան բազային IV ճամբարից, տեղ հասան ամսի 18-ի կեսօրին։ Սակայն ճամբարի տեղում նա հայտնաբերեց 300 մետրի վրա ցրիվ եկած հսկա սառցե ժայռաբեկորներ և հուսինի հետքեր[12][14]։

Դժբախտ պատահարի մասին բոթը Բաուերին հասավ հունիսի 20-ին Մյունխենում։ Այդ ժամանակ նա որոշեց անհապաղ մեկնել պատահարի վայր, և հուլիսի 10-ին Ֆրից Բեխտոլդի և Կարլ ֆոն Կրաուսի հետ ժամանեց Հնդկաստան, գլխավորեց փնտրող արշավախումբը, որը հուլիսի 15-ին արդեն հասավ այն վայրը, ուր նախկինում IV ճամբարն էր։ Ավելի քան 6000 մետր բարձրության վրա շարունակական և քրտնաջան աշխատանքներից հետո, առանց փրկարարների բավարար օդընտելացման և դրա հետևանքով՝ լեռնային հիվանդությամբ մշտապես տառապելով՝ հուլիսի 19-ին հաջողվեց հայտնաբերել Պֆեֆֆերի, Հարթմաննի, Հեպպի, Վինի և Ֆանկհաուզեր դիակները, ինչպես նաև նրանց անձնական իրերն ու օրագրերը։ Գտնվեց նաև Պասանգի՝ լավագույն բեռնակիրներից մեկի, մարմինը, ով մասնակցել էր 1932 և 1934 թվականների էքսպեդիցիաներին։ Մյուսների փնտրտուքը, նրանց ղեկավար Նուրսանգի խնդրանքով (ըստ կրոնական համոզմունքների՝ մարմինը պետք է գտնվի այնտեղ, որտեղ նրանք գտել են իրենց հանգիստը), դադարեցվեցին։ Մյուլրիտտերի և Գոթթների մարմինները այդպես էլ չգտնվեցին[12][14]։

Ըստ ընդհանրական հավաքագրված տեղեկությունների հաջողվեց պարզել, որ Նանգա-Պարբատի ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը, ժամը՝ մոտ 00.20-ին (այդ ժամն էր ցույց տալիս Հարթմաննի ձեռքի ժամացույցը)՝ ձնահոսքի պատճառով, որն էլ ենթադրաբար տեղի է ունեցել մի շարք կլիմայական գործոնների ազդեցությամբառաջ եկած սառցե փլվածքի հետևանքով[12][14]։

Նանգա-Պարբատ (1938)

խմբագրել

Նանգա-Պարբատը, որպես գերմանական չորրորդ արշավանքի նպատակ, Բաուերի խոսքերով՝ կազմակերպվեց ի հիշատակ մեկ տարի առաջ նրա ապառաժներին զոհված իր լավագույն ընկերների՝ Կարլ Վինի, Ադոլֆ Գոթթերի և Հյունթեր Հեպպի, ինչպես նաև՝ նախորդ արշավանքի ընկերներ Հանս Հարթմաննի, Պիտեր Մյուլրիտտերի, Ֆանկհաուզերի և Պֆեֆֆերի։ Թիմի կորիզը Ֆրից Բեխտոլդն ու 1937 թվականի ողբերգությունից միակ կենդանի մնացած Ուլրիխ Լյուֆթն էին։ Նրանցից բացի լեռնագնացների արշավախմբին միացան գերմանացի ևս հինգ մարզիկներ։ Այս էքսպեդիցիայի առանձնահատկությունն այն էր, որ բարձունքներ նվաճելու համար սկսեցին օգտագործել մեծ բարձունքների համար նախատեսված հատուկ շարժիչներով և բեռներ նետելու փողանցքեր ունեցող Junkers Ju 52 ինքնաթիռներ՝ փորձարկված Ալեքսանդր Թոենեսի՝ Բաուերի 1929 թվականի հիմալայան արշավախմբի մասնակցի, կողմից[11]։

Հունիսի 1-ին Ռակիոտ հովտում բազային ճամբար ամրացվեց և լեռան վրա սկսվեցին աշխատանքերը։ Սակայն այս սեզոնին, ինչպես 1934 և 1937 թվականներին, վատ եղանակը մշտապես ուղեկցում էր արշավականներին, և միայն հուլիսի 20-ին նրանք կարողացան հասնել Հյուսիսային մեջքագոգին՝ Ռակիոտ (7070 մ) և Արծաթե Մեջքագոգի միջև գտնվող լեռնանցքին, ուր ժամանակին տեղակայված է եղել Վիլլ Մերկլի VI ճամբարը[11]։

  Հանկարծ ես մեզ շրջապատող միջավայրի ֆոնին անսովոր բան նկատեցի։ Ես անմիջապես կանգ առա։ Այն, ինչ ես տեսա, մահացած մարդկանց ոտքեր էին... Բացի Լյուֆթից և Բեխտոլդից ոչ ոք չէր կարող այդ պահին այդտեղ գտնվել։ Շուտով մենք երեքով կանգնած էինք երկու մարմինների առաջ, և նույնիսկ մինչև նրանց ձյան միջից հանելը մենք գիտեինք, որ մեր առաջ Վիլլի Մերկլն էր՝ Բեխտոլդի երիտասարդ տարիների ընկերը, և նրա բեռնակիր Հայ-լայը, ով նրա հետ էր մնացել մինչը վերջ... Մերկլի գրպանում մենք գտանք նրա և Վենցելբախի կողմից հունիսի 12-ին գրված պատառոտված մի գրություն՝ օգնության խնդրանքով։ Վելցենբախը մահացել էր հաջորդ գիշեր....
 

Սակայն հուլիսի վերջին եղանակի վատացումը, ինչպես նաև ժամանակի սղությունը հարկադրեցին Բաուերին դադարեցնել արշավանքը, որն այս դեպքում ավարտվեց առանց զոհերի [15][11]։

Մատենագիտություն

խմբագրել
  • Битва за Гималаи (գերմ.՝ In Kampf um den Himalaja) (1931, վերահրատարակել է 1934, 1943,1952 թվականներին)
  • Гималайская кампания (անգլ.՝ The Himalayan Campaign) (1937)
  • Гималайский квест (անգլ.՝ Himalayan Quest) (1938)
  • Вызов Канченджанге (անգլ.՝ Kangchenjunga Challenge) (1955)
  • Осада Нанга-Парбат 1856—1953 (անգլ.՝ The Siege of Nanga Parbat 1856-1953) (1956)

Նշումներ

խմբագրել
  1. В русскоязычной литературе северо-восточный отрог (North-east Spur) часто называется восточным гребнем. С географической точки зрения это более правильное название, однако выход на сам гребень возможен только именно по северо-восточному отрогу, и именно так Бауэр (а также англоязычные источники) называют весь восточный гребень вплоть до его соединения с южным у вершины Канченджанга Южная.
  2. В своём отчёте Бауэр указывает на достигнутую высоту около 7900. «С отметки на шестьсот метров ниже и по горизонтали на расстоянии 1800 метров от вершины Канченджанга мы начали спуск...»
  3. Все последующие восхождения на эту вершину (1937, 1979, 1994, 1997) были совершены по маршруту первовосходителей.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bauer, Paul Kangchenjunga Challenge. — London, 1955. — С. 7. — 202 с.
  2. Isserman, 2008, էջ 132
  3. Paul Bauer The Siege of Nanga Parbat, 1856-1953. — London, 1956. — С. 15. — 211 с.
  4. «Die Kletterrouten am Predigtstuhl». Bergspot von Markus Stadler. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  5. Österr. Alpenklub, Gerhard Schauer, Isny im Allgäu. «Bauer Paul». Alpin Wiki. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Erich Vanis, J. Nyka In Memoriam - Paul Bauer (1896-1990) (eng) // The Himalayan Journal / Harish Kapadia. — 1991. — Vol. 47.
  7. 7,0 7,1 «Paul Bauer». Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Paul Bauer The Fight For Kangchenjunga, 1931 (eng) // The Himalayan Journal / Kenneth Mason. — 1932. — Vol. 04.
  9. 9,0 9,1 9,2 Paul Bauer The German Attack On Kangchenjunga, 1929 // The Himalayan Journal. — 1930. — Vol. 02.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Dr. Karl Wien The Ascent of Siniolchu and Simvu North Peak // The Himalayan Journal. — 1937. — Vol. 09.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Paul Bauer Nanga Parbat, 1938 // The Himalayan Journal. — 1939. — Vol. 11.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Paul Bauer Nanga Parbat, 1937 // The Himalayan Journal. — 1938. — Vol. 10.
  13. Isserman, 2008, էջ 226
  14. 14,0 14,1 14,2 14,3 The Disaster On Nanga Parbat, 1937 // Alpine Journal. — 1937. — № 49. — С. 210-227.
  15. Isserman, 2008, էջ 203

Գրականություն

խմբագրել
  • Maurice Isserman, Stewart Weaver Fallen Giants. A History of Himalayan Mountaineering from the Age of Empire to the Age of Extremes. — Yale University Press. — USA, 2008. — 592 p. — ISBN 978-0-300-11501-7

Արտաքին հղումներ

խմբագրել