Կապրեզե (իտալերեն՝ Caprese), թեթև նախուտեստ, որը պարունակում է լոլիկ, մոցարելլա, ձիթապտղի ձեթ և ռեհան։ Ուտեստը իր անունը ստացել է Կապրի կղզու (Իտալիա) անունից։ Շնորհիվ կարմիր, սպիտակ և կանաչ գույների, որոնք խորհրդանշում են Իտալիայի դրոշի գույները կապրեզեն դասվեց իտալական ազգային ուտեստների շարքին։ Շատ հեշտ է պատրաստել կապրեզե։ Շրջանաձև դասավորվում է կտրատված լոլիկը, մոցարելլան և ռեհանի տերևները, վրան ավելացվում է աղ և սև պղպեղ, ցողվում ձիթապտղի ձեթով և բալզամիկ քացախով։

Picto infobox mets.png
Կապրեզե
Caprese-1.jpg
Ենթատեսակաղցան և տոմատային ուտեստ
Առաջացման երկիրFlag of Italy.svg Իտալիա
Commons-logo.svg Insalata caprese Վիքիպահեստում

Ըստ ավանդական բաղադրատոմսի մոցարելլան պետք է պատրաստված լինի սև գոմեշի կաթից, լավագույն լոլիկներից, իսկ ձիթապտղի ձեթը պատրաստված լինի սառը մզումից։ Կապրեզեի հետ մատուցվում է թարմ հաց։

ՊատկերասրահԽմբագրել