Կառլ Լոխեր (դան․՝ Carl Locher, նոյեմբերի 21, 1851(1851-11-21)[1][2][3][…], Ֆլենսբուրգ, Շլեզվիգի Դքսություն, Դանիա - դեկտեմբերի 20, 1915(1915-12-20)[1][2][3], Սկագեն, Hjørring County, Դանիա), դանիացի նկարիչ-ռեալիստ։

Կառլ Լոխեր
դան․՝ Carl Locher
Ծնվել էնոյեմբերի 21, 1851(1851-11-21)[1][2][3][…]
ԾննդավայրՖլենսբուրգ, Շլեզվիգի Դքսություն, Դանիա
Վախճանվել էդեկտեմբերի 20, 1915(1915-12-20)[1][2][3] (64 տարեկան)
Մահվան վայրՍկագեն, Hjørring County, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և օֆորտանկարիչ
ՈճSkagen Painters?
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչCarl Baagøe?[4], Holger Drachmann?[4] և Carl Neumann?[4]
ԱշակերտներJohannes Achton Friis? և Louis Jensen?
Պարգևներ
ԱնդամակցությունSkagen Painters?
ՀայրJens Thielsen Locher?
ԶավակներAxel Locher?, Jens Locher? և Ellen Locher Thalbitzer?
 Carl Locher Վիքիպահեստում

Կյանքը և Ստեղծագործությունը

խմբագրել

1872 թվականին ընդունվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, դրա հետ մեկ տեղ նա մի քանի ամսվա ընթացքում նկարչության դասեր է վերցրել Հալգեր Դրախմանից։ Դրախմանի ազդեցության շնորիհիվ նա եկել է Յուտլանդիայի ձկնորսական գյուղ՝ Սկագեն, հմայվել է ծովային տեսարանով և հյուսիսային բնությամբ։ Այստեղ նա նկարել է շատ կտավներ, որոնցում պատկերված են ծովափներ, ձկնորսական կոտրված նավակներ և տեսարաններ ձկնորսների կյանքից։ Ֆրեդերիկսխենից Սկագեն ծովափի եզրով կառքով ճանապարվելիս, ճեպանկարել է տեսարանները։ Լոխերի աշխատանքները նվիրված են բնությանը և ծովին, նրանցում համարյա չկան մարդկային կերպարներ։ 1870 թվականների կեսերին մեկնել է Ֆրանսիա ուսում ստանալու, ապրել է Փարիզում, այնուհետև վերադառնալով Դանիա նորից գնացել է Սկագեն, որտեղ ընդունվել է աշխատանքի և բնակվել։ 1897 թվականի աշնանը Կոպենհագենում պետական օգնության միջոցով բացել է Փորագրության դպրոց, որտեղ դասավանդել է մինչև 1900 թվականը։ Այդ դպրոց այցելել են այնպիսի դանիացի նկարիչներ ինչպիսիք են՝ Պ․ Ս․ Կրյոպերը և Աննա և Միքայել Անկերները։ 1910 թվականին Սկագենում կառուցել է իր տունը, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Լոխեր» հոդվածին։