Բացել գլխավոր ցանկը

Սերենգետի, էկոհամակարգ Հյուսիսային Աֆրիկայի աշխարհագրական տարածքում: Հիմնականում տեղակայված է հյուսիսային Տանզանիայում և ձգվում է դեպի հարավարևմտյան Քենիա 1 մ և 3 մ հարավային լայնությամբ և 34 մ և 36 մ հյուսիսային երկարությամբ: Զբաղեցրած տարածքը մոտավորապես 30000 կմ² է: Սերենգետի Քենիայի հատվածը հայտնի է որպես Մասայ Մարա:

Picto infobox plant.png
Սերենգետի
Տեսակտարածաշրջան, հարթավայր և Էկոհամակարգ
Կազմված էSerengeti National Park?, Նգորոնգորո և Masai Mara?
ԵրկիրՏանզանիա
Հիմնվել է1951
Մակերես30 000 կմ²
Կոորդինատներ: 2°19′51.000000099879″ հվ. լ. 34°50′9.8806288203923e-08″ ավ. ե. / 2.33083333336107756° հս․. լ. 34.83333333336077686226417427° ավ. ե. / 2.33083333336107756; 34.83333333336077686226417427
Սերենգետիը գտնվում է Տանզանիաում
Սերենգետի
Սերենգետիը գտնվում է Երկիրում
Սերենգետի

ՆկարագրությունԽմբագրել

Սերինգետ անունը առաջացել է մասայերեն «siringet» բառից, որը նշանակում է «անծայրածիր հարթավայր»: Սերինգետ երկրագնդի վրա պահպանված ամենահին էկոհամակարգն է և Աֆրիկայի յոթ բնական հրաշքներից մեկը[1]: Սերենգետի ավելի քան 80 տոկոսը պահպանվող տարածք է, որի մեջ մտնում են Սերենգետի ազգային պարկը, Տանզանիայի Նգորոնգորո արգելոցը, Քենիայի Մասայի Մարա արգելոցը և այլն: Սերենգետին գտնվում է ծովի մակարդակից 920-ից 150 մ բարձրության վրա, նրա կլիման սովորաբար չոր է և տաք։ Հիմնական անձրևների շրջանը տևում է հոկտեմբերից նոյեմբեր և տեղումների քանակը հասնում է հարթավայրերում 508 մմ-ից մինչև 1200 մմ Վիկտորիա լճի ափերին[2]։ Սերինգետում բնակվում են ավելի քան 4,5 միլիոն վայրի սմբակավորներ (այծքաղ, զեբր, ռնգեղջյուր, ընձուղտ, գետաձի), սովորական փղեր, առյուծներ, հովազներ, բորենիներ, 500 տեսակի թռչնատեսակներ և այլն։ Սերինգետի նշանառու հետազոտողներն են Բերնարդ Գրժիմեկը և Միքայել Գրժիմեկը։

ՊատմությունԽմբագրել

Ամեն տարի մոտավորապես նույն ժամանակահատվածում սկսվում է վայրի կենդանիների մեծ միգրացիան, իսկ Սերենգետիի չուի ժամանակ կարելի է տեսնել ժամացույցի սլաքի ուղղությամբ ճամփորդություն կատարող մոտավորապես 1,5 միլիոն գնուների,զեբրերի, և վիթերի։ Նրանք անցնելով ավելի քան 3000 կիլոմետր Տանզանիայի Սերենգետիի սարահարթի միջով, հասնում են Քենիայի Մասայի Մարայի թեք ու հարթ մակերես ունեցող բլուրներին ու անտառներին և կրկին վերադառնում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել