Բացել գլխավոր ցանկը
Կապույտ գնու
Wildebeest - Mikumi National Park - Tanzania - 02 (8892350318).jpg
Կապույտ գնուն Տանզանիայում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավորներ
Ընտանիք Սնամեջ եղջյուրավոր
Ենթաընտանիք Գնու
Տեսակ Կապույտ գնու
Լատիներեն անվանում
Connochaetes taurinus
Burchell, 1823
Հատուկ պահպանություն
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կապույտ գնու (լատ.՝ Connochaetes taurinus), սնամեջ եղջյուրավորների ընտանիքին պատկանող ընտանիքին պատկանող գնու այծքաղի տեսակ[1]։ Լինելով այծքաղների ենթաընտանիքի տիպիկ ներկայացուցիչ՝ կապույտ գնուն բավականին ինքնատիպ է և միակ տեսակով առանձնանում է Connochaetes taurinus ցեղից։

Այնուամենայնիվ, այս կենդանիներն ունեն հինգ առանձին ենթատեսակներ, որոնց տեսակային տարանջատման համար հիմք են ծառայել ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական առանձնահատկություններն ու տարածվածության շրջանները[1][2]։

ԵնթատեսակներԽմբագրել

Կապույտ գնուները կարգաբանորեն ունեն հինգ առանձին ենթատեսակներ, որնց տարանջատման համար հիմք են հանդիսացել ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական առանձնահատկություններն ու տարածվածությունը[3]

  • C. t. taurinus՝ տարածված է հարավային Աֆրիկայում՝ Նամիբիայից Մոզամբիկ (Օրանժ գետի հյուսիսային ափ) և Զամբիայից (Զամբեզի գետի հարավ) Անգոլա ընկած ընդարձակ տարածություններում։
  • C. t. johnstoni՝ տարածված է Մոզամբիկից (Զամբեզի գետի հյուսիսային ափ) Տանզանիայի արևելք ընկած տարածքներում։ Նախկին բնակվել են նաև Մալավիի տարածքում, սակայն ներկայումս այս երկրամասում կապույտ գնուներն ի սպառ վերացել են։
  • C. t. albojubatus՝ տարածված է կենտրոնական հասարակածային շրջաններում՝ Տանզանիայի հյուսիսում և Քենիայի կենտրոնական հատվածում։
  • C. t. mearnsi՝ տարածված է հյուսիսային Տանզանիայում և հարավային Քենիայում։ Նախկինում տարածված են եղել նաև հասարակածային շրջաններում (Վիկտորիա գետի շրջակայքում), սակայն ներկայումս այդ շրջաններում գնուներն ի սպառ վերացել են։
  • C. t. cooksoni ՝ մեծապես տարածված են Զամբիայում, սակայն այդ կենդանիներին կարելի է տեսնել նաև Մալավիի կենտրոնական հարթավայրերում։

Արտաքին տեսքԽմբագրել

Կապույտ գնուն բավականին խոշոր կենդանի է՝ հզոր մկաններով, սլացիկ ոտքերով, խոշոր կովանման եղջյուրներով և դիմացկուն մաշկով։ Արուների եղջյուրները շատ ավելի ամուր և զորեղ են, քան կանանցը։ Մարմնի բարձրությունը կազմում է 115-145 սմ, քաշը՝ 168-274 կգ, իսկ ընդհանուր երկարությունը՝ մինչև 2 մետր։

Մաշկի գունավորումը գորշ մոխրագույն է՝ մուգ կապույտ բծերով։ Ունեն բավականին ընդգծուն սև պոչ, բաշ և իրենց ընտանիքի մյուս այծքաղներին բնորոշ մռութ։ Որպես կանոն, եղջյուրները մոխրագույն են կամ սև։ Էգերն ազդրային շրջանում ունեն նաև խոշոր չափի ծծապտուկ, որը բնորոշ է կենդանածին կաթնասուններին։

Գանգը երկարավուն է։ Ուղեղային բաժինը շատ ավելի փոքր է, քան դիմայինը (հարաբերակցության տեսքով համապատասխանաբար՝ 1/4 և 1/3):

Կապույտ գնուների ձայնը բավականին աղմկոտ է և խռպոտ՝ խռնչյունի նմանությամբ։

ՏարածվածությունԽմբագրել

 
Սեռահասուն և երիտասարդ առանձնյակների համեմատությունը։

Կապույտ գնուները բացառապես տարածված են Աֆրիկա մայրցամաքի կենտրոնական և հարավային շրջաններում։ Ադապտացիայի գործընթացների արդյունքում վերջիններիս բնակության համար նպաստավոր են դարձել սավաննաներն ու խոնավ արևադարձային անտառները։ Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ այս կճղակավորները բացարձակապես ադապտացված չեն չորային տարածքներին։

Ներկայումս կապույտ գնուները մեծ քանակությամբ տարածված են Քենիայի, Տանզանիայի, Նամիբիայի, Բոտսվանայի և Մոզամբիկի սավաննաներում։

ՎարքԽմբագրել

Կապույտ գնուները խիստ սոցիալական կենդանիներ են, հետևաբար՝ բնակվում են խոշոր և միջին խմբերով։ Փոքր հոտերը ձևավորվում են միայն կանանցից։ Նմանատիպ հոտերը որպես կանոն զբաղեցնում են փոքր տարածքներ և չափազանց փոքր լինելու դեպքում երբեմն միավորվում են միամյանց հետ։

Մեկ տարի անց արուները թողնում են իրենց հոտերը և միանում «ամուրի տղամարդկանց»։ Եթե հոտից վտարված էգը ցանկանում է մտնել մեկ այլ հոտ, նա հալածվում է այդ հոտի էգերի կողմից։ Այնուամենայնիվ, հոտերի միավորման դեպքում էգերի համար շատ տարածված է մեկ հոտից մյուսը տեղափոխելը։

Կապույտ գնուներն ունեն մի շատ հետաքրքիր սովորություն, որի համար չկա որևէ գիտական բացատրություն։ Ժամանակ առ ժամանակ նրանք սկսում են շրջվել ետին ոտեքրի վրա և անկանոն տեղաշարժվել։

Սակայն այս գործընթացը երկար չի տևում, քանի որ ծանրաքաշ կաթնասունները կարճ ժամանակ անց հոգնում են և սկսում հանգստանալ։ Բրիտանացի կենդանաբան, բնապահպան և հեռուստատեսային հաղորդավար Ջերալդ Դարրելն այս մասին ասել է․

  Ամենից շատ ես կցանկանայի այս երևույթը համեմատել Սենտ Վիտթի պարերի մաս կազմող սուր հարձակումների հետ։ Ինչ-որ կերպ ես կկարողանայի համեմատել պարերն ու ցատկերը, եթե դրանք այդչափ բռնի չլինեին։ Գուցե գնուների ցատկերը որոշ չափով վերցված են բալետից ․․․ բայց, նույնիսկ բալետի ամենալավ պարուհիներն այդ շարժումները չափազանց արտասովոր են համարում  


Պահպանության կարգավիճակԽմբագրել

Փորձագետները նշում են, որ 1990-ականների վերջերին կապույտ գնուների թվաքանակը կազմել է շուրջ 1,2 միլիոն առանձնյակ։ Այդ թվի մեծ մասը (շուրջ 70 %) կազմել են Սերենգետիում բնակվող այծքաղները։ Այս տեսակի կենդանիների թվաքանակը կտրուկ նվազել է 1993 թվականի ծանր երաշտից հետո։

Ըստ վերջին տարիների հաշվարկների՝ կապույտ գնուների թվաքանակը կազմում է մոտ 1550 առանձնյակ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ» — 104 էջ։
  2. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
  3. «Connochaetes taurinus»։ ITIS։ Վերցված է 22 January 2014